Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ովքեր են Հայաստանում պատրաստ «գործելու» ընդդեմ Աստծո և խղճի

Ովքեր են Հայաստանում պատրաստ «գործելու» ընդդեմ Աստծո և խղճի
17.06.2016 | 00:33

(սկիզբը՝ այստեղ)

Հայաստանի իշխանությունները, մեծ հաշվով, այն ժամանակ՝ 2015-ի օգոստոսին, լռեցին, լռում են նաև հիմա: Թեև մինչև 2015 թ. օգոստոս հենց բարձրաստիճան պաշտոնատար անձինք նույնիսկ ասում էին, որ երկրում «գենդերային օրենքներ» պետք չեն, և նույնիսկ բուն «գենդեր» արտահայտությունը տեղին չէ Հայաստանում: Լռում է արևմտամետ ընդդիմությունը (թեև ոչ արևմտամետներն էլ են հիմնականում լռում). այնպիսի տպավորություն է, թե կամ նրա գլուխն այնքան խառն է, որ չի խորանում, թե ինչ են ձգտում Հայաստանը դարձնել արևմուտցի իր բարեկամները, կամ էլ նա երկու ձեռքով կողմ է երկրում միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Լռում են ազգային ազատագրական պատերազմի վետերանները, որոնք ազգի աչքում թշնամու դեմ պայքարի խիզախության և անսասան տոկունության խորհրդանիշ են: Բայց չէ՞ որ այդ թշնամին արդեն այստեղ՝ Հայաստանում է, և սա նոր թշնամի է:

Նրա անունն է՝ «սա է եվրոպական ստանդարտը»: Լռում է երկրի պաշտպանության նախարարությունը. էլ ո՞վ, եթե ոչ զինվորականները պետք է անհանգստանան, որ նման օրենքը հանգեցնելու է... դե, թեկուզ և, զինակոչիկների թվի նվազման (վաղ թե ուշ) կամ էլ այն բանին, որ զինված ուժերի շարքերում հոմոսեքսուալիստներ հայտնվեն: Մի՞թե այդ մասին չէ «Նոր սերունդ» կազմակերպության «առաջնորդի» զեկույցը: Վերջապես լռում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հիերարխիան. երևի եկեղեցու այսօրվա ղեկավարությունը առարկություն չունի, երևի նրանք պատրաստ են միասեռ զույգերի պսակադրության կարգի կատարմանը... Այնպես որ, եվրոպացի ժրաջան «քաղաքակիրթ» անառակ Գրաբենվարտերը 2015 թ. օգոստոսին Երևանում ոչ մի «առանձնահատուկ բան» չի արել. որպես Ամերիկայի հլու-հնազանդ եվրոպացի ստրուկ, նա միայն ջանադրաբար կատարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի իջեցրած առաջադրանքը: Եվ նախօրոք էլ զգուշացրել էր, չէ՝ «սա է եվրոպական ստանդարտը», ձեր տղաներին պետք է քարոզչությամբ գեյերի վերածել և այլն: Այնպես, ինչպես ոչ մի «առանձնահատուկ բան» մայիսի 17-ին չեն արել արևմտյան դեսպանությունների՝ դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված աշխատակիցները:


Իսկ ի՞նչ է տեղի ունենում: ԱՄՆ-ում, Եվրոպայում, հիմա էլ ահա Հայաստանում: Գուցե դա Արևմուտքի մի նոր խայծ է մնացած աշխարհի համար՝ իր փայլը լիովին կորցրած «ժողովրդավարություն» տերմինի փոխարեն: Այդ ժամանակ մոլորակին հոմոսեքսուալ հեղափոխություն է սպասում. իսկ եթե հանկարծ մեկնումեկը հրաժարվի հարել «եվրոպական ստանդարտների՞ն»: Բա էլ ինչպե՞ս կարելի է չռմբակոծել նման անխելք երկրներն ու ժողովուրդներին: Սակայն... այստեղ էլ ամեն ինչ շատ բարդ է: Շատ ազդեցիկ և հատկապես ամերիկացի քաղգործիչ, հանրապետական «ճուռակ» Պատրիկ Ջոզեֆ Բյուկենենը 2002 թ. լույս ընծայեց իր «Արևմուտքի վախճանը» գիրքը, որտեղ շարունակել է Շպենգլերի ու Ֆուկույամայի գաղափարները եվրոպական քաղաքակրթության ներքին ճգնաժամի մասին, որի պատճառները Բյուկենենը համարում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի ապաքրիստոնեացումը, ծննդի նվազումը, հասարակության տրոհումը հակամարտող ազգային, դավանական և այլ խմբերի: Վերլուծելով արդի աշխարհում տիրող ժողովրդագրական իրավիճակը, Բյուկենենը հոռետեսորեն է նայում ԱՄՆ-ի ու եվրոպական ժողովուրդների հեռանկարներին:

Ընտանիքի փլուզումը և որպես դրա հետևանք սակավածնությունը հանգեցնում են բնիկ եվրոպացիների ու ԱՄՆ-ի սպիտակամորթների մահացման: Անվերահսկելի ներգաղթը հնարավոր է դարձնում, որ նրանց արագորեն փոխարինեն «երրորդ աշխարհի» երկրներից գաղթածները: «Ամերիկայի ապաքրիստոնեացումը վտանգավոր խաղ է, որի գինը մեր քաղաքակրթությունն է: Ամերիկան ծովն է նետել «ազգային կողմնացույցը», որի միջոցով հանրապետությունն ընթանում էր 200 տարի, իսկ հիմա իրեն հանձնել է սուրացող հողմերին»,- դառնությամբ արձանագրում է Բյուկենենը:


Այս բանը պնդում են ոչ թե հայերը, ռուսները կամ եվրոպացիները, այլ հենց ամերիկացիները. սա ԱՄՆ-ի ներկա քաղաքական վերնախավի ամենացայտուն դաշտի ներկայացուցիչներից մեկի, ամերիկյան քաղաքական «շոտլանդական կլանի» ամենաունևոր ընտանիքի շառավիղներից մեկի խոստովանությունն է: Բյուկենենը 1983 թվականից «Ամերիկյան գործ» հիմնադրամի նախագահն է: ԱՄՆ-ի նախագահի պոստի համար հանրապետական կուսակցության կողմից քվեարկվել է 1992 և 1996 թթ. և ռեֆորմիստական կուսակցության կողմից՝ 2000 թ.: 1960-2000 թթ. եղել է հանրապետական կուսակցության ծայրահեղ աջ խմբակցության գաղափարախոսը: Սակայն Բյուկենենի հետևությունները կարելի է ընդհանրացնել: Ապաքրիստոնեացման զանգվածային փորձը (իսկ միասեռ ամուսնությունները, որպես զուտ Սոդոմ-Գոմոր, բացահայտ մարտահրավեր են քրիստոնեությանը, հատկապես արևելյան քրիստոնեությանը), լինի դա Ամերիկայում, Եվրոպայում, թե Անդրկովկասում, փաստացի պատերազմ է ընդդեմ բոլոր Աբրահամյան միաստվածային կրոնների: Ըստ էության, դա պատերազմ է ընդդեմ Աստծո: Իսկ Հայաստանում դարեր ի վեր հպարտությամբ ասում են, որ մենք քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրն ենք: ՈՒստի և, որպեսզի մյուսները քիչ ընդդիմանան կամ էլ հանձնվեն, քրիստոնեական բարոյականության հիմքերը իրոք հարկավոր է ոչնչացնել հենց Հայաստանում, հայերի շրջանում: Չէ՞ որ եթե հանձնվեն «ամենաառաջին քրիստոնյաները», ապա ի՞նչ է մնում անելու մյուսներին: Հանձնվե՛լ: Ահա այսպիսին են ԱՄՆ-ում ու Եվրոպայում նստած մի խումբ բարոյազուրկների պլանները:


Սակայն դառնանք մեր հարցերին. ինչո՞ւ է լռում Հայաստանը՝ սկսած իշխանություններից և վերջացրած, ասենք, մշակույթի գործիչներով ու եկեղեցով, ազատագրական պատերազմի վետերաններով: Մի՞թե հայ հասարակությունը պատրաստ է ենթարկվելու ԱՄՆ-ի պետդեպարտամենտի և Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի «հրահանգներին» ու անմռունչ սկսել «ապաքրիստոնեացումը»: Այսինքն, հրաժարվել Աստծուց... Գուցե այն պատճառով են լռում Հայաստանի իշխանություններն ու արևմտամետ ընդդիմությունը, որ 2015 թ. դեկտեմբերի 11-ին պաշտոնական Երևանի ու Եվրամիության միջև համաձայնագիր ստորագրվեց «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու» ծրագրի բյուջետային ֆինանսավորման մասին, որով ԵՄ-ն Հայաստանի իշխանություններին պարտադրում է մինչև 2016 թ. վերջը օրենքներ ընդունել այլասերվածների «իրավունքների պաշտպանության» վերաբերյա՞լ: Համենայն դեպս, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 7-ի հայտարարությունը, թե «Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավաբանական փաստաթղթի շուրջ բանակցությունները ընթանում են հաջողությամբ, և Հայաստանում հուսով են, որ խելամիտ ժամկետներում փաստաթուղթը կստորագրվի», հասարակությանն ավելի շատ ոչ թե ԵՄ-ի հետ հաջող քաղաքականության ուրախություն է ներշնչում, այլ լուրջ ու հիմնավոր անհանգստություն այն առթիվ, որ Հայաստանի իշխանությունները անձնատուր են եղել «սա է եվրոպական ստանդարտը» ձևակերպմանը: Դա նշանակում է, որ կառավարությունն արդեն «գործի՞ է անցել»: Չէ՞ որ արդեն պարզ է, որ առանց Հայաստանում «ԼԳՏԲ ընկերակցությունների» անդամների «պաշտպանության» մասին օրենքների ընդունման պաշտոնական Երևանից և՛ «փողի վերաբերյալ հաշվետվություն» կպահանջեն, և՛ ոչ մի «համապարփակ իրավաբանական փաստաթուղթ» չեն տա, որին սրտատրոփ սպասում են Հայաստանի իշխանությունները: Ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու այդ թեմայով համացանցային մի շարք նյութերի և ճանաչելու Արևմուտքի վարձու սպասյակներին ու նրա «նորագույն ստանդարտների» ներմուծման ջատագովներին: Իսկ ես թվարկեմ նրանց. Լարա Ահարոնյան՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության ղեկավար, այդ «կենտրոնի» համահիմնադիր Գոհար Շահնազարյան, այլասերվածների «իրավունքների պաշտպան» Մառա Մաթոսյան, «ֆեմինուհի» Լալա Ասլիկյան, «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի» ղեկավար Արմինե Առաքելյան, «Վարդագույն Հայաստան» («Պինկ Արմենիա») ՀԿ գործադիր «տնօրեն» Մամիկոն Հովսեփյան, Հայաստանում ֆեմինիստական շարժման ակտիվիստ և «գենդերային տեսության» ջատագով Աննա Շահնազարյան և այլք: Եվ հասկանալի է, թե ինչու են հիշատակված անձանցից շատերը միշտ ցանկալի հյուրեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը և անձամբ պարոն ամերիկյան դեսպանի, հատկապես նախկինի՝ Ջոն Հեֆերնի մոտ: Ի դեպ՝ նաև Մեծ Բրիտանիայի դեսպանների մոտ:


Վրդովեցուցիչ է նաև հետևյալը. փետրվարի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ընդունեցին Հավանայի համատեղ հռչակագիրը, որով աշխարհի երկու առավել ազդեցիկ բարձրագույն քրիստոնեական հիերարխիաները թե՛ քրիստոնեությանը (ուրեմն և՝ միասնական մեկ Աստծո մասին ուսմունքին), թե՛ ամբողջ աշխարհին սպառնացող ամենագլխավոր վտանգը համարում են հենց Եվրոպայի ապաքրիստոնեացման փորձը: Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարն ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը աշխարհին հասկանալ տվեցին, որ կաթոլիկներն ու ուղղափառները, եթե իրոք հավատացյալներ են, ունեն ընդհանուր արժեքներ, և դրանք այն «արևմտյան արժեքները» չեն, որ «արևմտյան ժողովրդավարության հայրերը» և «եվրաինտեգրման ջատագովները» պարտադրել և պարտադրում են թե՛ Արևելյան Եվրոպայի երկրներին, թե՛ նախկին խորհրդային հանրապետություններին, և նույնիսկ ձգտում են տարածել ամբողջ աշխարհում: Արևմուտքի այդ մասի համար են նախատեսված Կիրիլի ու Ֆրանցիսկոսի խոսքերը. «Մեզ մտահոգություն է պատճառում իրենց նման ապրելու մի շարք երկրներում տեղ գտնող իրավիճակը, ուր քրիստոնյաներն ավելի ու ավելի հաճախ են բախվում կրոնական ազատության և իրենց համոզմունքների մասին վկայելու իրավունքի սահմանափակմանը... Որոշ երկրների վերածումը ապակրոնական հասարակությունների, որոնց խորթ է ամեն հիշատակություն Աստծո և նրա ճշմարտության մասին, հղի է կրոնական ազատության համար լուրջ վտանգով: Մենք անհանգստացած ենք շատ երկրներում ընտանիքի ճգնաժամով։ ՈՒղղափառներն ու կաթոլիկները, միևնույն պատկերացումն ունենալով ընտանիքի մասին, կոչված են ընտանիքի մասին վկայելու որպես սրբության ուղու, որը միմյանց հանդեպ ամուսինների հավատարմություն է, երեխաներ ծնելու և դաստիարակելու նրանց պատրաստակամություն, սերունդների համերաշխություն և ծերերի հանդեպ հարգանք։

Ընտանիքը հիմնված է ամուսնության վրա՝ որպես տղամարդու և կնոջ միջև ազատ ու հավատարիմ սիրո ակտի... Մենք ափսոսում ենք, որ ներկայումս հավասարության նշան է դրվում այդ միության և համակեցության այլ ձևերի միջև, իսկ հայրության և մայրության մասին որպես ամուսնացած տղամարդու և կնոջ առանձնահատուկ կոչման մասին աստվածաշնչյան ավանդույթով օրհնված պատկերացումները դուրս են մղվում հանրային գիտակցությունից»։


Այսպես, ուրեմն, ո՞ւմ հետ է ժամանակակից Հայաստանը՝ ԱՄՆ-ից սպառնացող ստրկության գերիների՞, թե՞ քրիստոնեական աշխարհի առաջամարտիկների։ Եվ ո՞ւմ հետ է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան հիերարխիան։ Թվում է, ժամանակն է, որ Հայաստանի վերնախավը լիարժեք գիտակցի, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ամենաառաջին ազգի և «արդի եվրոպական ստանդարտներին» հարել կամեցող (իբր) «ժամանակակից ազգի» աթոռներին ոչ ոք չի կարող հանգիստ նստած մնալ։ Հարկ է ընտրություն կատարել. կամ մնալ Աստծո գրկում, կամ էլ «Արևմուտքի դեղատոմսերով» Հայաստանը դարձնել «Սոդոմ-Գոմորի» օջախներից մեկը։ Մեր երկրի իշխանությունները, ինչպես և ազգի բոլոր քաղաքական ուժերը, իրավունք չունեն գործով կամ «լռությամբ» խրախուսելու ժամանակակից «սոդոմցիներին», նույնիսկ եթե նրանց հովանավորում են ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Եվ պետք չէ «առանձնակի պաշտպանության» տակ առնել այդ «սոդոմցիների» իրավունքները. գոյություն ունի քրեական օրենսգիրք, որով պատիժ է նախատեսվում անհատի դեմ գործած հանցանքների համար, չի կարելի օրենքի ուժով «սոդոմցիներից» ամբողջ հասարակությունից վեր կանգնած կաստա սարքել։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ