«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Իվետա Տոնոյան. ԱԺ ամբիոնից վարչապետը Շուշիի մասին ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով է խոսում

Իվետա Տոնոյան. ԱԺ ամբիոնից վարչապետը Շուշիի մասին ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով է խոսում
21.01.2021 | 16:46

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը ճեպազրույցի ժամանակ առանձնացրեց վարչապետի այն դրույթը, թե առանց հողային պակաս կորուստների հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել: Պատգամավորն ասաց՝ անդրադարձ չկատարվեց, թե հնարավոր չէ՞ր մարդկային ավելի նվազ կորուստներով պատերազմը դադարեցնել, երբ երկու անգամ եղել է հնարավորություն:

«Ավելի քիչ մարդկային կորուստներով, վստահաբար, հնարավոր էր կանգնեցնել», - հավատացրեց Տոնոյանը: Անդրադառնալով Շուշիի մասին մեկնաբանություններին՝ պատգամավորն ընդգծեց, որ ԱԺ ամբիոնից վարչապետը Շուշիի մասին ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով է խոսում: «Կարծում եմ՝ այլևս տարօրինակ չէ իշխանության ու վարչապետի այդ տրամաբանությունը: Եթե նախկինում հայտարարում էր, որ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք էր, չեմ կարծում, որ ավելի լուրջ ակնկալիք պետք ունենալ Շուշիի և Արցախի հետ կապված իրենց դիրքորոշումներում, հատկապես, որ այդպես էլ վարչապետը նախօրեին չպատասխանեց՝ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ, թե՞ Արցախը Հայաստան է և վերջ», - ասաց Տոնոյանը:

Դիտվել է՝ 9731

Մեկնաբանություններ