ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ինչ խաղերի մեջ է թուրքական աղվեսը՝ Էրդողանը, որ սպառնացել է հարձակվել Իսրայելի վրա և հընթացս պարծեցել թուրքական ուժերի Արցախ մտնելով

Ինչ խաղերի մեջ է թուրքական աղվեսը՝ Էրդողանը, որ սպառնացել է հարձակվել Իսրայելի վրա և հընթացս պարծեցել թուրքական ուժերի Արցախ մտնելով
15.04.2026 | 11:27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 13-ին պատերազմով է սպառնացել Իսրայելին: Իսրայելական « The Jerusalem Post» թերթին հղում կատարած «Известия»–ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Էրդողանը:

Երեկ ելույթ ունենալով Ստամբուլում Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովում, Էրդողանը հայտնել է Իսրայելի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին: Նա հայտարարել է, որ Թուրքիան կարող է գնալ որոշակի ռազմական գործողությունների Իսրայելի դեմ, որպեսզի դադարեցնի պաղեստինցիների հնարավոր հարկադիր վերաբնակեցումը։

«Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի խանգարենք Իսրայելին դա անել Պաղեստինի հետ։ Այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես, ինչպես մենք մտանք Լիբիա, մենք նույնը կանենք նրանց հետ»,- Թուրքիայի նախագահի խոսքն է մեջբերել «The Jerusalem Post»-ը։

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը, չնայած հրադադարին, 1,2 մլն լիբանանցիներին ստիպել է լքել իրենց տները՝ իբր քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների պատճառով: Ընդ որում, իսրայելական թերթը նշել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ը մերժում են Իրանի հետ հրադադարի մասին գործող համաձայնագրում Լիբանանը ներառելու մասին պնդումները:

«The Wall Street Journal» թերթը դեռ ապրիլի 9-ին հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները դժգոհ են մնացել ոչ միայն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին որոշումից, այլև այն նրանից, որ Թել Ավիվը կանգնեցվել է հրադադարի փաստի առջև: Պարբերականի աղբյուրը հստակեցրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն թեև իր համաձայնությունն է տվել Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝մտադրությանը, սակայն նրան խիստ չի գոհացրել հրադադարի հնարավոր տարածումը Լիբանանի վրա, քանի որ Թել Ավիվը Վաշինգտոնից տարբեր նպատակներ է հետապնդում Թեհրանի և Բեյրութի հետ հակամարտություններում:

«Ոչինչ մեզ չի խանգարում դա անել»,- նկատի ունենալով Իսրայելի դեմ ռազմագործողությունը, Life.ru-ի փոխանցմամբ , ընդգծել է նա:

Իսրայելի արձագանքը, ըստ հրապարակման, սպասեցնել չի տվել։ Հրեական պետության մշակութային ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն Էրդողանին անվանել է «մեգալոմանական բռնապետ»՝ իմպերիալիստական հավակնություններով:

Նախ արձանագրենք, որ ինչ ասել է Էրդողանը պաղեստինցիների հարկադիր վերաբնակեցման սպառնալիքի, դա թույլ չտալու անհրաժեշտության, լիբանանցիների նկատմամբ Իսրայելի կատարած ոճրագործության մասին, ճիշտ է ասել: Եթե Թուրքիան իսկապես հարձակվի Իսրայելի վրա, ապա տողերիս հեղինակը կհայտարարի, որ հրաշք է տեղի ունեցել: Վաղուց արդեն շատ քիչ բաների վրա եմ զարմանում, սակայն այս դեպքում կապշեի: Բայց կարելի՞ է, արդյոք, հավատալ Իսրայելի հանդեպ Թուրքիայի նախագահի սպառնալիքի լրջությանը, հոխորտանքի անկեղծությանը…

Եթե Էրդողանի սպառնալիքն իսկապես անկեղծ ու լուրջ լիներ, ապա կարելի էր ամեն օր և օրը նույնիսկ մի քանի անգամ աղոթել, որ հայերիս ու Հայաստանի մի հանրահայտ թշնամին հարձակվի մեր մյուս, բայց խորքային և առավել վտանգավոր թշնամու՝ սիոնիստական Իսրայելի վրա: Հարձակվի և այնքան իրար միս ուտեն, այնքան իրար արյուն թափեն, այնքան իրար ավերեն, մինչև որ երկուսն էլ փչանան և, որպես պետություն, դադարեն գոյություն ունենալ:

Սակայն Էրդողանը չի խելագարվել, ոչ էլ առյուծի սիրտ է կերել, որ հարձակվի միջուկային զենք ունեցող և ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից, նրա հետ Թուրքիայից ահամեմատ ավելի սերտ հարաբերություններ ունեցող Իսրայելի վրա: Մի պետության, որի վարչապետ Նաթանյահուն կարողանում է որոշ հարցերում իր կամքը թելադրել գերտերության՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփին: Էլ չենք խոսում այն մասին, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության շարքերում քիչ չեն ծպտյալ հրեաները: Այնպես որ, ավելի շուտ կարելի է սպասել Թուրքիայի վրա Իսրայելի հարձակմանը, քան թե հակառակը:

Իսրայելում նույնպես հասկացել են, որ Էրդողանը պարզապես քաղաքական կապիկություն է անում, ոչ ավելի, այլապես նրա սպառնալիքին անմիջականորեն կպատասխաներ վարչապետ Նաթանյահուն, սակայն արձագանքն եղել է ընդամենը մշակութային ժառանգության հարցերով նախարարի մակարդակով:

Բնականաբար, հարց կառաջանա, թե Էրդողանն ինչո՞ւ է դիմել նման քայլի՝ իրականում չունենալով Իսրայելի վրա Թուրքիայի հարձակման մտադրություն: Այս հարցի պատասխանը ստանալու համար նախ հարկ է ուշադրություն դարձնել, որ Էրդողանը հիշյալ սպառնալիքը, ինչպես արդեն նշեցինք, հնչեցրել է Ստամբուլում կայացած Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովում:

Ինչպես բուն Թուրքիայի, այնպես էլ Ասիայի մի շարք պետությունների բնակիչների և քաղաքական կուսակցությունների շարքերում քիչ չեն նրանք, ովքեր իսկապես զայրացած են Պաղեստինում և Լիբանանում իրենց հավատակիցների հանդեպ Իսրայելի ոճրագործություններից, հետևաբար նրանց սրտից է Իսրայելի հանդեպ Թուրքիայի նախագահի հնչեցրած սպառնալիքը: Այսպիսով Էրդողանի ելույթն ինչպես ներքին լսարանի, այնպես էլ դահլիճի և արտաքին մահմեդական լսարանի համար էր, համարձակ առաջնորդ երևալով, նրանց համակրանքը, հարգանքը շահելու, իր հեղինակությունն ամրապնդելու կամ ավելացնելու համար:

Վերոնշյալը, սակայն, Էրդողանի հետապնդած միակ խնդիրը չէ, ոչ էլ նույնիսկ առաջնայինը: Պանթյուրքական և պանիսլամական ծրագրերի իրականացման ճանապարհին Թուրքիայի առաջնորդը վաղուց հետապնդում է Ասիայի մահմեդական պետությունների քաղաքական, տնտեսական ու ռազմական կարողությունների միավորման նպատակ:

Ուշադրություն դարձրեք Պաղեստինի նկատմամբ Իսրայելի ծրագրին խոչընդոտելու համար Էրդողանի առաջադրած նախապայմանին. «Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի խանգարենք Իսրայելին դա անել Պաղեստինի հետ»։ Կարծում եմ, հենց այս «մենք»-ի մեջ է թաղված շան գլուխը, և երբ այդ «մենք»-ը կդառնա բավականաչափ ուժեղ, մեծ հարց է, թե Էրդողանի կամ Թուրքիայի հաջորդ նախագահի առաջնորդությամբ իր ուժն ում դեմ կհանի՝ Իսրայելի՞, թե Ռուսաստանի:

Ի դեպ, չխաբվենք նաև նրանով, որ Թուրքիայի դատախազությունն ավելի վաղ ցմահ ազատազրկում է պահանջել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի համար՝ ցեղասպանության և այլ հանցագործությունների մեղադրանքով, և Ստամբուլի գլխավոր դատախազությունը դեռևս 2025թ. նոյեմբերին Նաթանյահուին և ևս 34 բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների ձերբակալման օրդեր է տվել։ Սա ևս մահմեդական աշխարհին հաճոյանալու համար քաղաքական դերասանության ժանրից է, որովհետև Ստամբուլի գլխավոր դատախազությունում շատ լավ գիտեն, որ այդ ամենը մնալու է թղթի վրա, Նաթանյահուն երբեք չի այցելելու Թուրքիա, որ իրեն ձերբակալեն:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ