Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Հին սխեմաներով շարունակելը չի բերելու բեկման

Հին սխեմաներով շարունակելը չի բերելու բեկման
09.01.2026 | 14:35

150 օր՝ այսքան է մնացել ԱԺ ընտրություններին, և սա քաղաքական վերջնաժամկետ է, ոչ թե՝ հերթական փուլ: Ժամանակակից քաղաքական արագությունների պայմաններում սա պարզապես կարճ ժամանակ չէ՝ սա վերջնաժամկետ է։

150 օրը չնչին ժամանակ է՝ որպես վարչապետի թեկնածու դիրքավորվելու համար։

150 օրը բաց թողնված ժամանակ է՝ որպես ընդդիմադիր վարչապետի թեկնածու զրոյից հանրային քաղաքական աշխատանք սկսելու համար։

150 օրը այն սահմանն է, որից հետո քաղաքական ուժը կա՛մ դառնում է իրական սուբյեկտ, կա՛մ ընդունում է իր քաղաքական անկարողությունը։

Նախորդ 150 օրերի քաղաքական պատկերը ցույց տվեց քաղաքական դաշտի ընդհանուր իրողությունը՝ առանց որակական տեղաշարժի։

Իշխանությունը գործել է սպառված նարատիվների մեխանիկական կրկնությամբ, պիտակավորման, պրոպագանդայի և վախի վրա հիմնված հանրային վերահսկման մեխանիզմներով, ինչպես նաև արագ, բայց չհաշվարկված որոշումներով, որոնք չեն վերածվել համակարգային լուծումների։

Ընդդիմադիր դաշտը, իր հերթին, մնացել է բազմաբեկոր և դեկոնսոլիդացված, չի ձևավորել միասնական քաղաքական խոսք, կենտրոն, հարթակ, որևէ ինստիտուցիոնալ միասնական հարթակ և շարունակել է աշխատել հիմնականում ֆրագմենտացված արձագանքման, ոչ թե հակահարձակ նախաձեռնության ռեժիմում։

Սա պայքար չէ։ Սա քաղաքական ինչ-որ չափով իներտություն է, որը նման է ավտոպիլոտի քաղաքականությանը, ինչը ընդդիմության համար կործանարար է: Խնդիրը ժամանակի պակասը չէ։ Խնդիրը քաղաքական տրամաբանությունն է։

Բեկման քաղաքական տրամաբանությունը պահանջում է՝

• հստակ դերաբաշխում,

• պատասխանատվության ստանձնում,

• քաղաքական սուբյեկտի ձևավորում՝ անունով, դեմքով և ծրագրով։

Փոխարենը ընդդիմադիր դաշտում դեռ գերիշխում է ավտոպիլոտը՝ նույն խոսույթը, նույն անորոշությունը, նույն սպասողականությունը։ Ավտոպիլոտը չի ստեղծում բեկում։ Ավտոպիլոտը ապահովում է միայն նույն կետում վայրէջք։

Առաջիկա 150 օրերին «շարժում» կամ «նախաձեռնություն» մնալը քաղաքականությունից դուրս մնալու ձև է: Այս փուլում քաղաքական դաշտում դիրքավորվելը որպես «շարժում», «նախաձեռնություն» կամ «քաղաքացիական ալիք»՝ այլևս հեռու է ռեալպոլիտիկից և քաղաքականությունից դուրս մնալու վտանգավոր փուլ է: 150 օր առաջ դա կարող էր ընկալվել քաղաքական գործընթացի սկիզբ։ Այսօր դա նշանակում է դանդաղաշարժություն և սխալ քաղաքական թայմինգ, ինչը հանգեցնելու է քաղաքական պատասխանատվության։

Ընտրությունները հաղթում են ոչ թե շարժումները, այլ՝ քաղաքական սուբյեկտները։ Ոչ թե կոչերը, այլ՝ թեկնածուները։ Ոչ թե ընդհանրական դժգոհությունը, այլ՝ կոնկրետ քաղաքական առաջարկը։ Այս կոնտեքստում ամենամեծ ինքնախաբեությունը ընդդիմադիր դաշտում այսօր այն հաշվարկն է, թե իշխանության ցածր վարկանիշն ինքնաբերաբար բարձրացնում է ընդդիմության հաղթանակի հավանականությունը։ Սա քաղաքական անհեռատեսություն է։ Ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը չի պարտվում ինքն իրեն։ Իշխանությունը պարտվում է միայն այն ժամանակ, երբ նրա դիմաց կանգնած է

• կազմակերպված,

• հստակ դիրքավորված,

• վստահություն ներշնչող այլընտրանք։

Առանց այդ այլընտրանքի ցածր վարկանիշը վերածվում է ոչ թե իշխանափոխության, այլ՝ աբսենտիզմի, ապատիայի և ցրված ձայների։

Եթե առաջիկա 150 օրերը կրկնեն նախորդ 150-ը, ապա՝

• վարչապետի այլընտրանքային սուբյեկտ չի ձևավորվի,

• ընդդիմությունը կմնա հետևող, մեկնաբանող , ոչ թե՝ նախաձեռնող,

• ընտրությունները կմտնեն ոչ թե իշխանափոխության, այլ՝ լեգիտիմացման ռեժիմ։

P.S. 150 օրը կանցնի որպես բաց թողնված հնարավորություն, իսկ ընտրությունները կդառնան քաղաքական անարդյունավետության արձանագրում։ Այս 150 օրը որոշիչ է ոչ թե քարոզչության, այլ քաղաքական սուբյեկտության համար։ Հին սխեմաներով շարունակելը

չի բերելու բեկման։ Քաղաքական ժամանակը գրեթե սպառված է։

Մնացել է ընտրությունը՝

Կա՛մ հստակ քաղաքական սուբյեկտ, կա՛մ վերջնական քաղաքական իներտության և պարտության ընդունում։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ