Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

ՀՀ ներկայիս կառավարությունը միջազգային վերնախավերի գեներացրած հիբրիդն է

ՀՀ ներկայիս կառավարությունը միջազգային վերնախավերի գեներացրած հիբրիդն է
04.01.2026 | 15:36

Կան մարդիկ, որոնց կյանքը ստեղծվել և կառուցվել է ստի, կեղծիքի, անբարոյության, ապարժեքության և անհավատության վրա: Մենք չենք կարող այդ մարդկանց ազնվականություն և վեհություն, արժեք ու արժանիք սովորեցնել: Անհնար է, քանի որ մենք չենք կարող հետ պտտել ժամանակը և այդ մարդկանց աշխարհընկալումը վերաձևել:

Սա է պատճառը, որ առաջ է եկել «ընտրանի» երևույթը, և նրան է հանձնվել կառավարելու ղեկը: Սակայն այնպես է ստացվել, որ ժամանակի հետ ընտրանին ևս վերածվել է կեղծիքի գեներատորի և տեղերով փոխվել է հասարակության նստվածքային շերտի հետ: Հարստությանը և փայլին տրվելով՝ մարդիկ հեռացել են իրենց արմատից, օտարացել, հոգով չորացել են, մտքով՝ կուրացել: Վերնախավերը վերածվել են այն նույն ընչազուրկին և ընչաքաղցին, թշվառին և մուրացիկին, որի կյանքը բարելավելուն էին կոչված:

Պատերազմները մարդկության ուղեկիցն են եղել անհիշելի ժամանակներից, բայց մարդիկ, ցեղերը և ժողովուրդները բարոյականության կոդեքսից և համամարդկակային արժեքներից չեն հեռացել, հստակ իմանալով, որ անբարոյականների, արժեզուրկների, դավաճանների, ասպետական (տղամարդկային) չգրված օրենքները խախտողների համար ճանապարհ բացելով՝ պարտված են հիմքում:

Ցավոք, մարդկությունը պարտվեց հիմքում, երբ աչք փակեց ցեղասպանությունների վրա և սեղմեց ցեղասպանների ձեռքը, քանզի ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաանբարո և ամենավայրագ երևույթն է:

Այսօրվա «միջազգային հանրություն» կոչվածը հենց այս ցեղասպանների տանդեմն է. այն գլոբալիստական «ընտրանին», որը մայր ու մանուկ սպանելով է հիմնել իր պալատներն ու պալատականությունը. սրանում մենք համոզվեցինք 1915-ին, համոզվեցինք նաև վերջին հնգամյակում, երբ այդ ցեղասպանները աչք փակեցին ամենադաժան վայրագությունների վրա՝ Սիրիայում, Լիբիայում, Գազայում, Արցախում, Հայաստանում, չդադարեցին խնջույքներ կազմակերպել մոր ու մանկան, ծեր ու տարեցների արյան գետերի ափերին, տաքացան նրանց ոսկորներով բոցկլտացող խարույկների շուրջ:

Եվ այսօր հիմարություն և միամտություն է կարծելը, թե քո և քո երեխայի անվտանգությունը կարելի է վստահել այն էլիտաներին, այն միջազգային և տեղային վերնախավերին, ովքեր են վերը նկարագրված ցեղասպանները, և միակ արդարադատությունը մնում է «սպшնել՝ ապրելու համար» ջունգլիների օրենքը, քանզի ”justice delayed is justice denied.”

«Հետաձգված արդարադատությունը մերժված արդարադատությունն է»։

Հ.Գ. ՀՀ ներկայիս կառավարությունը ևս այդ էլիտաների գեներացրած հիբրիդն է, որը, ոչ ավել-ոչ պակաս, ստանձնել է թշնամու շահերը սպասարկողի և նրա պատմաքաղաքական ռևիզիոնիստի դերը՝ ցեղասպանի արյունոտ ձեռքերը մաքրողի և սեփական ժողովրդին նոր ցեղասպանության արյունարբու երախը նետողի դերը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ