Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Պատարագը պահել են կանոնական դաշտում՝ Եկեղեցու նվիրապետական իշխանության ներքո

Պատարագը պահել են կանոնական դաշտում՝ Եկեղեցու նվիրապետական իշխանության ներքո
07.01.2026 | 17:31

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:

Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

Սիրելի եղբայրներ և քույրեր, շատերդ, վստահ եմ, մասնակցել եք Ճրագալույցի և Սուրբ Ծննդյան Պատարագներին:

Ըստ նախնական տվյալների՝ որոշ եկեղեցիներում զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը, որոշներում սարկավագ/դպիրները ցուցաբերել են նախանձախնդրություն և հոգևոր սխրանք են կատարել՝ պատարագիչի փոխարեն հնչեցնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը (դրա մասին լրացուցիչ կգրեմ): Նրանք այդպիսով փորձել են Պատարագը պահել կանոնական դաշտում և Եկեղեցու նվիրապետական իշխանության ներքո: Այլապես այն դառնում է հակականոնական և վերածվում «պատարագանման արարողության»` շնորհից և փրկչական ազդեցությունից զուրկ:

Խնդրում եմ բոլորին մեկնաբանությունների դաշտում նշել, թե ո՞ր եկեղեցում եք մասնակցել Սուրբ Ծննդյան Ս.Պատարագի, արդյո՞ք զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը, արդյո՞ք ընթերցվել է Պատարագի ընթացքում Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան ուղերձը, արդյո՞ք սարկավագներն ու դպիրներն իրենք են հնչեցրել Կաթողիկոսի անունը:

Եթե ինչ-ինչ պատճառով կաշկանդվեք այստեղ գրել, կարող եք անձնական նամակ ուղարկել: Շնորհակալ եմ:

Խնդրում եմ տարածել:

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ