Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Իրանական ճգնաժամը խորացնում է ԱՄՆ-ԵՄ տարանջատումը

Իրանական ճգնաժամը խորացնում է ԱՄՆ-ԵՄ տարանջատումը
01.03.2026 | 11:41

Իրանի դեմ ծավալվող պատերազմի ալիքները հասան Եվրոպական Միություն: Այն տարանջատումը, որն սկսվել էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ուկրաինական ճգնաժամի հաղթահարման և պատերազմի դադարեցման շուրջ տարաձայնությունների պատճառով, այժմ ավելի է խորանում իրանական ճգնաժամի պատճառով: Բարձրագույն ղեկավար մարմինների՝ Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ կա հստակ դատապարտում: Ճիշտ է, ասում են` մտահոգված ենք, բայց դե արդեն պարզ է, որ չեն աջակցում Թրամփ-Նաթանյահու տանդեմին: Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի ղեկավարներն իրենց դիրքորոշմամբ կտրուկ և վճռական դատապարտել են հարձակումը Իրանի վրա: Նշվում է միջազգային իրավունքի նորմերին հասցված հսկայական վնասը: Իսկապես որ, Հավաքական Արևմուտքն արդեն փլուզվում է: Դեռևս պարզ չեն երևում Ռուսաստանի և Չինաստանի նախագահների պլանները:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ