Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Ձեր դեմքի դիմակը ծիծաղելի է, ձեր իրական դեմքը՝ լացելու

Ձեր դեմքի դիմակը ծիծաղելի է, ձեր իրական դեմքը՝ լացելու
15.03.2026 | 10:26

Ինչու՞ եք հայտնվում ընտրությունների նախաշեմին, ու՞ր էիք ընտրություններից առաջ և ու՞ր եք կորչում ընտրություններից հետո:

Ինչու՞ չէիք գործում ընտրություններից առաջ, ինչու՞ եք խոստումներ տալիս ընտրությունների նախաշեմին և որտե՞ղ եք հուղարկավորում ձեր խոստումներն ընտրություններից հետո:

Այս հարցերը, այո՛, ճիշտ է՝ ձեզ եմ տալիս, բայց պատասխաններ չեմ ուզում լսել՝ ընտրությունների այս նախաշեմին:

Պարզապես ուզում եմ հասկանաք, որ մենք ավանակ չենք, որ ավանակի տեղ դնեք ձեր իշուկ հալով:

Ծլեցիք հանկարծ, բուսնում եք արդեն, հայտնվում եք մարդամեջ ձեր պլպլան կոշիկներով, ձեր սիրուն կոստյումներով ու թույն մեքենաներով, որոնց ապակիները միայն ընտրություններից առաջ եք իջեցնում ու դառնում տեսանելի։

Դուք տեսե՞լ եք ինչպես է ավանակը՝ տիրոջ գոմ մտնելու պահին, ախոռից գլուխը հրճված հանում ու թեքում դեպի տերը, նույն կերպ էլ դուք եք ձեր գլուխները հանում ձեր մեքենաներից՝ ապակիներն իջեցնելուց։

Ավանակն ուրախանում է տիրոջ գոմ մտնելով ու բարի հայացքով նայում է տիրոջը, որովհետև մտածում է՝

«Տերը եկավ, խոտ կտա»,

իսկ դուք՝

«Մարդիկ տեսնեն, ձայն կտան»։

ՈՒ՞ր էիք ընտրություններից առաջ, կայծակնային արագությամբ այս ի՞նչ «սրտացավների» վերածվեցիք։

Ձեր խի՞ղճը շարժվեց, հա՞, բայց ինչպե՞ս, դուք այն չունեք ախր:

Աստվա՞ծ ցույց տվեց ձեզ ճիշտ ուղի, չէ, սա էլ եմ բացառում:

Նույնիսկ ամենազորն է անզոր ձեր դեմ, նույնիսկ ամենակարողն է անկարող փոխել ձեզ:

Որովհետև դուք տեսակ չեք, դուք սորտ եք...

Այդ ո՞նց եղավ, որ հանկարծ սկսեցիք գյուղերով պտտվել, մարդկանց ձեռքը սեղմել ու էնպիսի դեմք ընդունել, ոնց որ դուք էլ եք մեզնից մեկը։

Հանկարծակի հիշեցի՞ք, որ ժողովուրդ ունեք։ Հիշեցի՞ք, որ սահմանամերձ գյուղեր կան, որտեղ մարդիկ ոչ թե ապրում են, այլ ապրելու իրավունքի համար կռիվ են տալիս։

Ձեր պլպլան կոշիկները գյուղի ցեխոտ ճամփեքին այնքան ծիծաղելի են թվում, որքան ձեր սարքովի շինծու ու կեղծ ժպիտները՝ մարդկանց հոգնած ու տառապած հայացքների կողքին։

Վերջ տվեք:

Ձեր դեմքի դիմակը ծիծաղելի է, ձեր իրական դեմք՝ լացելու:

Դուք իմ աչքում նման եք ֆանտաստիկ հրավառության՝ հոգեհանգստի ժամանակ:

Ճոխ եք, հա, անտերներ, ճոխ եք, բայց ախր տեղին չեք, բայց ախր ցավոտ եք։

Դուք իմ աչքում նման եք ոսկե շղթայի՝ սոված մարդու պարանոցին:

Հա, բան չունեմ ասելու, փայլում եք, բայց մեկ է, դրանից բան չի փոխվում:

Դուք իմ աչքում նման եք սոված մարդուն ցույց տված հացի նկարի:

Փոր չեք կշտացնում, զուտ ներվայնացնում եք։

Այդ ավանակի հայացքը, որի հետ ձեզ համեմատեցի, հավատացեք՝ շատ ավելի իմաստուն է, քան ձերը։

Նա գոնե իրեն պահողին է մեջքին առած ման ածում, իսկ դուք նստում եք ձեզ ընտրողների մեջքին:

Դուք միշտ գալիս եք որպես փրկիչ, ու միշտ գնում եք որպես դավաճան։

Մի եկեք,-էլի, (ախպոր պես։

Մի՛ եկեք:

Մի՛ խոսեք։

Մի՛ խոստացեք։

Կորե՛ք:

Կորեք ձեր ընտրություններից առաջ այնպես, ինչպես կորում եք ընտրություններից հետո:

Նավասարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ