Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, չեն ղեկավարում «7 տարի առաջին դասարանում մնացածները»

Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, չեն ղեկավարում «7 տարի առաջին դասարանում մնացածները»
09.12.2025 | 15:13

2026 թվականից Վրաստանի պետական բուհերում կրթությունն անվճար կլինի։ Վրաստանում անվճար են նաև նախադպրոցական հաստատությունները և հանրակրթական դպրոցները: Իսկ Հայաստանում բուհական կրթության մակարդակլը շարունակում է ցած գլորվել, շատ բուհեր պատրաստ են փողոցից մարդ բռնել-բերել բուհ, միայն թե նա ուսման վարձը վճարի։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրությանը խաբում, պետական բյուջեի փողերը մսխում է «ակադեմիական քաղաքի» բլեֆով։ Ինչպես ֆուտբոլում, զբոսաշրջության և այլ բնագավառներում, կրթության ոլորտում ևս վրացիներից հետ ենք մնում, որովհետև Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, չեն ղեկավարում, Նիկոլ Փաշինյանի խոսքով, «7 տարի առաջին դասարանում մնացածները»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3933

Մեկնաբանություններ