Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ամեն բան արմատից է ճանաչվում

Ամեն բան արմատից է ճանաչվում
15.12.2015 | 00:22

(սկիզբը՝ այստեղ)

ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՂԸ

Հայ մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանն աշխարհում հայտնի էր իր անգերազանցելի գործերով, քչերը, սակայն, գիտեն, որ նա նաև լավ երաժիշտ էր ու երաժշտական գործիքների մեծ մասնագետ, որ կյանքի ընթացքում 30 նոր երաժշտական գործիք է պատրաստել իր իսկ ձեռքերով։
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայաստանի պատմության թանգարանում Տեր-Ղազարյանը տեսավ Դվին մայրաքաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված մի փոքրիկ սափոր, որի վրա նկարված էր մի մարդ, ով ջութակի նման գործիք էր նվագում։ Տեր-Ղազարյանը ոգևորվելով պատրաստում է յուրօրինակ հնչյուններով մի երաժշտական գործիք: Փայտը վերցրել էր 2700 տարվա հնություն ունեցող մի կիսայրված գերանից, որը հանվել էր Կարմիր բլուրի պեղումների ժամանակ։ Այդ հայկական ջութակը նա անվանեց «Դվին», որի միջոցով անվանի ջութակահարները արտասահմանյան երկրներում համերգներ տվեցին ու արժանացան երաժշտասերների հիացմունքին։
Մի անգամ վարպետի մոտ ՈՒկրաինայից մի մարդ է գալիս ու ասում, թե այդ նույն ջութակի նկարը տեսել է 12-րդ դարում Կիևում կառուցված եկեղեցու առաստաղի վրա։ ՈՒկրաինացիները դատելով նկարից, եզրակացրել են, որ այն իրենց ազգայինն է ու ի լուր աշխարհի հայտարարել են, թե առաջին ջութակն իրենցն է եղել։ Բայց հայ հնագետներն ապացուցեցին, որ 12-րդ դարի հիշյալ եկեղեցին կառուցել են հայ վարպետները, և որ կառույցը ժամանակին տեղի հայ գաղթականների հոգևոր կարիքների համար ծառայել է որպես եկեղեցի։
1724-ին Բախը, համոզվելով, որ սովորական ալտերը չափազանց թույլ են հնչում ու չեն բավարարում իր ստեղծագործությունների չափանիշներին, որոշում է ժամանակի լավագույն վարպետներից մեկին՝ Հոֆմանին, 50 սմ կորպուսով ալտ պատվիրել: Նախադեպը մինչ այդ չէր եղել: Վարպետը, ըստ Բախի գծագրի, պատրաստում է ալտը: Բայց երաժշտական գործիքն այնքան մեծ էր, որ անհնար էր դա նվագելը: Այդպես էլ այն մնում է որպես թանգարանային նմուշ:
20-րդ դարում այդ փաստով հետաքրքրվում է հայ քանդակագործը: Տեր-Ղազարյանը Գերմանիայից բերել է տալիս Բախի ուզած ալտի գծագրերն ու լծվում գործի: Աբխազիայի անտառներում գտնում է 250 տարվա հնագույն փայտատեսակներ, որոնցից էլ պատրաստում է վիոլա-պոմպոզան: Այդ նորահրաշ գործիքով նա նվագում է Երևանի կոնսերվատորիայի երաժշտագետների ներկայությամբ: Հետո նրան հրավիրում են Մոսկվա, ապա Ամերիկա, իսկ հետագայում՝ բազմաթիվ այլ երկրներ:
Որոշ ժամանակ անց վարպետը մի այլ գործիք է պատրաստում, որն ալտի և ջութակի տոնայնությունն ուներ:
Ոգևորվելով հաջողությունից, շնորհաշատ հայ վարպետն այս անգամ էլ որոշում է լարային երգեհոն պատրաստել. գործիք, որի նախատիպը մինչ այդ չէր եղել: Բացի չորս հիմնական լարերից, գործիքն ուներ ևս 120 լար: Չորս հիմնալարերի վրա նվագելիս սկսում էին տատանվել մնացած բոլոր 120 լարերը, ու հնչում էր յուրօրինակ մի ձայն, որը մոտ էր երգեհոնի ձայնին: Նոր գործիքի մասին լուրը կարճ ժամանակում տարածվեց աշխարհի երաժշտասերների շրջանում:
Նման հաջողություններից հետո վարպետը պատրաստեց մեկ այլ գործիք, որն իր հնչեղ ձայնով կարող էր մրցել փոքր սիմֆոնիկ նվագախմբի հետ: Գործիքի անունը կնքեցին «Խաղաղության ավտոմատ», քանի որ այն ուներ հայտնի Կալաշնիկովի ավտոմատի տեսք:
Մեր հայրենակիցն այնպիսի անուն հանեց աշխարհում, որ տարբեր պետություններ առավելագույնս հետաքրքրված էին նրա անձով: Բայց խորհրդային КГБ-ն չեզոքացնում էր նման բոլոր հետաքրքրությունները:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ