«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Իսրայելը և ԱՄՆ-ը հաղթում են ռազմական առումով, սակայն պարտվում են քաղաքականապես ու տնտեսապես

Իսրայելը և ԱՄՆ-ը հաղթում են ռազմական առումով, սակայն պարտվում են քաղաքականապես ու տնտեսապես
19.03.2026 | 13:35

Թրամփը լուրջ հարվածներ է կրում Եվրոպայում իր դաշնակիցների, ինչպես նաև սեփական վարչակազմի անդամի կողմից, ով հրաժարական է տալիս Իրանի հետ պատերազմի պատճառով։

Իսրայելը հայտարարում է, որ ոչնչացրել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբին։ Տեղի է ունենում Ալի Լարիջանիի և Սուլեյմանիի հուղարկավորությունը, որոնք սպանվել էին իսրայելական հարվածի հետևանքով։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում։

Այսօր Թել Ավիվում երկու մարդ է սպանվել։ ԱՄՆ-ն 5000 ֆունտանոց հակաբունկերային ռումբեր է նետել Հորմուզի նեղուցի ափերի երկայնքով՝ հականավային թևավոր հրթիռները չեզոքացնելու նպատակով։

Ըստ իրանական աղբյուրների՝ փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկից ի վեր սպանվել է ավելի քան 1400 մարդ, ևս 19 000-ը վիրավորվել են։

Իսրայելը հարձակվել է Իրանում գտնվող գազի հսկայական «Հարավային Պարս» հանքավայրի վրա։

Նավթի համաշխարհային գներն աճել են «Պարս» հանքավայրի վրա հարձակման լուրերի ֆոնին՝ Պարսից ծոցում էներգետիկ ենթակառուցվածքներին Իրանի հնարավոր պատասխան հարվածների մտավախության պատճառով։ Մի քանի ժամ անց Կատարի իշխանությունները հայտարարեցին, որ բալիստիկ հրթիռը հարվածել է երկրի համար առանցքային նշանակություն ունեցող բնական գազի արտադրության օբյեկտին՝ առաջացնելով հրդեհ և հասցնելով «զգալի» վնաս, ինչից հետո Կատարը երկրից արտաքսեց Իրանի դեսպանատան որոշ աշխատակիցների։

Իրանը հարձակվել է Կատարում գտնվող նավթավերամշակման գործարանի և հեղուկացված գազի արտադրության՝ աշխարհում ամենախոշոր գործարանի վրա։ Կատարը դատապարտող հայտարարություն է հրապարակել և պահանջել, որ իրանական դեսպանատան աշխատակիցները լքեն Կատարը։

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հարձակման, ինչպես և հյուրանոցներից մեկը։ ԱՄԷ-ում ավստրալիական ռազմաբազան ևս ենթարկվել է հարձակման։ Քուվեյթը, Կատարը և Սաուդյան Արաբիան նույնպես ենթարկվել են Իրանի հարվածներին։

Իսրայելը հարվածներ է հասցնում Բեյրութին և հայտարարում տարհանման մասին՝ նշելով, որ այդ շենքերն օգտագործվել են «Հեզբոլլահի» կողմից։

Լիբանանում գյուղերի բնակիչները տարհանվում են։ Լիբանանում զոհվել է 912 մարդ, այդ թվում՝ 111 երեխա, 2222 մարդ վիրավոր է։ Լիբանանում մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը պատերազմի պատճառով։ Իսրայելը ոչնչացրել է Լիտանի գետի վրայի կամուրջները՝ Հարավային Լիբանանում ստեղծելով անվտանգության գոտիներ։

ԱՄՆ-ում բենզինի գներն աճում են. միջին ցուցանիշը երկրում հասել է 3,84 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց, ամեն օր ավելանալով 5 ցենտով, ինչը նշանակում է 29 տոկոսի աճ՝ պատերազմի սկզբից ի վեր։

45 միլիոն մարդ կանգնած է սովի եզրին հայտնվելու վտանգի առաջ՝ պատերազմի և գների աճի պատճառով։

Խոսակցություններ են շրջանառվում Իսրայելի կողմից մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին։

Թրամփը սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից. «Սա միակողմանի ճանապարհ է, մենք նրանց կպաշտպանենք, իսկ նրանք դժվար պահին մեզ համար ոչինչ չեն անի»։

«Սա միանշանակ այն է, ինչի շուրջ արժե մտածել։ Նման որոշման համար ինձ Կոնգրեսը պետք չէ»։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափություն հայտնեց ՆԱՏՕ-ի դաշնակիցներից այն բանի համար, որ նրանք չարձագանքեցին Հորմուզի նեղուցում անվտանգություն ապահովելու իր կոչին, լրագրողը հարցրեց նրան, թե արդյոք նա դիտարկում է ռազմական դաշինքից դուրս գալու հնարավորությունը։ «Սա միանշանակ այն է, ինչի շուրջ արժե մտածել։ Նման որոշման համար ինձ Կոնգրեսը պետք չէ», — ասել է Թրամփը՝ հավելելով. «Այս պահին կոնկրետ ծրագրեր չունեմ, բայց հիացած էլ չեմ»։

«Մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա... և երբ նրանք մեզ չեն օգնում, դա միանշանակ այն է, ինչի շուրջ արժե մտածել։ Նման որոշման համար ինձ Կոնգրեսը պետք չէ, ես այն կարող եմ ինքնուրույն կայացնել։ Երբ մենք օգնում էինք նրանց Ուկրաինայի հարցում... Ուկրաինան կընկներ մեկ օրում, եթե մենք չմիջամտեինք։ ՆԱՏՕ-ն հիմար սխալ է գործում։ Մեզ նրանք պետք չեն, բայց նրանք պետք է մեր կողքին լինեին», - ասել է Թրամփը։

«Ես ՆԱՏՕ-ն միշտ համարել եմ միակողմանի ճանապարհ. մենք օգնում ենք նրանց, իսկ նրանք մեզ համար ոչինչ չեն անում», - ասել է Թրամփը։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ