«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

800 ՖՐԱՆԿ

800 ՖՐԱՆԿ
20.02.2025 | 14:22
Ալեքսանդր Մանթաշյանցի մասին այս հուշի հեղինակը ֆրանսագիր բանաստեղծ Աստուր Նավարյանն է, որ պատմում է իր հետ կատարվածը։
***
Թէ Մանթաշեան ո՛րչափ կ՛յարգէր և կ՛քաջալերէր գրագէտները, կրնամ հոս շինիչ հակիրճ պատմութիւն մը պատմել։ Օր մը ես , Շապանեան և Թորոմանեան, ռուսահայ վաճառական մը կ՛գտնուէինք մեծահարուստ բարերարին մօտ Ռէժինա Օթէլը։ Երիտասարդ բանաստեղծ մը Les Sultanades անուն անտիպ գործը Օգթավ Միռպօյի գեղեցիկ յառաջաբանով յանձնած էր Մանթաշեանին, ան ալ իր կարգին կարող ֆրանսացիի մը գնահատութեան տուած էր։ Երբ երիտասարդը դողալով ներս մտաւ, մեծ հանքատէրը հրամցուց որ նստի։
-Երևում է որ բաւական տաղանդ կայ քո գրածների մէջ։ Կարծու՞մ ես որ հարկաւոր է հրատարակել։
Դեռատի բանաստեղծը, որ ուրիշներու պէս նորաբողբոջ փառքի մարմաջէն բռնուած էր, կարմրելով սա պատասխանը տուաւ․
-Տիար Մանթաշեան, եթէ դուք արժանի կ՛դատէք զայն հրատարակել, կ՛հրատարակեմ, ապա թէ ոչ․․․
-Ապա թէ ոչ․․․
-Դարձեալ կ՛հրատարակեմ։
-Իմ ֆրանսացի բարեկամ գովեստներ ասաց քո գրքի մասին։
Յետոյ բարիք ընելու ինքնագոհացումի ժպիտով մը յարեց․
-Որքա՞ն փող պէտք է տպագրութեան։
-800 ֆրանք 500 օրինակի համար։
Մանթաշեան միշտ ժպտելով և զգալով մեկտեղ որ այդ գումարը չափազանցուած է, վեհանձնաբար տուաւ անոր ութ հատ հարիւր ֆրանքնոց պանքնօթ:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 25015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ