ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
01.07.2008 | 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊԵՑՆԱԶ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ազատության հրապարակում հերթապահություն անցկացնելու համար ոստիկանությունում ստեղծվել է «Փոքրիկ երևանցի» ստորաբաժանումը:
***
ԳՆԱՀԱՏԵՑԻՆ
Ասում են` քանի որ ըստ ՀՀ արտգործնախարարի ՀՀ նախագահի այցը Մոսկվա փայլուն է անցել, ապա Էդվարդ Նալբանդյանին օրերս « Блестящие» խումբ են ընդունել:
***
ԼԵՎՈՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՍԵՐԺԻՆ` ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՇՈՒՐՋ
(համարյա «ՄԻՄԻՆՈ»)
Լևոն - Слушай, друг, у тебя добрые глаза, помоги.
Սերժ - Помогу, лет через пять помогу.
***
ՇԱԲԱԹՎԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ
Ասում են՝ օրերս պատկերասրահում ցուցադրվող բոլոր նկարներից Սերժ Սարգսյանն ամենաշատը հավանել է հայտնի թվանկարիչ Գարեգին Ազարյանի «Փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները» կտավը:
***
ՕՐԻՆԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ
Ասում են՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը օրերս նախազգուշացրել է ՀՀ իշխանություններին, որ եթե այս դեսպանի թեկնածությունն էլ «հայկական լոբբին» տապալի, ապա ԱՄՆ-ը Հայաստանի դեսպան կուղարկի ՀՀՇ-ի Գևորիկին:
***
ՓԱՅԼԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
Ասում են՝ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա Էդվարդ Նալբանդյանը փարիզյան «կանաչով» է փայլեցրել:

Դիտվել է՝ 34949

Մեկնաբանություններ