Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի վարձու պախարակողներ՝ ի հաճույս պանթյուրքիստների՞

Հայաստանի վարձու պախարակողներ՝ ի հաճույս պանթյուրքիստների՞
19.07.2016 | 08:46

(սկիզբը՝ այստեղ)

Հիմա Նժդեհի կյանքի ամենավիճահարույց և ողբերգական տարիների մասին: Հարցի հասարակացում կլիներ, եթե այսօր լռության մատնվեր այն հանգամանքը, որ 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել են փաստեր, որ հիտլերականները փորձել են իրենց նպատակներին ծառայեցնել գերի ընկած զինծառայողներին: Սակայն պատմությունն արձանագրել է նաև, որ գերմանական ֆաշիզմը փորձել է նույնպիսի փորձեր անել ԽՍՀՄ փաստորեն բոլոր ժողովուրդների առնչությամբ, և գերմանական ուժերի կազմում ամեն տեսակի «լեգեոնների» ի հայտ գալը Երրորդ ռայխի քաղաքականության արտացոլանքն էր՝ բոլոր ժողովուրդներին բաժանելու ըստ ազգային «բնակարանների», ստիպելու մոռանալ այն ընդհանուր նպատակը, որը բազմազգ ժողովուրդներին միավորում էր Կարմիր բանակի, ապա՝ խորհրդային բանակի շարքերում: Հիմա անմտություն կլիներ թաքցնել դա:

Հայ լեգեոնականները մտնում էին 11 գումարտակի, ինչպես նաև այլ ստորաբաժանումների կազմի մեջ: Լեգեոնականների ընդհանուր թվակազմը 18 հազար էր (11 հազարը՝ մարտական զորամասերում, 7 հազարը՝ օժանդակ): Անհամեմատելի է ուկրաինական 55 դիվիզիաների հետ, այնպես չէ՞, պարոնայք Զաբելին և «КП»-ի խմբագրակազմ: Լեգեոնի զգալի մասը պահվում էր համակենտրոնացման ճամբարներում և օգտագործվում էր թիկունքային աշխատանքներում: Այո, «Արմենիշե լեգիոն»-ի կազմակերպմանը մասնակցել է նաև Նժդեհը: Սակայն, թող մեզ ներեն Մեծ հայրենականի վետերանները, չեն նեղանում նրանք, ովքեր համարում են, որ ազգայնականության դրսևորումն ու Հայաստանի անկախության համար պայքարը չպետք է «կանգառ» ունենային և 1941-45 թթ. Նժդեհի ճշմարիտ մտադրությունը գերմանացիներին հաճոյանալը չէր: Ավելի շուտ, նա ուզում էր իր հայրենակիցներին զերծ պահել խորհրդային ռազմագերիների համար նախատեսված բազմաթիվ համակենտրոնացման ճամբարների կալանավոր և զոհ դառնալու բախտից:

Զուր չէ, որ գերմանացիները հայ լեգեոնականների ստորաբաժանումների կազմավորմանը ձեռնամուխ են լինում 1942 թ. միայն, այսինքն, Մոսկվայի մարտերում վերմախտի արդեն առաջին լուրջ ձախողումից հետո: Այսինքն` այն ժամանակ, երբ գերմանացիները ստիպված էին վերաիմաստավորել իրենց բլիցկրիգի ձախողումը, արդեն նշմարվում էր ֆելդմարշալ Պաուլյուսի բանակի ստալինգրադյան աղետը:


Այսօր որևէ մեկն իրավունք ունի՞ դատապարտելու Նժդեհին գերմանացի նացիստների հետ համագործակցելու համար: Համոզված չեմ: Կարելի է մեղադրել անհեռատեսության և այն բանի թյուրըմբռնողության մեջ, որ գերմանացիները, միևնույն է, պատրաստվում էին Անդրկովկասը հանձնելու թուրքերին: Իրոք, Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության (NSDAP) իշխանության գալուց հետո Նժդեհը կապեր է հաստատում Բեռլինի հետ՝ հուսալով համոզել գերմանացիներին հարձակվելու... Թուրքիայի վրա: Հենց Թուրքիայի: Հետագայում հանդիպում է ունենում նացիզմի գլխավոր գաղափարախոսներից մեկի՝ Ալֆրեդ Ռոզենբերգի հետ, նպատակ ունենալով միայն համոզելու նրան, որ հայ ազգը «արիական ծագում» ունի: Գերմանիային, որպես խորհրդային տիրապետությունից Կովկասի ապագա ազատագրողի, աջակցության ծրագրի շրջանակներում մասնակցում է կովկասյան ժողովուրդների (ներառյալ ադրբեջանցիների) վտարանդիական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած Կովկասյան բլոկին: 1942 թ. դեկտեմբերի 15-ին Նժդեհը դառնում է գերմանացիների ստեղծած հայկական ազգային խորհրդի յոթ անդամներից մեկը և Ազգային խորհրդի «Ազատ Հայաստան» թերթի խմբագրի տեղակալը: Սակայն նույն Նժդեհը, փաստորեն, ինքն իր կամքով հանձնվեց ԽՍՀՄ իշխանություններին, հենց որ իմացավ Արևմտյան Հայաստանն ազատագրելու Ստալինի պլանների մասին: Զաբելինը ստում է, լկտիաբար, թուրքի նման, երբ գրում է, թե, իբր, «նրան ձերբակալել և հանձնել են խորհրդային հրամանատարությանը»: Ճշմարտությունն այլ է, և ես ուզում եմ այդ մասին հիշեցնել թե՛ Երևանում Ռուսաստանի դեսպանությանը, թե՛ ռուսական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին:


Երբ խորհրդային զորքերը մոտենում էին Սոֆիային, Նժդեհը փորձ անգամ չարեց հեռանալու Բուլղարիայից, չցանկանալով հարվածի տակ դնել իր կազմակերպությունը: Բացի այդ, հույս ուներ, թե ԽՍՀՄ-ը շուտով պատերազմ կհայտարարի Թուրքիային (դրա համար հիմքեր կային՝ ամբողջ սփյուռքն այդ մասին էր բվվում...) և ինքը կկարողանա անմիջականորեն մասնակցել այդ պատերազմին: Խորհրդային զորքերի մտնելուց հետո նա այդ առաջարկությամբ նամակ գրեց գեներալ Տոլբուխինին: Հոկտեմբերի 9-ին Նժդեհը հրավիրվեց խորհրդային ներկայացուցչություն, որտեղ նրան հաղորդեցին, թե Մոսկվա պիտի մեկնի անձամբ անելու իր առաջարկությունը ԽՍՀՄ ղեկավարությանը: Հոկտեմբերի 12-ին զինվորական հետախուզության աշխատակիցների ուղեկցությամբ մեկնեց Մոսկվա, իսկ ահա այստեղ էլ նրան ձերբակալեցին և նետեցին պետական անվտանգության նախարարության Լուբյանկայի ներքին բանտ, որտեղից 1946 թ. նա տեղափոխվեց Երևանի բանտ: Մենք ձեզ հետ չէ, «КП»-ի խմբագրություն, որ պետք է 2016-ին որոշենք, թե ինչ հարցի շուրջ է, որ «համաձայնության չեն եկել» Լուբյանկայի տերերը Նժդեհի հետ, որից հետո նա դարձավ կալանավոր և այլն: Ստում է Զաբելինը նաև հետո. «Հիտլերի հետ համագործակցության» համար չէ, որ մեղադրել և դատապարտել էին Նժդեհին: Նժդեհը մեղադրվում էր հակահեղափոխական գործունեության մեջ, նախ և առաջ Զանգեզուրում հակախորհրդային ապստամբություն բարձրացնելու և այդ ապստամբության ժամանակ կոմունիստների զանգվածային սպանություններ իրականացնելու մեջ (այդ մեղադրանքը նրան ծայրաստիճան զայրացրել էր, քանի որ դեռ 1921 թ. զանգեզուրյան ապստամբների համաներում էր հայտարարվել):


Ահա թե հետագայում Ստալինին հասցեագրված նամակում ինչպես էր նա բացատրում գերմանացիների հետ իր համագործակցությունը. նրան առաջնորդել է երկու շարժառիթ՝ հակաթուրքականը և հրեաների ճակատագրին արժանանալուց հայերին փրկելու ցանկությունը: Բանն այն է, որ Ռոզենբերգի հրահանգների համաձայն, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին հայերին «հրեական զանգվածի» կարգին էին դասում, և Բալկաններում հայերի նկատմամբ գերմանացիներն սկսել էին խտրական միջոցներ ձեռնարկել, այնպես, ինչպես Եվրոպայի օկուպացված երկրների հրեա բնակչության նկատմամբ: Անհրաժեշտ ենք համարում մեջբերել Ստալինին Նժդեհի նամակի որոշ տեղեր. «Փաստ է, որ ես ոչ միայն թշնամական քայլեր թույլ չեմ տվել ինձ (և այն էլ իմ կարողությունների ու հնարավորությունների պարագայում), այլև կատարել եմ այնպիսի գործողություններ, որպիսիք իմ հոգեվիճակին ոչ իրազեկ հակառակորդը չէր սպասում ինձնից: Վտանգելով կյանքս, ես անհնարին դարձրի Դրոյի՝ Հայաստանի դեմ ուղղված ձեռնարկումները: Ես նրա պատրաստած դիվերսանտներին համոզեցի չմեկնել Խորհրդային Հայաստան (իսկ նրանցից մեկին՝ մեղրեցի Հրայրին, օգնեցի փախչել Բուլղարիա, որպեսզի նրան չհարկադրեին մեկնելու Հայաստան): Ես չմեկնեցի Արևելյան ռազմաճակատ, ես թույլ չտվեցի, որ Թուրքիայի դեմ գործողությունների համար պատրաստված իմ տղաներն օգտագործվեին հակախորհրդային ճակատում, ես չէի երևում լեգեոններում և ճամբարներում և դրանով հայ ռազմագերիներին հասկացնում էի, որ պետք չէ կռվել Գերմանիայի կողմից... Այն հանգամանքը, որ բուլղարահայերի պաշտպանության նպատակով դիմել էինք (ոչ միայն ես, այլև մշակույթի բուլղար գործիչները) Սոֆիայում Գերմանիայի դեսպանին, ինքնին ապացուցում է, թե որքան լուրջ էր հայերին սպառնացող վտանգը: Վկա եղած լինելով հակահրեական հալածանքներին, ես չէի կարող անտարբեր մնալ Բալկաններում ապրող հայերին սպառնացող վտանգի նկատմամբ... Այդ վտանգը, ինչպես նաև հայերի հանդեպ կիրառվող ռասայական խտրականությունը, ստիպեցին, որպեսզի ես մեկնեմ Բեռլին և մտնեմ այն ձևական կոմիտեի կազմի մեջ, որը կարճատև անիմաստ գոյությունից հետո ինքնալուծարվեց... Գերմանացիների հետ իմ կապը խարսխված էր հակաթուրքական հիմքի վրա»: Եվ չմոռանանք, Եվրոպայի հայկական վտարանդիական շրջանակներում շատ լավ գիտեին, որ պատերազմին Թուրքիայի մասնակցության հարցը փաստորեն լուծված բան էր, թուրքերը միշտ պատրաստ էին հանդես գալու իբրև Գերմանիայի դաշնակիցներ: Այնպես որ, Նժդեհի նման գործիչների երկյուղները թե՛ հայ ռազմագերիների ճակատագրի համար, թե՛ նույնիսկ Խորհրդային Հայաստանի ճակատագրի համար հասկանալի են. ո՞վ է կասկածում, թե ինչ կկատարվեր նրա հետ, եթե թուրքերը պատերազմի մեջ մտնեին և փորձեին օկուպացնել այն:


Է՞լ ինչ ավելացնենք: Թեկուզ և այն, թե ինչպես էր «ֆյուրեր» Հիտլերը վերաբերվում խորհրդային ռազմագերիներից ընտրված լեգեոնականներին, այդ թվում նաև ու հատկապես հայերին: Նա ծայրաստիճան կասկածամիտ էր այդ ստորաբաժանումների հանդեպ և միայն մուսուլմաններին էր համարում շատ թե քիչ հուսալի հենարան: 1942 թ. դեկտեմբերին կայացած խորհրդակցությունում Հիտլերն ասել է. «Ես չգիտեմ, թե այդ վրացիներն ինչպես իրենց կդրսևորեն: Նրանք թյուրք ժողովրդին չեն պատկանում... Ես հուսալի եմ համարում միայն մուսուլմաններին... Մնացած բոլորն ինձ համար անհուսալի են: Ներկա պահին ես այդ զուտ կովկասյան գումարտակների կազմավորումը համարում եմ շատ վտանգավոր, մինչդեռ ես ոչ մի վտանգ չեմ տեսնում զուտ մուսուլմանական կազմավորումների ստեղծման գործում... Չնայած Ռոզենբերգի և զինվորականների բոլոր հայտարարություններին, ես չեմ վստահում նաև հայերին»: Եվ պատահական չէ, որ լեգեոններից առաջինն ստեղծվեց «Թուրքեստանյան լեգեոնը», որը թվագրված է դեռևս 1941 թ. նոյեմբերին: Ալո՜ո, «զաբելիններ»: Սա ձեզ հայտնի՞ է: Ինչևէ, մենք հիշեցնում ենք:
Լեհաստանում համակենտրոնացման ճամբարներում կազմավորված հայ լեգեոնականների ընդամենը երկու գումարտակ է մասնակցել խորհրդային բանակի դեմ մղված մարտական գործողություններին: 808-րդ բանակային հետևակային գումարտակը Մայկոպ հասավ 1942 թ. օգոստոսի 25-ին: Գումարտակում ընդհատակայինները նախապատրաստում էին անցում խորհրդային բանակի (ԽԲ) կամ պարտիզանների կողմը: Սակայն դավաճանության պատճառով ծրագիրը բացահայտվեց և կազմակերպիչները ձերբակալվեցին: ԽԲ նախկին կապիտան և ՀամԿ(բ)Կ անդամ Բաբկեն Մանուկյանի ասելով, որը ծառայել էր գումարտակում և փախել Կարմիր բանակի կողմը, հարցաքննության ընթացքում կտրել էին ապստամբության կազմակերպիչներից մեկի աջ ձեռքի երկու մատը: 1942 թ. սեպտեմբերի 26-ին 15 լեգեոնականներ փախել էին Մայկոպի շրջանում գործող պարտիզանների մոտ:

Շատ չանցած, պարտիզանների կողմն էին անցել Ն. Առուշանյանի դասակի լեգեոնականները՝ ձեռքի երկու գնդացրով: Դասալիք լեգեոնականների ցուցմունքների համաձայն, ռազմաճակատ մեկնելու ճանապարհին գումարտակից ընդհանուր առմամբ փախել էր մոտ 100 հայ: Փախածների խոսքերով ասած, «... հայ լեգեոնականները չեն ուզում կռվել ընդդեմ Կարմիր բանակի»: Ի վերջո, անկայուն վիճակի պատճառով գումարտակները վերակազմավորվել էին ճանապարհաշինական զորամասի (նրանցից վերցվել էր զենքը), սակայն թողել էին ռազմաճակատում: Հետո նրանց տեղափոխել էին Նորվեգիա և Ֆրանսիա, որտեղ պատերազմի ավարտին նրանք փախել էին անգլո-ամերիկյան զորամասեր...
Արևելյան լեգեոնականների կարգավիճակի մասին է խոսում հետևյալ փաստը. 1942 թ. օգոստոսին Գերմանիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Ֆ. Գալդերը հրապարակեց «Արևելքի տեղական օժանդակ կազմավորումների կանոնադրությունը», որտեղ լեգեոնականների բոլոր կազմավորումները բաժանվել էին ըստ կարգերի, համաձայն իրենց քաղաքական բարեհուսության և մարտական հատկանիշների: Ամենահուսալիները սկսեցին համարվել կովկասցի լեռնականները, ղրիմցի թաթարները և Միջին Ասիայի ժողովուրդները, ինչպես նաև կազակները: Նրանք առանձնացվում էին որպես «առանձնակի զորամասերի կազմում գերմանական զորամասերի հետ ուս ուսի տված, բոլշևիզմի դեմ մարտնչող իրավահավասար դաշնակիցներ»: Եվ, բնականաբար, լեգեոնականների հրամանատարները միայն գերմանացիներ էին: Դա՝ «արևելյան լեգեոնականների» կողմից նացիստներին վստահելու աստիճանի մասին: Ինչպես տեսնում ենք, Գալդերը ոչ մի խոսք չի ասում ո՛չ Նժդեհի, ո՛չ էլ ընդհանրապես հայերի մասին:
Երբեմն բանավիճում են. ի՞նչ կլիներ, եթե, այնուամենայնիվ, հաղթանակ տանեին գերմանացիները: Ռուս տարագիր պատմաբան Ա. Ս. Կազանցևը այսպես է գրել կովկասյան ստորաբաժանումների մասին. «Բաժան-բաժան անելու (Ռուսաստանը-ծանոթ.) պլանների կատարման կարգով տարբեր ազգությունների ռազմագերիներից (և կամավորականներից) ստեղծվում էին գումարտակներ, որոնք դաստիարակվում էին ոչ միայն բոլշևիզմի, այլև ամենայն ռուսականի հանդեպ գազանային ատելությամբ... Արհեստականորեն մի այլանդակ, չարագույժ շովինիզմ էր բորբոքվում»: Իրոք, նման գումարտակներում կատարվում էր ոչ միայն հակախորհրդային, այլև հենց հակառուսական քարոզչություն: Ռուսներին անվանում էին ոչ այլ կերպ, քան «օկուպանտներ» ու պատմական թշնամիներ: Մյուս կողմից` ծրագրվում էր տարբեր ժողովուրդների համեմատել արդեն նաև իրար հետ: Ա. Ռոզենբերգը գրում էր. «Կովկասի ցեղերի ու ժողովուրդների սահմանազատումը իրարից... գերմանական հրամանատարության համար կդյուրացներ նրանց վրա իշխելը... Տարբեր ժողովուրդների միջև հակասությունների վերականգնման նպատակով զորամասի օգտագործման բուն փաստն արդեն քաղաքական հանգամանք է»: Ահա թե ինչ կսպասեր մեզ, ընդ որում` մեզ բոլորիս՝ կովկասյան տարածաշրջանի բնակիչներիս, եթե, ասենք, գերմանացիները Թուրքիային հնարավորություն չտային օկուպացնելու տարածաշրջանը և, ասենք, փորձելու կրկնել մարդկության դեմ ուղղված զանգվածային ոճրագործությունները, որ մինչ այդ իրագործվել էր Արևմտյան Հայաստանի, Համշենի, Կիլիկիայի ոչ թյուրք ժողովուրդների նկատմամբ: Հայաստանին և ամբողջ Կովկասին կսպասեր բազմաթիվ ու անվերջ «վեճերի» մի շարան, էլ չեմ խոսում պատերազմների մասին, որոնցում գերմանացիները հանդես կգային որպես «գերագույն հաշտարարներ»: Թյուրքերի հանդեպ Հիտլերի այն առանձնահատուկ սիրո ու վստահության պայմաններում, ինչը նա չէր էլ ամաչում խոստովանել, դժվար չէ գուշակել, թե ինչ կսպասեր մեր ժողովրդին: Սակայն փաստ է և այն, որ Ստալինգրադում հաղթանակ տանելու դեպքում գերմանացիները «կանաչ լույս» կվառեին հենց Թուրքիայի առջև. Անդրկովկասում հայոց սպանդով կզբաղվեին հենց թուրքերը: Ավաղ, Նժդեհն այս բանը չէր հասկանում:


Ոմանց կթվա, թե 2016 թվականին կարիք չկա այսքան երկար և մանրամասնորեն պատմել Նժդեհի մասին: Իսկ ես կարծում եմ, որ կա: Որովհետև եթե ինչ-որ մեկի խելքին փչել է Նժդեհի մասին որևէ տեղեկություն կորզել Հայոց ցեղասպանության հարցի ընդհանուր համատեքստից, որ հիմա վայնասուն բարձրացնի հայերի «նացիստական սպառնալիքի» մասին, ապա դա գլխովին մատնում է վարձու սադրիչներին, ու կարևոր չէ, թե ում են նրանք ծառայում, նրանք հանցավոր են արդեն այն բանի համար, որ «նրբորեն» ու «հանդուրժողաբար» աղավաղում են պատմական ճշմարտությունը: Մարդու կյանքը գոյություն ունենալ չի կարող նրա ծննդից, մանկությունից, պատանեկությունից, երիտասարդությունից կտրված: Նժդեհը սկսել է ապրել ոչ 1942-ից Գերմանիայում. լուրջ խոսակցությո՞ւն եք ուզում: Վերցրեք, ուսումնասիրեք մարդու կյանքն առանց փողի: Փորձեք հասկանալ, թե ինչու են տասնամյակներ շարունակ Նժդեհին համարել և հիմա էլ համարում են «Զանգեզուրի փրկիչ», ուղղակի համեմատեք այն բանի հետ, թե ինչեր են տեսել հայերը Նախիջևանում ու Արցախում հենց այն նույն 1921 թվականից հետո: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ է, երբ գլխավորում է գերմանական և ուկրաինական նացիզմի հանցանքները մոռացության մատնելու դեմ ուղղված պայքարը, ինչի օրինակ են հանդիսանում օսվենցիմները, մայդանեկները, բուխենվալդները, դահաուները, բաբի-յարները, խատինները, վոլինյան սպանդները: Եվ ճիշտ է Ռուսաստանի նախագահն իր գնահատականում. «Այդ իրադարձությունները մոռացության մատնելու, պատմությունն աղավաղելու ցանկացած փորձ անթույլատրելի է և բարոյազանց»: Բայց նույն բանն արդարացի է նաև Հայոց ցեղասպանության առնչությամբ, այն հայերի կյանքի առնչությամբ, ովքեր զենքը ձեռքներին կռվել են թուրքերի և Անդրկովկասում նրանց հանցակիցների՝ կովկասյան թաթար մուսավաթականների, ժամանակակից «ադրբեջանցի» կոչեցյալների դեմ: Ափսոս, որ «զաբելիններն» ու ռուսական որոշ լրատվամիջոցներ թքած ունեն ՌԴ նախագահի խորհրդի վրա: «Այդ իրադարձությունները մոռացության մատնելու, պատմությունն աղավաղելու ցանկացած փորձ անթույլատրելի է և բարոյազանց» բառերը լոզունգ չեն, դրանք պետք է վերաբերվեն մարդկության դեմ ուղղված բոլոր դաժանագույն հանցագործություններին: «Զաբելիններ», Հայոց ցեղասպանությունը հենց մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի: Եվ ձեր ադրբեջանցի տերերը Հայոց ցեղասպանության համար մեղավորների ուղղակի մեղսակիցներն են:


Հայրենական մեծ պատերազմը Կարմիր-խորհրդային բանակի հայ զինծառայողների անձնուրաց խիզախության օրինակներով չի կարող և չպետք է «ջնջի» հայ ժողովրդի ամբողջ անցյալը, չպետք է թելադրի, թե Թուրքիայի դեմ ազգային ազատագրական պայքարի հերոսները «ավելի պակաս հերոսներ» են, քան Հայրենական մեծ պատերազմի հերոս հայերը: Եվ, ի վերջո, Նժդեհը ռուսական բանակի հերոս է: Ի՞նչ կարող էր նա մտածել և պետք է մտածեր իր ժողովրդի ճակատագրի մասին, որն ընդամենը մի 20-25 տարի առաջ մեծագույն ողբերգություն էր ապրել: Ինչպես մտածել, այնպես էլ փորձել է կանխել նոր ցեղասպանությունը: «Զաբելինները» չէ, նույնիսկ ժամանակակից հայերը չէ, որ պետք է դատապարտեն նրան. դա Աստծո կամքն է միայն: Եվ լավ կլիներ, որ այդ բանը հիշեին բոլոր նրանք, ովքեր 30 արծաթով կամ թյուրիմացաբար մտքներով անցկացնում են դատապարտել ու անարգել Նժդեհին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր նմանություն ունեն հայ ազգի այդ հերոսին: Իսկ «զաբելիններին» ու ամեն կարգի «КП»-ներին կարող ենք խորհուրդ տալ բուռն վրդովմունք արտահայտելու ի հիշատակ Հիտլերի ուղղակի հանցակից և դաշնակից մարշալ Մաններհայմի հուշատախտակը Սանկտ Պետերբուրգում փակցնելու առթիվ: Ի՞նչ է, ֆինների մեղսակցությունը Լենինգրադի շրջափակմանը և, հետևաբար, 632 հազարից (այս թիվն առկա է նյուրնբերգյան դատավորության նյութերում) մինչև մեկուկես միլիոն խորհրդային քաղաքացի լենինգրադցիների ոչնչացմանը վա՞տ է ապացուցված: Թե՞ համարձակություն չունեք խոսելու գերմանական նացիստների հանցակցի արդարացման այդ ակտի մասին: Ա՜, հասկացա, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը դրա համար ձեզ փող չի՜ վճարել:
Ի դեպ, «КП»-ի պարոնայք, դուք էլ եք «բանից անտեղյակ», ինչպես ադրբեջանցի պատգամավոր Զաբելինը: Հուլիսի 4-ին տիկին Մարիա Զախարովան Ռուսաստանի ԱԳՆ-ի անունից ուղղումներ մտցրեց այն «տեքստի» մեջ, որ դուք ստահոդ կերպով ձեր ընթերցողին էիք ներկայացրել հունիսի 23-ին: Մեջբերում եմ. «Ինչ վերաբերում է հուշարձանին, ապա դա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է: Ես շատ եմ խնդրում ձեզ՝ գտեք իմ մեկնաբանությունը և բառացիորեն մեջբերեք «Ազատություն» ռադիոկայանով և այլևս չխեղաթյուրեք այն: Որովհետև խեղաթյուրելով իմ խոսքերը, դուք ավելի եք վատացնում և, բնականաբար, այդ ամենն աշխատում է հօգուտ այն մարդկանց, ովքեր Հայաստանի բարեկամներ չեն,- ասել է Զախարովան, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինքը դարձյա՞լ այն կարծիքին է, թե Երևանում Նժդեհի հուշարձանի տեղադրումը «նացիզմը հերոսացնելու փորձ է», և Ռուսաստանին անհասկանալի է այդ քայլը:- Պատմության հարցերը, անշուշտ, շատ բարդ են, և ամոթ նրանց, ովքեր դրանք օգտագործում են իրենց քաղաքական նպատակներով, այնպես, ինչպես շատերն այդ բանն արել են, խեղաթյուրելով իմ մեկնաբանությունը». Ահա հղման հասցեն; Այնպես որ՝ ամոթ ձեզ, «КП»-ի պարոնայք և ադրբեջանցի պատգամավոր Զաբելին, սադրիչներ եք դուք:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Ստորև ներկայացնում ենք նյութն ամբողջությամբ՝ ռուսերեն լեզվով

Лже-политолог Забелин и «Комсомольская правда» – платные хулители Армении в угоду пантюркистам?

3. Теперь – о самых спорных и трагичных годах жизни Нждэ. Было бы упрощением сегодня умалчивать о том, что во время Великой Отечественной войны 1941-45 гг. имелись факты попыток гитлеровцев использовать в своих целях армянских военнослужащих, попадавших в плен. Но беспристрастная история запечатлела, что такие же попытки немецкий фашизм предпринял в отношении практически всех народов СССР, и появление в составе немецких сил всякого рода «легионов» являлось отражением политики Третьего райха – разделить все народы по их национальным «квартирам», заставить забыть о той общей цели, которая объединяла многонациональное разноголосие в рядах Красной, а затем Советской Армии. Сейчас это глупо скрывать. Армянские легионеры входили в состав 11 батальонов, а также других подразделений. Общая численность легионеров достигала 18 тыс. человек (11 тыс. человек - в боевых частях, 7 тыс. во вспомогательных). Несравнимо с численностью украинских дивизий SS – не правда ли, господа Забелин и редакция «КП»? Значительная часть легиона содержалась в концлагерях и использовалась на тыловых работах. Да, в организации «Арменише легион» принимал участие и Нждэ. Но, да пусть простят нас ветераны Великой Отечественной, не обижаются те, кто считает, что проявление национализма и борьба за независимость Армении не должны были иметь «остановки» и в 1941-45 гг., истинными намерениями Нждэ было не желание выслужиться перед немцами. Скорее, он стремился избавить своих соотечественников от участи узников и жертв многочисленных лагерей для советских военнопленных и «лагерей смерти» - концлагерей. Не зря же к организации подразделений армянских легионеров немцы приступают только в 1942 г., то есть уже после первого серьёзного краха вермахта в боях под Москвой. Да и ко времени, когда немцы были вынуждены переосмысливать крах своего блиц-крига, уже маячила Сталинградская катастрофа армии фельдмаршала Паулюса.

Имеет ли кто-либо сегодня право осуждать Нждэ за сотрудничество с нацистами Германии? Не уверен. Можно обвинить в недальновидности и неразборчивости, в непонимании того, что немцы всё равно готовили сдачу Закавказья туркам. Действительно, Нждэ после прихода к власти НСДАП устанавливает связи с Берлином, надеясь убедить немцев напасть… на Турцию. Именно – на Турцию. Впоследствии встречается с одним из главных идеологов нацизма Альфредом Розенбергом, - только для того, чтобы убедить его в «арийском происхождении» армянской нации. Участвует в Кавказском блоке из представителей эмигрантских организаций кавказских народов (включая и «азербайджанцев»), на платформе поддержки Германии как будущей «освободительницы Кавказа от советского господства». 15 декабря 1942 г. Нждэ становится одним из семи членов созданного немцами Армянского национального совета и зам. редактора газеты Национального Совета «Свободная Армения». Однако тот же Нждэ фактически сам сдал себя в руки властям СССР, как только узнал о планах Сталина по освобождению Западной Армении! Забелин ВРЁТ – нагло, сугубо по-турецки, когда пишет, что якобы «его арестовали и передали советскому командованию». ИСТИНА – в ином: и я хочу напомнить о ней и российскому посольству в Ереване, и главредам российских СМИ.

При приближении советских войск к Софии Нждэ отказался покинуть Болгарию, не желая подставлять под удар свою организацию. К тому же он надеялся, что СССР вскоре объявит войну Турции (для этого были основания – вся Диаспора гудела от новостей) и он сможет принять в этой войне непосредственное участие. После вступления советских войск написал письмо с этим предложением генералу Толбухину. 9 октября Нждэ был вызван в советскую миссию, где ему сообщили, что он должен выехать в Москву, чтобы лично сделать своё предложение руководству СССР. 12 октября в сопровождении сотрудников военной разведки СМЕРШ направлен в Москву, а вот здесь его и арестовали, заключив во внутреннюю тюрьму МГБ на Лубянке, откуда в 1946 г. он был переведён в Ереванскую тюрьму. Не нам с вами, редакция «КП», в 2016-м решать, о чём «не договорились» хозяева Лубянки с Нждэ, после чего он и превратился в арестанта и т.д. Врёт Забелин и далее – не за «пособничество с Гитлером» обвиняли Нждэ и осуждали. Нждэ обвинялся в контрреволюционной деятельности, прежде всего в участии в «антисоветском» восстании в Зангезуре и массовых убийствах коммунистов во время этого восстания (это обвинение его крайне возмущало, так как ещё в 1921 г. зангезурским повстанцам была объявлена амнистия).

Вот как он впоследствии в письме Сталину объяснял своё сотрудничество с немцами – им руководили два мотива, антитурецкий и желание спасти армян от судьбы евреев. Дело в том, что, согласно «инструкциям» Розенберга, армян в начале 2-й мировой войны причисляли к «еврейской массе», и по отношению к армянам на Балканах немцами начали предприниматься дискриминационные меры – сродни тем, которые применялись немцами в отношении еврейского населения оккупированных европейских стран. Считаем необходимым процитировать некоторые строчки из письма Нждэ Сталину: «Факт, что я не только не позволил себе враждебных актов (и то в масштабе моего умения и возможностей), а наоборот, совершил такие действия, которых мой противник, неосведомлённый о моём душевном состоянии, не ожидал от меня. Рискуя своей жизнью, я сделал невозможными начинания Дро, направленные против Армении. Я отговорил подготовленных им диверсантов отправиться в Советскую Армению (а одному из них - Грайру из Мегри, я устроил побег в Болгарию, чтобы его не принудили к отправке в Армению). Я не поехал на Восточный фронт, я не позволил, чтобы подготовляемые для действия против Турции мои ребята были использованы на антисоветском фронте, я не показывался в легионах и лагерях, и таким образом давал понять военнопленным армянам, что не следует бороться за Германию… То обстоятельство, что в целях защиты армян в Болгарии, обратились (не только я, но и болгарские деятели культуры) к германскому послу в Софии, само доказывает, насколько серьёзной была грозившая армянам опасность. Будучи свидетелем антиеврейских гонений, я не мог оставаться безразличным к опасности, грозившей армянам на Балканах… Эта опасность и применявшаяся к армянам расовая дискриминация понудили, чтобы я поехал в Берлин и вошёл в состав того трафаретного комитета, который после краткосрочного бессмысленного существования прибег к самоликвидации… Моя связь с немцами имела место на антитурецком базисе». И не будем забывать – в армянских эмигрантских кругах в Европе отлично знали, что вопрос вступления Турции в войну практические решённое дело, турки всегда были готовы выступить союзниками Германии. Так что опасения таких деятелей, как Нждэ, и за судьбу армян-военнопленных, и даже за судьбу Советской Армении понятны – кто сомневался, что будет с ней, если турки вступят в войну и попробуют оккупировать?

Что ещё добавить? Хотя бы то, как сам «фюрер» Гитлер относился к легионерам из числа советских военнопленных, в том числе и особенно – армянам. Он крайне был недоверчив к этим подразделениям, лишь в мусульманах он видел более или менее надёжную опору. На совещании в декабре 1942 г. Гитлер сказал: «Я не знаю, как эти грузины будут вести себя. Они не принадлежат к тюркским народам … я считаю надёжными только мусульман… Всех остальных я считаю ненадёжными. На данный момент я считаю формирование этих чисто кавказских батальонов очень рискованным, в то время, как я не вижу никакой опасности в создании чисто мусульманских формирований… Несмотря на все заявления Розенберга и военных, я не доверяю также армянам». И не зря первым из легионов был создан именно «Туркестанский легион», что датировано ещё ноябрём 1941 г. Алло, «забелины»? Вам об этом известно? Ну, мы вам напоминаем!..

Только два батальона армянских легионеров из сформированных в концлагерях в Польше участвовали в боевых действиях против Советской Армии (СА). 808-й армянский пехотный батальон прибыл в Майкоп 25 августа 1942 г. В батальоне подпольщики готовили переход на сторону СА или партизан. Однако в результате предательства заговор был раскрыт, и организаторы были арестованы. По словам бывшего капитана СА и члена ВКП(б), служившего в батальоне и перешедшего обратно на сторону Красной армии, Манукяна Бабкена, одному организатору восстания в ходе допроса отрезали два пальца на правой руке. 26 сентября 1942 г. 15 легионеров перебежали к партизанам, действовавшим в районе Майкопа. Чуть позднее перешли в партизаны легионеры отделения Н. Арушяна с двумя ручными пулемётами. По показаниям легионеров-дезертиров, по пути на фронт из батальона убежало всего около 100 армян. По словам перебежчиков, «...легионеры-армяне не хотят воевать против Красной Армии». В конце концов, за неустойчивость батальоны были переформированы в дорожно-строительную часть (у легионеров отобрали оружие), но оставлены на фронте. Затем их перебросили в Норвегию и Францию, где к концу войны они перебежали к англо-американским войскам… О статусе «восточных» легионеров говорит такой факт. В августе 1942 г. начальник Генштаба сухопутных войск Германии генерал-полковник Ф. Гальдер выпустил «Положение о местных вспомогательных формированиях на Востоке», в которой все формирования легионеров были разделены по категориям, согласно их политической благонадёжности и боевым качествам. Самыми надёжными стали считаться горцы-кавказцы, крымские татары и народности Средней Азии, а также казаки. Они выделялись в отдельную категорию «равноправных союзников, сражающихся плечом к плечу с германскими частями против большевизма в составе особых боевых частей». И, естественно, командирами легионеров были только немцы – это о степени доверия нацистов «восточным легионерам»… Как видим, Гальдер ни слова не отметил ни про Нждэ, ни про армян в целом.

Порой идут споры – что бы было, если победу всё же одержали бы немцы? Русский эмигрантский историк А.С. Казанцев так написал о кавказских подразделениях: «В порядке выполнения планов дележа (России – прим.) из военнопленных (и добровольцев) разных национальностей создавались батальоны, которые воспитывались в звериной ненависти не только и не так к большевизму, как ко всему русскому… искусственно раздувался уродливый, злобный шовинизм». Действительно, пропаганда в таких батальонах велась не антисоветская, а именно антирусская. Русские назывались не иначе как «оккупантами» и историческими врагами. С другой стороны, разные народы планировалось стравить уже и между собой – А.Розенберг писал: «Разграничение племён и народностей Кавказа между собой…облегчило бы немецкому командованию господство над ними… Уже сам факт использования воинской части с целью возрождения противоречий между разными народностями является политическим моментом». Вот бы что ждало нас – причём нас всех, жителей Кавказского региона, если б, допустим, немцы не дали бы возможности Турции оккупировать регион и, скажем, попытаться повторить свои массовые преступления против человечности, до того осуществлённые против нетюркских народов в Западной Армении, Амшене, Киликии. Армению, весь Кавказ ждала бы череда многочисленных и бесконечных «споров», а то и войн, в которых немцы выступали бы «верховным арбитром». При той особой «любви» и доверии Гитлера к тюркам, в которых он не стеснялся признаваться, нетрудно догадаться, что ожидало бы наш народ… Но фактом является также то, что при победе при Сталинграде немцы зажгли бы «зелёный свет» именно перед Турцией – резнёй армян занимались в Закавказье сами турки. Увы, этого не понимал Нждэ…

Некоторым покажется – не нужно в 2016-м так долго и подробно рассказывать о Нждэ. Я же считаю – нужно. Потому что если кому-то пришло в голову выхватить какую-то информацию о Нждэ из общего контекста вопроса о Геноциде армян, а сейчас вопить о «нацистской угрозе» со стороны армян, то это с головой выдаёт платных провокаторов, и неважно кому они служат, они преступны уже в том, что «тонко» и «толерантно» извращают историческую правду. Жизнь человека не существует в отрыве от его рождения, детства, отрочества, юношества, молодости. Нждэ начал жить не с 1942-го в Германии – хотите серьёзного разговора? Исследуйте его жизнь без купюр. Поймите, почему десятилетия подряд Нждэ считали и считают «Спасителем» Зангезура – просто сравните с тем, что пережили армяне Нахиджевана и Арцаха, именно после того самого 1921 года… Президент РФ Владимир Путин прав, когда возглавляет борьбу с попытками предать забвению преступления немецкого и украинского нацизма, примером чего и являются Освенцимы, Майданеки, Бухенвальды, Дахау, Бабьи-Яры, Хатыни, Волынские резни. И прав российский президент в своей оценке: «Любые попытки замолчать эти события, исказить, переписать историю недопустимы и безнравственны». Но то же самое справедливо и в отношении Геноцида армян, в отношении жизней тех армян, кто с оружием в руках боролся против турок и их пособников в Закавказье – мусаватистов из кавказских татар, современных «азербайджанцев». Жаль, что «забелины» и некоторые российские СМИ, по сути, плюют на совет президента РФ. Слова «любые попытки исказить, переписать историю недопустимы и безнравственны» - это не лозунг, это должно относиться ко всем жесточайшим преступлениям против человечности. «Забелины» – а Геноцид армян и есть преступление против человечности, не имеющее срока давности. И ваши азербайджанские хозяева – прямые пособники виновников Геноцида армян.

Великая Отечественная война с её примерами беззаветного мужества армян-военнослужащих Красной-Советской армии не может и не должна «стирать» всё прошлое армянского народа, не должна диктовать, что герои национально-освободительной войны против Турции – «меньше герои», чем армяне-герои Великой Отечественной войны. И, в конце концов, Нждэ – герой от Русской армии. Что мог и должен был он думать о судьбе своего народа, всего лишь 20-25 лет назад пережившего Величайшую трагедию? Как сумел додуматься – так и пытался предотвратить новый Геноцид. Не «забелиным», даже не современным армянам его осуждать – он в воле Божьего Суда. И хорошо бы, чтоб об этом помнил всякий, кому за 30 сребреников или по недоумию захочется осуждать и клеймить Нждэ, а также людей, напомнивших об этом герое армянской нации. А «Забелиным» и всяким «КП» можем посоветовать бурно возмутиться установлением памятной доски ПРЯМОМУ ПОСОБНИКУ и СОЮЗНИКУ ГИТЛЕРА, маршалу Маннергейму в Санкт-Петербурге, уж вина финнов в блокаде Ленинграда и, следовательно, сопричастности к гибели от 632 тысяч (данная цифра фигурировала в материалах Нюрнбергского процесса) до полутора миллионов советских граждан-ленинградцев. Или смелости нет «хвост поднять» на эту «акцию» по оправданию пособника немецких нацистов? А, я понял – за это вам Миннацбез Азербайджана денег не заплатил.

КСТАТИ, господа из «КП», вы тоже «не в струе», как и азербайджанский депутат Забелин. 4 июля госпожа Мария Захарова от имени российского МИД внесла коррективы в тот «текст», который вы лживо преподнесли своим читателям 23 июня. Цитирую: «Насчёт памятника, это, безусловно, внутреннее дело Армении. Я очень прошу вас найти мой комментарий и дословно на Радио Свобода его процитировать, и больше его не перевирать. Потому что, перевирая мои слова, вы делаете хуже, и, естественно, всё это работает на пользу тем людям, которые не являются друзьями Армении, - сказала Захарова, отвечая на вопрос Радио Свобода о том, считает ли она по-прежнему, что установка в Ереване памятника Нждэ является «попыткой героизации нацизма» и России «непонятен» этот шаг. - Вопросы истории, безусловно, очень сложные, и позор тем, кто использует их в своих политических целях - так, как многие это сделали, извратив мои комментарии». Вот ссылка: http://rus.azatutyun.am/a/27837600.html. Так что позор вам, господа из «КП» и азербайджанский депутат Забелин, провокаторы вы.

Դիտվել է՝ 2843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ