«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Լրիվ իրեն դրել է ֆյուրերի տեղը

Լրիվ իրեն դրել է ֆյուրերի տեղը
02.07.2025 | 17:44

Գերագույն սրբապիղծը ֆեյսբուքով սպառնալիքներ է հնչեցնում հուլիսի 4-ին նախատեսված երթին մասնակցել ցանկացող ՀԷՑ աշխատակիցներին։

Լրիվ իրեն դրել է ֆյուրերի տեղը։

Դա նշանակում է, որ անհրաժեշտ է մյուս բոլոր գործերը երկրորդական համարել ու անպայման մասնակցել այդ երթին։

Հուսով եմ՝ կլինի իսկապես բազմամարդ հավաք, որին կարճ ժամկետում կհաջորդի ալիևի կոշիկ լիզողին պաշտոնանկ անելու քաղաքական գործընթացը։

Հերիք էղավ՝ բոլ էղավ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3647

Մեկնաբանություններ