«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Միշտ և ամենուր պետական բյուջեն լափում ու մսխում են դրածո կառավարությունները

Միշտ և ամենուր պետական բյուջեն լափում ու մսխում են դրածո կառավարությունները
23.01.2026 | 13:48

Համաշխարհային պատմության փորձը ցույց է տալիս, որ բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում պետական բյուջեն լափում ու մսխում են դրածո կառավարությունները: Այո, այո՝ դրածոները:

Հայոց պատմության մեջ նույնպես կան այդպիսի դեպքեր. աղբյուրները վկայում են, որ Արտաշեսյան արքայատոհմի մայրամուտի ժամանակներում Հռոմի կողմից Հայոց գահին կարգված բոլոր դրածո արքաները նախ և առաջ աչքի էին ընկնում պետական գանձարանի անխնա մսխմամբ ու հենց այդ մսխումներն էին լինում հիմնական պատճառը, որ վերնախավն ապստամբում և Հռոմի դրածո արքաներին գահընկեց էր անում:

Իսկ ահա թվերը վկայում են, որ վերջին 108 տարում (սկսած 1918 թվականից) Հայաստանի ոչ մի կառավարություն պետական բյուջեն չի մսխել այնպես, ինչպես մսխել է և շարունակում է մսխել «արտաքին սվիններով» պահվող Նիկոլի կառավարությունը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ