«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Մարդկային արժեհամակարգի սահմանը Փաշինյանն ու իր թիմակիցները վաղուց արդեն հատել են

Մարդկային արժեհամակարգի սահմանը Փաշինյանն ու իր թիմակիցները վաղուց արդեն հատել են
23.03.2026 | 13:38

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով․ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների միլիարդներն ենք ուղարկել ձեզ»։

Նախ՝ այսպես կոչված «հայաստանցիների միլիարդները» որևէ մեկի անձնական գրպանից հանված գումարներ չեն։ Պետական բյուջեն ձևավորվում է ընդհանուր հարկային և մաքսային հոսքերից, որոնց մեջ տարիներ շարունակ իրենց զգալի բաժինն են ունեցել նաև Արցախում տնտեսական ակտիվությունից գոյացող մաքսատուրքերը և տարբեր հարկատեսակները։ Այսինքն՝ դա որպես «միակողմանի օգնություն» ներկայացնելը նշանակում է միտումնավոր խեղաթյուրել իրականությունը և հասարակությանը մատուցել կեղծ պատկեր։

Ստացվում է երկու տարբերակ․ կամ սա տարրական անտեղյակություն է, ինչը դժվար է պատկերացնել նման պաշտոն զբաղեցնողի դեպքում, կամ գիտակցված մանիպուլյացիա՝ հանրային բացասական տրամադրություններ ձևավորելու և ատելություն գեներացնելու համար։

Երկրորդ՝ Փաշինյանի կողմից ստեղծված «մենք» և «նրանք» բաժանումն արհեստական է և խորապես վտանգավոր։ Սա ուղիղ հարված է հասարակական համերաշխությանը։

Իր խոսքում մի քանի անգամ «Արցախ» ասող և ինքն իրեն ուղղող Փաշինյանը (կամ որևէ մեկ ուրիշը) չի՛ կարող իրեն թույլ տալ մատ թափ տալ ու մեղադրանքներ հնչեցնել այն մարդկանց հասցեին, ովքեր ապրել են գոյաբանական վտանգի պայմաններում և հարկադրաբար բռնատեղահանվել իրենց հայրենիքից։

Գրեթե մեկ տարի լիակատար շրջափակման մեջ երեխա մեծացրած, նույն հողում թշնամու հետ գոյակցելու սպառնալիքի տակ ապրած կնոջը «փախուստի» մեջ մեղադրելը ոչ միայն անարդար է, այլև բարոյապես անընդունելի։

Սա քաղաքական բանավեճի թեմա չէ։ Սա մարդկային արժեհամակարգի սահմանների խախտում է։ Եվ այդ սահմանը Փաշինյանն ու իր թիմակիցները վաղուց արդեն հատել են։

Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 196

Մեկնաբանություններ