ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Չկա գեթ մեկ օր, որ քաղաքացիները չմոտենան ու դրա երեսին չասեն ճշմարտությունն իր մասին

Չկա գեթ մեկ օր, որ քաղաքացիները չմոտենան ու դրա երեսին չասեն ճշմարտությունն իր մասին
16.05.2026 | 12:03

Նկատե՞լ եք՝ չկա գեթ մեկ օր, որ պետական դավաճանի ու իր հանցախմբի հանդիպումներն անցնեն իրենց համար կոմֆորտ մթնոլորտում: Չկա գեթ մեկ օր, որ քաղաքացիները չմոտենան ու դրա երեսին չասեն ճշմարտությունն իր մասին: Ի հեճուկս գեբելսյան ոճի պետական քարոզչության՝ դավաճանի հանդիպումները բնակիչների հետ ի ցույց են դնում, որ մարդկանց պատմաքաղաքական հիշողությունը չի ջնջվել: Մարդիկ չեն մոռացել և մարդիկ չեն ուրացել: Եվ այս գիտակցումն է, որ հունից հանում է պետական դավաճանին ու գցում ցնցումների մեջ: Այդ գիտակցումն է, որ ստիպում է հիստերիկի պես գոռգռալ զոհված զինծառայողի ծնողի վրա: Այդ գիտակցումն է, որ ստիպում է նրան աննախադեպ ծավալի վարչական ռեսուրս կիրառել, անգամ երեխաներին դասից կտրելով բերել իր հավաքներին, որպեսզի դատապարտված քարոզչության ֆոնը ապահովվի: Այդ գիտակցումն է, որ ստիպում է նրան ձերբակալել ֆեյսբուքյան եթերով իրեն քննադատած բլոգերին կամ Մետրոյում քարոզչական պաստառի վրա ֆլոմաստերով նշում արած տիկնոջը: Պատուհասի գործերն ակնհայտորեն լավ չեն: Երկրում կա կուտակված պրոտեստային հսկայական էներգիա: Գնդակն ընդդիմության դաշտում է: Ամոթ կլինի չկարողանալ կապիտալիզացնել այս համատարած դժգոհությունը:

Դավիթ Ֆիդանյան

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ