Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Կար ժամանակ՝ հոգին ճախրել գիտեր

Կար ժամանակ՝ հոգին ճախրել գիտեր
12.04.2025 | 11:19

Եթե ասեմ` մենք տեսել ենք Ոսկեդարը, երբ աշխարհը արվեստային էր, և գեղեցիկը վեր էր ճահճակեղևից, ապա շատերի մոտ քննադատելի կախման կետեր կառաջանան։ Կար ժամանակ՝ հոգին ճախրել գիտեր։ Այսօր քաղաքական վանդակաձողերը արգելապատեր են։ Թռիչքը վերափոխվում է թփրտոցի։ Վերձիգության կորստից հետո մնում է թերին ու չարության, իրար չներելու, կարեկցազուրկ մի կյանք, որի սեռը արդեն դժվար է որոշել։

Հոգին սպանվեց։ Այնտեղ երազների աստղահանդես էր։ Սերուցքը քամվեց, մնաց տակի սիճուկը։

Աշխարհի վերաբաժանումը սոսկալի մի պատերազմաբեր աղետ դարձավ մարդկային պատմության մեջ։ Սա հարևանների միջև հասարակ ցանկապատի բաժանում չէր կամ միջնորմ, երբ վեճերը ավարտվում էին փոխզիջմամբ։

Այստեղ նորաոճ ու կյանքակործան զենքերի թշնամանք է, կռիվ, որը անհաղթանակ պարտություն է բոլորի համար, կործանարար մղում։ Մեծ տերությունների այս ագահապաշտ , ընչաքաղց պատերազմներում

չկա իրական դատավոր, մեկն է, այն էլ` երկնքում։ Անընհատ փոքրացող իմ Երկիր, ի՞նչ պիտի անես դու հիմա , երբ թագավորդ մանուկ է կամ բեմահարթակի ամենավատ դերասանը։ Ոչինչ։ Որբուկի պես պիտի սպասես` թե որ անկարեկից պապան պիտի շոյի գլուխդ։ Եթե ունես երկու ճամփա, որպեսզի չկորցնես անուն ազգանունդ, հավաքիր ուժերդ, ատիր թշնամուդ մեկնած արյունոտ, ազգակործան ձեռքը և հաշվիր քայլերիդ ճիշտ թվաբանությունը։ Դեռ կարող ես ապրելաձևի վճիռ կայացնել։ Սուտ է, Երկիր, քեզ համար հրաշքներ չկան, պիտի մաքառես, ոտնատակ չլինելու համար գնաս դեպի քո բաժին ճակատագիրը՝ հայերիս մի ասույթը լավ հիշելով. «Փորձված թանը անփորձ մածունից լավ է»։ Դա է քո ճամփան։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 11526

Մեկնաբանություններ