Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Պետությունների միջև սեր ու ատելություն չի լինում, կա միայն շահ

Պետությունների միջև սեր ու ատելություն չի լինում, կա միայն շահ
09.03.2026 | 18:01

Մեր հանրության մեջ արդեն մի տարօրինակ «մշակույթ» է ձևավորվել․ մարդիկ, առանց հասկանալու, պաշտպանում են օտար պետությունների շահերը։

Մեկը մինչև ոսկրածուծը սիրահարված է Ռուսաստանին, մյուսը՝ Իրանին (հատկապես՝ մոլլաներին), մյուսը՝ Իսրայելին, մեկ ուրիշը՝ ԱՄՆ-ին, եվրոպական երկրներին:

Եվ այսպես շարունակ։

Արդեն նույնիսկ թրքասերներ ունենք։

Մինչդեռ, երբ մասնագետները խոսում են հնարավոր դաշնակցության կամ համագործակցության մասին՝ դա լրիվ այլ հարց է։ Այստեղ էլ պետք է տարբերակել երկու բան․մի մասը խոսում է իր քաղաքական համակրանքներից ելնելով, գուցե գործակալի դեր կատարելով, իսկ մյուս մասը՝ իսկապես ազգային շահի տեսանկյունից։

Բայց ամենազավեշտալին այն է, երբ մեկին ասում ես՝ Ռուսաստանը մեզ դավաճանել է, նա անմիջապես պատասխանում է․«Բա քո Ամերիկան ի՞նչ ա արել»։

Եվ այդ պահին պարզապես զզվում ես որևէ բան բացատրել։

Կա միայն երկու բան՝ ազգային շահ և պետական շահ։ Վերջ։

Մնացածը սիմպատիաներ են՝ այս կամ այն երկրի նկատմամբ։

Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին․ եթե նա որպես դաշնակից մեզ չդավաճաներ, դատապարտեր բոլշևիկյան քաղաքականությունը և պաշտպաներ մեր շահերը, այսօր նման խոսույթ էլ չէր լինի։

Այսօր նույնը կարելի է ասել ցանկացած երկրի մասին։ Օրինակ՝ Իսրայելը մեզ համար ոչ մի առանձնահատուկ բան չէ, բայց եթե մի օր շահերի համընկնում լինի, և կարողանա դառնալ դաշնակից, կասենք՝ լավ է։

Պետությունների միջև սեր ու ատելություն չի լինում։

Կա միայն շահ։

Իսկ մեզ համար ամենակարևորը մեկն է՝ Հայաստանի շահը:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ