Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

ԱՄՆ-ի ռազմական ողջ տեղաշարժը Չինաստանի հետախուզական խոշորացույցի տակ է

ԱՄՆ-ի ռազմական ողջ տեղաշարժը Չինաստանի հետախուզական խոշորացույցի տակ է
14.03.2026 | 17:04

Մինչ ողջ աշխարհը Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմում հաշվում է հրթիռների, ԱԹՍ-ների քանակը, չափում հարվածների ուժգնությունը, Չինաստանը զբաղված է բոլորովին այլ գործով։

ԱՄՆ-ի ռազմավարական սխալից օգտվելով՝ Չինաստանը իրականացնում է մանրակրկիտ հետախուզական աշխատանքներ։

ԱՄՆ-ի ռազմական ողջ տեղաշարժը Պարսից ծոցի երկրներում և Մերձավոր Արևելքում գտնվում է Չինաստանի հետախուզական խոշորացույցի տակ։ Այս տեսակ տվյալների հավաքագրումը պարզապես նվեր էր Չինաստանի համար, որպեսզի մշակի մարտավարություն՝ հետագայում ԱՄՆ-ի հետ հնարավոր բախման դեպքում։ Լոգիստիկան, անգամ տեխնիկայի վառելանյութի լիցքավորման համար նախատեսված ժամանակացույցը, ոչ ամերիկյան ռազմաբազաներից օգտվելու հաճախականությունը, մի խոսքով, ռազմավարական նշանակություն ունեցող ամեն ինչ։

Պատերազմի շարունակման, նույնիսկ ընդլայնման դեպքում այս ինֆորմացիայի շտեմարանը կարող է պետք է գալ նաև բոլոր այն երկրներին, որոնք ներգրավված կլինեն ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողություններում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ