Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.11.2020 | 22:23

Տե՜ր.
Անապատական այս օրերի մեջ`
Գբում գալարվող ցավերի միջից
Ձայն ենք տալիս Քեզ՝ Դանիելի նման
ՈՒ աղերսում ենք քեզ,
մեր հզոր Աստված,
Քո զորեղ սիրով, Քո թափած արյամբ.
Տուր ազատագրում.
Տուր լուռ խոնարհում`
Սուրբ Խաչիդ առաջ
Հարությանդ լուրն առնելու համար.
Քեզ ենք հուսացած` ՈՒրիշը չունենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 103842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ