Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Ակամա հիշեցի հայտնի ելույթ-ճղճղոցը Շառլ Ազնավուրի հուղարկավորության ժամանակ. Արգամ Պողոսյան

Ակամա հիշեցի հայտնի ելույթ-ճղճղոցը Շառլ Ազնավուրի հուղարկավորության ժամանակ. Արգամ Պողոսյան
20.09.2022 | 07:31

Ամենայն լրջությամբ եմ ասում՝ սրանց պահվածքում աչք է ծակում մի առանձնահատկություն՝ խայտառակվելուց ու ստորացվելուց հաճույք ստանալը: Կանխամտածված ստեղծում են իրավիճակներ, որպեսզի խայտառակվեն կամ էլ ստորացվեն: Նաև, ինչքան հնչեղ է լինում խայտառակությունն ու նվաստացումը, այնքան մեծանում է ըմբոշխնվելիք հաճույքի դոզան:

Ամենաթարմ վկայությունը՝ Եղիսաբեթի հրաժեշտի արարողությունն ու President of the Republic of Armenia-ի խայտառակ վարքի քննարկումը բրիտանական մամուլում: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե խոսքը միայն իրենց անձին վերաբերեր, բայց այն վերածվում է ողբերգության, երբ դրանով խայտառակվում է Հայաստան պետությունը, հետևաբար՝ բոլորս: Ակամա հիշեցի հայտնի ելույթ-ճղճղոցը Շառլ Ազնավուրի հուղարկավորության ժամանակ:


Խնդրում եմ Мане Согоян-ին, հոգեբանության տեսանկյունից մի երկու նախադասությամբ համառոտ վերլուծել անձի նման դրսևորումները՝ համապատասխան տերմինոլոգիայով, որին կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
President of the Republic of Armenia... Ինչ էլ բարձր է հնչում, գրողը տանի:

Դիտվել է՝ 9348

Մեկնաբանություններ