«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Եվ ոչ մի պատահականություն․ դիվային, կանխամտածված ծրագիր

Եվ ոչ մի պատահականություն․ դիվային, կանխամտածված ծրագիր
05.12.2025 | 12:30

1989թ․ դեկտեմբերի 1-ին տրվեց Հայոց նոր պատմության մեջ արժանապատվության զարթոնքի մեկնարկը։ Հայաստանի Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը՝ ճանաչելով «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը», հռչակեցին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։

2025թ․ դեկտեմբերի 1, Վիեննա․ ԵԱՀԿ–ն հայտարարեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը: Սա Հայաստանի ներկա վարչախմբի դիմումով Արցախի հարցի և արցախահայության իրավունքների թաղումն է և միջազգային օրակարգերից հարցի ջնջումը։ Սա նաև ցեղասպան Ադրբեջանի միջազգային լեգիտիմացումն է Հայաստանի ձեռամբ։

Ըստ էության, սա երեքհազարամյա հայկական Արցախի քաղաքական մահվան վկայականն է․․․

Այն, ինչ ձեռք էր բերվել հազարների արյամբ ու նվիրումով՝ թաղվեց Ալիև-Փաշինյան համագործակցությամբ։

Եվ ոչ մի պատահականություն․ անգամ օրն է ընտրված ազգային նվաստացման ու ցավի հաշվարկումով։

Ազգային ամոթի տարեգրության մեջ մի խարան ևս․․․

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 3303

Մեկնաբանություններ