Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում

Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում
22.10.2020 | 16:47

Արդեն 3 շաբաթից ավելի է, ինչ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած մեր հայրենակիցներին, հիմնականում՝ երեխաներ, ինչպես նաև նրանց խնամող մայրեր, տատիկներ և պապիկներ։ Տնօրինության նախաձեռնությամբ, ինչպես նաև աշխատակիցների և Բյուրականի համագյուղացիների ջանքերով արցախցիների համար ստեղծվել են հարմարավետության բոլոր պայմանները։


Մեր երեխաները բնականոն կերպով շարունակում են իրենց կրթությունը Բյուրական գյուղի դպրոցում։ Դրանից զատ աստղադիտարանը զբաղվում է վերջիններիս մշակութային և ժամանցային հարցերով, որպեսզի պատերազմական իրավիճակում նրանց առօրյան դարձնի շատ ավելի հետաքրքիր ու գունեղ։ Մշակութային ծրագրի շրջանակներում նրանց համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ հանրամատչելի դասախոսություններ աստղագետների, հրավիրյալ հյուրերի մասնակցությամբ, անգլերենի և, օգտագործելով աստղադիտարանի այգին՝ բուսաբանության դասընթացներ, գիտաճանաչողական էքսկուրսիաներ, այցելություններ տեսարժան և մշակութային տարբեր վայրեր և այլն։

Դիտվել է՝ 7930

Մեկնաբանություններ