Հիսուսի անունով Աբելի արյունը խոսում է, Տե՛ր իմ,
Այդ արյունն իջեցնում եմ համայնի վրա.
Այդ արյունն աշխատեցնում եմ,
որպես վերին գրոհ`
Աշխարհի տարերքի մեջ
հայտնվածների կյանքում:
Մարգարեները քաղաքից հեռանում են.
oդը հագեցած է նյութով,
Հոգու ձայնը տվայտումով ցած է
թափվում քիվերից,
Որոնումի ելած մեր հոգին
Մի օր լռորեն կհանգչի
Քո սուրբ առագաստների տակ։
Ամենակարող Աջ, ամենահույս ձեռք.
Oգնիր, որ կարողանամ
համբերություն հանդես բերել,
Քամուն չտամ Քեզնից վերցրած
կարողություններս.
Պահպանիր ինձ հալածիչներից,
Օգնիր այնքան վատնեմ,
որքան կարող եմ:
Ահաբեկման միջոցով Իրանին կապիտուլյացիայի պարտադրելու ծրագիրը ձախողվեց։ Այժմ նա արագ ելքի ճանապարհ է փնտրում այն ծուղակից, որում ինքն է հայտնվել։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեթը հայտարարել է. «Մենք գնում ենք էսկալացիայի, որպեսզի հետո գնանք դեէսկալացիայի»։ Արագ հաղթանակը և ահաբեկման մարտավարությունը չաշխատեցին...