«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

«ՈՒժեղ Հայաստանի» ուժեղ քայլը

«ՈՒժեղ Հայաստանի» ուժեղ քայլը
13.03.2026 | 12:18

Նախընտրական ժամանակաշրջանում երկրաչափական պրոգրեսիայով աճում է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների քանակը։ Դա նկատում ենք մենք և դա չի նշանակում, որ դա չեն նկատում իշխանությունները։ Այդ հեռանկարից նրանք պարզապես ահաբեկված են։ Իշխանությունների քաղաքականությունը ամբողջովին սահմանափակվում է վարչապետական աթոռի և վարչապետական աթոռի շուրջ ծավալվող գործունեությամբ։ Չի բացառվում, որ նրանք, թե օրինական, և թե անօրինական բոլոր միջոցներով կանեն ամեն ինչ, որպեսզի հունիսի 7֊ին նախատեսվող Ազգային ժողովի ընտրություններից դուրս թողեն «Ուժեղ Հայաստան»֊ին։

Իսկ ինչո՞վ է պատրաստ դրան պատասխանելու «Ուժեղ Հայաստան»֊ը։ Ո՞րն է լինելու նրանց ուժեղ քայլը։ Արդյոք նրանք իրենց պահուստում ունե՞ն ծրարված գաղտնի քայլը։ Այդ դեպքում ո՞ր քաղաքական ուժին են ապավինելու, պատրա՞ստ են արդյոք իրենց համակիրներ բանակի ներուժը օգտագործել ընդդեմ ՔՊ֊ի սադրանքների։

Հուսով եմ, որ արդեն իսկ փակ ծրարում գրանցված է «Ուժեղ Հայաստան»֊ի առայժմ գաղտնի, բայց ուժեղ քայլը։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Հ.Գ.

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրեթե ամեն ինչ անում է ճշգրիտ։ Միակ մտավախությունս նրա թիմային կազմն է։ Այնտեղ սակավ են քաղաքական վառ անհատականությունները։ Գերակշռում է միջակությունը։ Մի ծաղկով գարուն չի գա։ Էդ մի ծաղիկը նիկոլն էր, տեսաք, թե գլխներիս ինչ բերեց... Հուսով եմ, որ դեռևս ժամանակը կբավականացնի հաղթահարելու այդ բացը։

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ