Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Սա Հայաստան է և վերջ

Սա Հայաստան է և վերջ
16.03.2026 | 11:25

405 թ․-ին Հայաստանը բաժանված էր 2 գերտերությունների միջև։ Հատկապես տագնապալից էր վիճակը Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Հայաստանի հատվածում։ Առկա էր մշակութային և կրոնական ասիմիլյացիայի վտանգը։Դարեր ի վեր, Պարսկաստանը ամեն գնով պարտադրում էր հայերին,որ նրանք ընդունեն զրադաշտական կրոնը՝ պաշտեն կրակը։ Ահա այսպիսի պայմաններում է 405 թ․-ին Մեսրոպ Մաշտոցը հեղինակել հայոց գրերը։

Այսօր Հայաստանում իշխող քաղաքական վերնախավը հայտարարում է, որ Հայաստանը 405 թ․-ին գտնվել է նույն «խաչմերուկում», ինչ այսօր՝ 2026 թ․-ին, և որ 405 թ․-ին Մեսրոպ Մաշտոցի ուղերձը պետք է ընկալել որպես նմանատիպ պատմական ընտրության արձագանք։ Ինչքան որ ես եմ հասկանում, սա նշանակում է, որ Մաշտոցի այդ ուղերձի խորհուրդը նույնականացվում է այսօրվա իշխող վերնախավի քաղաքական կուրսի հետ և դիտարկվում է նույն հարթության վրա։

Ինձ մի հարց է հետաքրքրում.

Իշխող վերնախավի կողմից որդեգրած քաղաքական կուրսը ինչպիսի՞ վարպետությամբ պետք է փաթեթավորվի և

Ցիցերոնի ճարտասանությամբ օժտված ո՞ր հռետորի շուրթերով պետք է հասցվի ժողովրդին, որ գտնվի գոնե 1 զտարյուն հայ քրիստոնյա, որ հավանի այս քաղաքական կուրսը և իբրև ապացույց այդ քաղաքական կուրսի ընդունման մոռանա՝

1․ Քրիստոսի տարիքին հասած Արցախի Հանրապետությունը,

2․ Արցախահայերի էթնիկ զտումը,

3․ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսին Արցախի հարցով գիրք նվիրելու պատճառով տնօրենի պաշտոնանկությունը։

Մի՞թե մենք, իրոք, գնում ենք դեպի մի նոր եղեռնածին փակուղի, որ սառսուռից դողալով, մոռանանք ազգի այն սերուցքին, ովքեր ասպարեզ իջան ազգային զարթոնքի հրամայականով, Երասխից մինչև Նոյեմբերյան, Շուշիի բարձունքից մինչև Օմարի լեռնանցք, փայլուն հաղթանակներով զարդարեցին հայ ժողովրդի նորագույն պատմության ոսկե էջերը և մեկընդմիշտ գնացին դեպի հավերժություն՝ գալիք սերունդներին թողնելով իրենց պատգամը.

- Սա Հայաստան է և վերջ։

Մի՞թե կարող է գտնվել գեթ 1 էթնիկ հայ, ով կարող է անտարբեր գտնվել դպրոցում հայրենիքի նվիրյալների լուսանկարներով փառքի սրահի հեռացման փաստի նկատմամբ ու մոռանա քաջաբար կռվող այն հայորդիներին, ովքեր թշնամուն մի բռունցք զարկեցին և ասացին.

- Սա Հայաստանն է, մենք Հայկի զավակներն ենք, մենք հայ ենք, եղել ենք, կանք ու դեռ պիտի լինենք այս հողի վրա…

Յուրա ԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 196

Մեկնաբանություններ