Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, բազմաթիվ հետևանքների շարքում, կփոխի նաև ուժային բալանսը Հարավային Կովկասում

ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, բազմաթիվ հետևանքների շարքում, կփոխի  նաև ուժային բալանսը Հարավային Կովկասում
14.12.2025 | 17:55

Հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին դուրս գալ ՆԱՏՕ-ից, և որը, ներկա պայմաններում, օրգանապես բխում է ԱՄՆ-ի գլոբալ շահից։

Իրադարձությունների զարգացման նման հնարավոր տարբերակը շատ մեծ ազդեցություն կունենա աշխարհի հետագա ճակատագրի վրա։

Մասնավորապես, այն առանց թիկունքի կթողնի Թուրքիային, որն էլ կտրուկ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա և, իր բազմաթիվ հետևանքների շարքում, կփոխի նաև ուժային բալանսը Հարավային Կովկասում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4922

Մեկնաբանություններ