Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Մեծ Պահք

Մեծ Պահք
21.02.2026 | 11:49

Օրվա ընթերցում

«Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչև վերջ չդադարեն հիշել Տիրոջը։

Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի և Երուսաղեմը դարձնի պարծանք երկրի վրա։"

Տերը երդվեց իր փառքով և իր բազկի զորությամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տա քո թշնամիների ձեռքը և օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր, այլ ովքեր այդ ամբարեցին՝ նրա՛նք պիտի ուտեն և օրհնեն Տիրոջը և ովքեր այդ հավաքեցին՝ նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում»։

Եսայի 62։ 6_9

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ