Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Թուրքն էս անգամ էլ իր թրքությունն արեց

Թուրքն էս անգամ էլ իր թրքությունն արեց
18.10.2025 | 18:44

Ե՞րբ ենք թարգելու բարի կամքի դրսևորման խղճուկ դրսևորումները: Զինադադարի ստորագրման թանաքը դեռ չչորացած՝ հայտարարում ենք, թե պատրաստ ենք հումանիտար միջանցք բացել շրջափակման մեջ հայտնված թշնամու զորախմբի առաջ: Գուցե միջանցքի երկայնքով հումանիտար սննդի տոպրակնե՞ր էլ շարեինք, որ մինչև տեղ հասնելը սովից չսատկեին խեղճերը, աշխարհն էլ ուշաթափվեր մարդասիրության նման ցուցքից: Քաղաքակիրթ Եվրոպայի՞ն ենք ուզում զարմացնել, թե՞ եվրոպացու կերպ մտած վիշապ օձ-թուրքին: Կի՛րթ թուրքին՝ կասեր ասողը: Իսկ թուրքն էս անգամ էլ իր թրքությունն արեց. թքեց մեր խոստացած մարդասիրական միջանցքի վրա էլ, շրջափակման մեջ եղող թնդանոթի միս համազգեստավորների վրա էլ ու իր անկախության օրով ինքն իրեն պարգևատրեց քառասուն հայորդու արյունով:

Հա, ի դեպ, կիրթ հարևանին անկախության օրվա առթիվ դեռ չե՞նք շնորհավորել:

18-ը հոկտեմբերի, 2020թ.

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 8048

Մեկնաբանություններ