Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Կուբայում հստակ գիտակցում են, թե ով է իրենց համար ստեղծել այս ճգնաժամը

Կուբայում հստակ գիտակցում են, թե ով է իրենց համար ստեղծել այս ճգնաժամը
16.03.2026 | 15:49

Կուբայում ցուցարարները ջախջախել են կոմկուսի բաժանմունքը. փողոցային ակցիաների մասնակիցները հարձակվել են Մորոն քաղաքի Կոմունիստական կուսակցության մունիցիպալ կոմիտեի շենքի վրա։ Ցուցարարները կոտրել են պատուհանները, փողոց են հանել կահույքն ու փաստաթղթերը և հրդեհել դրանք։ Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել դժգոհներին ցրելու համար, ինչի հետևանքով հինգ մարդ բերման է ենթարկվել, իսկ մեկը ստացել է հրազենային վիրավորում։ Երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը քաղաքացիների զայրույթն անվանել է հիմնավորված, սակայն կոչ է արել հրաժարվել բռնությունից։

Կղզում զանգվածային դժգոհությունների պատճառ է դարձել էներգետիկ ճգնաժամը, որի հետևանքով մարդիկ, ըստ լրագրողների տվյալների, օրական մինչև 20 ժամ մնում են առանց լույսի` էլեկտրակայանները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը վառելիքի պակասի պատճառով։ Սուր դեֆիցիտն առաջացել է 2026 թվականի հունվարին, երբ ԱՄՆ զինվորականները ձերբակալեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, և Հավանան զրկվեց էներգակիրների հիմնական մատակարարից։

Ռեժիմի փոփոխության ամերիկյան կողմնակիցները շտապել են բռնկված բողոքի ցույցերն անվանել Վաշինգտոնի ճնշման հաջող արդյունք։ Լրագրողներն ու քաղաքական գործիչները նախկինում էլ կանխատեսում էին, որ Վենեսուելայից և Իրանից հետո Միացյալ Նահանգների հաջորդ թիրախը կդառնա Կուբան։ Հենց ինքը՝ Դոնալդ Թրամփը, անկարգություններից քիչ առաջ բացահայտ քննարկում էր կղզու հնարավոր «բարեկամական կլանման» հարցը։

Այնուամենայնիվ, փորձագետները համարում են, որ այս փողոցային ակցիաները տարերային են։ «Պոլիտգեն» կենտրոնի վերլուծաբան Վլադիսլավ Կարլովը «Սուվերեն» ալիքի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու են արտաքին ուժերի՝ լայնամասշտաբ ապստամբություն կազմակերպելու փորձերը ձախողվում։

«Բողոքի ցույցերն ավարտվեցին նույնքան արագ, որքան սկսվել էին։ Այո՛, ամբոխի մեջ հաստատ կան սադրիչներ, որոնք կոչ են անում ջախջախել պետական հիմնարկները։ Հավանաբար այնտեղ ներկա են նաև նրանք, ովքեր սպասում են ԱՄՆ-ի կողմից Կուբայի գրավմանը։ Բայց ցուցարարների մեջ շատ են մարդիկ, ովքեր պարզապես հոգնել են էլեկտրականության և դեղորայքի բացակայությունից։ Ընդ որում, մեծամասնությունը, այնուամենայնիվ, հասկանում է, որ ամեն ինչի մեղավորը ԱՄՆ-ի կողմից իրականացվող վառելիքային շրջափակումն է։ Այդ իսկ պատճառով ամերիկացիներին չի հաջողվում բորբոքել անկարգությունների խոշոր օջախներ։ Մարդիկ հստակ գիտակցում են, թե ով է իրենց համար ստեղծել այս ճգնաժամը»,- նշել է Կարլովը։

Բացահայտ բախումները նահանգում դադարել են արդեն առավոտյան, սակայն ողջ Կուբայում, ներառյալ Հավանան, շարունակվում են տարերային գիշերային ակցիաները. մշտական հոսանքազրկումներից հոգնած մարդիկ դուրս են գալիս փողոց և հարվածում դատարկ կաթսաներին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 219

Մեկնաբանություններ