Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի վարձու պախարակողներ՝ ի հաճույս պանթյուրքիստների՞

Հայաստանի վարձու պախարակողներ՝  ի հաճույս պանթյուրքիստների՞
15.07.2016 | 01:45

(սկիզբը՝ այստեղ)

Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նախկին ուսանող Նժդեհը, որ 1904 թվականին ալմա-մաթերից հեռացել էր Թուրքիայի դեմ ուղղված ազգային ազատագրական պայքարին մասնակցելու համար, Երկրորդ հայրենական մեծ պատերազմը (դուք տեղյա՞կ եք, որ այսպիսի բան էլ կա, Զաբելին) սկսվելուն պես Թիֆլիսում կամավոր զինվորագրվում է Ռուսական բանակին։ Ինչու Երկրորդ հայրենական մե՞ծ։ Որովհետև, ըստ ռուսական պատմագրության, մինչև 1917 թվականը Առաջին համաշխարհային պատերազմը ևս Մեծ հայրենական էր կոչվում...


Պատերազմի առաջին փուլում Նժդեհը ռուսական բանակի կազմում գործող երկրորդ հայկական կամավորական գնդի հրամանատարի տեղակալն էր, ապա նշանակվեց հայ-եզդիական առանձին զորամասի հրամանատար։ Բացի այդ, նա հրամանատարի տեղակալի պաշտոնով կռվել է նաև Արարատյան դրուժինայի կազմում և առաջին հայկական գնդում։ 1915 թ. մայիսից մինչև 1916-ի հուլիսի 25-ը Նժդեհը մասնակցել է Արևմտյան Հայաստանի ազատագրման մարտերին, ինչի համար պարգևատրվել է Սբ Վլադիմիրի երրորդ աստիճանի, Սբ Աննայի չորրորդ աստիճանի շքանշաններով և երրորդ ու երկրորդ աստիճանի Գեորգիյան խաչերով։ 1915-ի հուլիսին ստացել է պորուչիկի կոչում։ 1917-ի մայիսից Նժդեհը Ալեքսանդրապոլի քաղաքային կոմիսարն էր։ Իսկ հայտնի՞ է, արդյոք, «КП»-ի խմբագրությանն ու Զաբելինին, թե ցարական հրամանատարությունն ինչու էր իր սպաներին պարգևատրում Գեորգիյան խաչերով, Սբ Վլադիմիրի և Սբ Աննայի շքանշաններով։ Հարկ կա՞ լրացուցիչ բացատրելու, թե ինչ պարտք էին կատարում ռուսական բանակի սպա հայերը այն պատերազմում, բացի Հավատին, Ցարին ու Հայրենիքին ծառայելուց։ Բացատրենք, այնուամենայնիվ. ոչնչացնել թուրք սողունին, որը Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում Հայոց ցեղասպանություն էր իրագործում... Իսկ այսօր «զաբելինները» պարզունակ փողի համար շան նման ծառայում ու քծնում են ցեղասպանություն կատարածների ժառանգներին, որոնք շարունակում են հայերին կացնահարել կամ գլխատել։ Զաբելին, դուք գիտե՞ք, թե ձեր նախագահ Իլհամ Ալիևը ում է հռչակում «Ադրբեջանի հերոսներ»։ ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ քնած սպային կացնահարած, տարաբախտ 18-ամյա տղաներին գլխատած տականքներին։ «КП»-ի խմբագրություն, իսկ դուք տեղյա՞կ եք։


1918-ի մայիսին Նժդեհն աջակցում է Կարսի մարզից հայկական զորքերի նահանջին, մարտեր մղելով Ալաջայի մոտ, ընդ որում, նրան հաջողվում է Անիից դուրս բերել ռուսաստանցի պրոֆեսոր Նիկողայոս Մառի (հայրը՝ շոտլանդացի էր, մայրը՝ վրացուհի) պեղումների նյութերը։ 1918-ի դեկտեմբերին Նժդեհը ճնշում է թուրքերի ապստամբությունը Վեդիում։ 1919 թ. նա ծառայում էր արդեն հայկական բանակում և մասնակցել է տարբեր ճակատամարտերի։ 1919-ի օգոստոսին Հայաստանի ռազմական նախարարը N 3 հրամանով Նժդեհին շնորհում է կապիտանի զինվորական աստիճան։ Ձեզ հասկանալի՞ է, «КП»-ի պարոնայք և անձամբ էֆենդի-ջյանաբ Զաբելին։ Ճնշվել են, թող որ անգթորեն, տեղի թուրքերի զինված ելույթները, որոնք 1918 թ. թիկունքից խփում էին ռուսներին և փորձում էին օգնել Հայաստանի դեմ պատերազմող օսմանցիներին։ Համոզված եմ, Նժդեհի ու նրա ստորաբաժանումների գործողությունները լիովին արդարացված էին և համապատասխանում էին մեր երկրի բնակչությանը, մեր պետականությանը սպառնացող վտանգի աստիճանին։ Եվ ոչ մի ռուս կամ Ռուսաստանի այլազգի քաղաքացի իրավունք չունի որևէ դատապարտող խոսք ասելու այդ առումով։ Ներեցեք, բայց գերմանացի ֆաշիստների գլուխն էլ ոչ ոք չէր շոյում, ինչպես գիտենք։ Լավ, շարունակենք։ 1919-ի սեպտեմբերի 4-ին Նժդեհին իր ջոկատով ուղարկում են Զանգեզուր (Սյունիքի մարզ)։ Հոկտեմբերին 33-ամյա Նժդեհը նշանակվում է Զանգեզուրի հարավարևելյան ռազմաճակատի հրամանատարի պաշտոնում։ Նժդեհի խոսքերով ասած. «Այնուհետև ես ինձ նվիրեցի վտանգի մեջ գտնվող Կապանի ու Արևիկի հայերի ֆիզիկական պաշտպանության գործին, հետ մղելով մուսավաթական Ադրբեջանի և Նուրի ու Խալիլ թուրք փաշաների պարբերական հարձակումները»։ 1919-ի դեկտեմբերին Նժդեհը Գեղվաձորում ճնշում է թուրքաբնակ 32 գյուղերի դիմադրությունը, որոնք չարիք էին դարձել Կապանի ու հարակից շրջանների համար։ Մուսավաթականների հարձակումը հայկական ուժերի կողմից կանգնեցվեց Գորիսի մոտ՝ նոյեմբերի սկզբին։ 1920-ի գարնանը Հայաստանի կառավարությունը Նժդեհին շնորհեց գնդապետի աստիճան։ 1920-ի մարտին հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսվեց վիճելի մարզերի ամբողջ երկայնքով (այն ժամանակ այսպես էին հորջորջվում Զանգեզուրը, Արցախ-Ղարաբաղը, Նախիջևանը)։

Ապրիլի 28-ին 11-րդ Կարմիր բանակը գրավեց Բաքուն, և այնտեղ խորհրդային իշխանություն հռչակվեց։ Հուլիսի սկզբին 11-րդ Կարմիր բանակը ներխուժեց Զանգեզուր, և ամսի կեսերին նրա և հայկական ուժերի միջև մարտեր սկսվեցին։ 1920-ի օգոստոսի 10-ին համաձայնագիր կնքվեց Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև, համաձայն որի վիճելի մարզերը զբաղեցրեց Կարմիր բանակը։ Երկյուղելով, որ Զանգեզուրը դրանից հետո կարող է անցնել, այսպես կոչված, «Խորհրդային Ադրբեջանի» վերահսկողությանը, Նժդեհը չճանաչեց այդ համաձայնագիրը և հրաժարվեց հեռանալ Զանգեզուրից։
Սեպտեմբերի սկզբին Կապանը գրավեցին կարմիրները, իսկ Նժդեհն իր ջոկատով սեղմվեց Խուստուփի լեռներին (Մեղրիի մերձակա նախկին Արևիկ), որտեղ ամրացավ՝ օգտվելով անմատչելի տեղանքից։ Նա դժվար դրության մեջ էր, մի քանի ուղերձ հղեց, որոնցով կապանցիներին հանդիմանում և մեղադրում էր դավաճանության մեջ։ Սակայն 1920-ի հոկտեմբերի սկզբին խորհրդային իշխանության դեմ Զանգեզուրում զանգվածային ապստամբություն սկսվեց, որի ղեկը Նժդեհն անմիջապես իր ձեռքը վերցրեց։ Նոյեմբերի 21-ին 11-րդ Կարմիր բանակի երկու բրիգադ և նրա դաշնակից թուրքական մի քանի գումարտակ (ընդամենը 1200 թուրք) ջախջախվեցին ապստամբների կողմից։ 1920-ի դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում կայացած համագումարը հռչակեց «Սյունիքի Ինքնավար Հանրապետությունը» (խորհրդարանական ժողովրդավարական հանրապետություն էր), որը փաստորեն գլխավորեց Նժդեհը՝ ընդունելով Սպարապետի (զորավարի) հին հայկական տիտղոսը։


«Խորհրդային Հայաստանի» ղեկավարությունը գլխագին էր սահմանել «զանգեզուրյան հակահեղափոխության պարագլուխ», «արկածախնդիր Նժդեհի» համար: Փետրվարյան ապստամբությունը Հայաստանում իր վրա հրավիրեց կարմիրների ուժերի ուշադրությունը, որոշ ժամանակ Զանգեզուրին շունչ առնելու հնարավորություն տալով: Գարնանը, փետրվարյան ապստամբության պարտությունից հետո, ապստամբների ուժերը նահանջեցին Զանգեզուր: Այդ ընթացքում Նժդեհն իր իշխանությունը տարածեց Լեռնային Ղարաբաղի մի մասի վրա, միանալով այնտեղ գործող հայ ապստամբների հետ: 1921 թ. ապրիլի 26-ին Տաթևի 2-րդ համագումարում, որի աշխատանքին մասնակցում էր 64 գյուղի 95 պատգամավոր, հռչակվեց «Լեռնահայաստանի Հանրապետությունը», իսկ Նժդեհը գլխավորեց այն որպես վարչապետ, ռազմական նախարար և արտաքին գործոց նախարար:
1921 թ. հունիսի 1-ին «հայրենիքի ազատագրման կոմիտեի» և Լեռնահայաստանի Հանրապետության ղեկավարության համատեղ նիստում Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ որպես Առաջին հանրապետության շարունակություն: Վարչապետ նշանակվեց վերջինիս վարչապետ Սիմոն Վրացյանը, իսկ Նժդեհը նշանակվեց ռազմական նախարար: Իր իսկ Նժդեհի վկայությամբ, այն օրերին միակ սխալը Լեռնահայաստանը Հայաստան հայտարարելն էր, ինչն արվել էր իր կամքին հակառակ: 1921 թ. հուլիսին, այն բանից հետո, երբ մամուլում պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի հեղափոխական կոմիտեի որոշումը Սյունիքը Հայաստանի կազմում թողնելու մասին և ստանալով Սյունիքը Հայաստանի կազմում պահելու վերաբերյալ Խորհրդային Հայաստանի ղեկավարության երաշխիքները, Նժդեհն իր զինակիցներով Արաքս գետով անցավ Իրան... Այդ հիրավի հերոսապատումի շարժառիթը միայն այն էր, որ հայկական հողերն ապօրինաբար փոխանցվում էին հենց նոր արհեստականորեն ստեղծված «Ադրբեջանին»: Եվ այն, որ 20-րդ դարի վերջին հայ ժողովուրդը ստիպված եղավ նորից զենքը ձեռքն առնել և պաշտպանել Արցախի հայերի կյանքն ու անվտանգությունը, որ այսօր Նախիջևանը լիովին հայաթափված է, հետևանք է այն բանի, որ 20-րդ դարի 20-ական թվականներին ինչ-որ մեկը «խորհրդայնացրել» էր Հայաստանը քեմալականների, մուսավաթականների և այլոց դրոշների ներքո: Զաբելին, կովկասյան թաթար ադրբեջանցիների «էթնիկ դաժան զտումների» մասի՞ն եք բարբաջում:

Գնահատական տվեք հայերից կատարելապես «մաքրված» Նախիջևանին, ուր անգամ շիրմաքարերն ու խաչքարերն են ձեր տերերը արդեն 2000-ական թվականներին բուլդոզերներով ոչնչացրել: ՄԱԿ-ում գիտեն, թե ինչ է դա նշանակում. ազգասպանություն, պարոնայք Զաբելին և «КП»-ի խմբագրակազմ: Իսկ որպեսզի դուք կասկածներ չունենաք, թե ինչ է հայերի համար Նախիջևանը, խորհուրդ կտամ կարդաք Բրոքհաուզի ու Եվֆրոնի հանրագիտարանային բառարանում, դեռ ցարի ժամանակների, և հասկանաք, թե այդ ինչու էին «տեղացի հայերն ու պարսիկները» բոլորին ցույց տալիս Նոյի գերեզմանն ու մատնացույց անում Նոյյան տապանի ճամփան...


Ծանոթ չլինելով Նժդեհի կյանքի ու պայքարի մանրամասներին, ի՞նչ իրավունք ունեն «զաբելինները» որևէ բան բարբաջելու: Զաբելինն ու մյուս «զաբելինները», որոնց վարձել են թուրքերն ու ադրբեջանցիները, ուզո՞ւմ են իմանալ, թե ինչու է ապստամբություն եղել ընդդեմ բոլշևիկների: Որովհետև դժվար է հաշտվել այն բանի հետ, երբ թուրքերի հետ եկած հայ բոլշևիկները բառացիորեն ողջ-ողջ կացնահարում են քո մարտական ընկերներին: Որովհետև դժվար է հաշտվել այն բանի հետ, որ հազարավորների ձերբակալում և գնդակահարում են իբրև «ժողովրդի թշնամի» կամ «պրոլետարիատի թշնամի», մարդկանց, որոնց անձնվեր հերոսության շնորհիվ է, որ Հայաստանն առհասարակ գոյություն ունի այսօր... Համենայն դեպս, ժամանակակից սերունդները չէ, որ պետք է դատեն նրանց, ովքեր, ինչպես Նժդեհը, չեն ընդունել «խորհրդային իշխանությունը» և կռվել են նրա դեմ: Ասենք, դա նայած ով և որ ժողովրդին է ծառայում: ՈՒրեմն լինեք Մոսկվայում, թե այլուր, թուրքերի և ադրբեջանցիների վարձկաններ, միևնույն է, գիտցեք, Նժդեհը 1912-21 թթ. կռվել ու պաշտպանել է իր ժողովրդին և ոչ թե օսմանցիներին ու կովկասյան թաթարներին: Եվ նա հարյուր տոկոսով Աստծո կամքի առաջամարտիկ էր, քանի որ զինվորական տղամարդու համար չկա ավելի սրբազան պարտականություն, քան հայրենիքն ու ժողովուրդը ցեղասպանությունից պաշտպանելը:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Ստորև ներկայացնում ենք նյութն ամբողջությամբ՝ ռուսերեն լեզվով

Лже-политолог Забелин и «Комсомольская правда» – платные хулители Армении в угоду пантюркистам?

2. Бывший студент юридического факультета Санкт-Петербургского университета, покинувший стены альма-матер в 1904 г. ради участия в национально-освободительной борьбе против Турции, Нждэ с началом Второй Великой Отечественной войны (Забелин, вы в курсе?) добровольно в Тифлисе становится военнослужащим Русской армии. Почему Вторая Великая Отечественная? Потому что по русской историографии до 1917 г. 1-я мировая война тоже называлась Великой Отечественной… На первом этапе войны был заместителем командира 2-ого армянского добровольческого полка в составе Русской армии, в последующем командовал отдельной армяно-езидской воинской частью. Кроме того, Нждэ в должности заместителя командира воевал и в составе Араратской дружины и 1-ом армянском полку. С мая 1915 г. по 25 июля 1916 г. Нждэ участвовал в битвах за освобождение Западной Армении, за что был награждён орденами Св. Владимира 3-й степени, Св. Анны 4-й степени и Георгиевскими крестами 3-й и 2-й степеней. В июле 1915 г. получил звание поручика. С мая 1917 г. Нждэ был городским комиссаром в Александрополе. Извиняюсь за игру слов – известно ли редакции «КП» и Забелину, за что царское командование награждало своих офицеров Георгиевскими крестами, орденами Св.Владимира и Св.Анны? Нужно ли дополнительно объяснять, какой долг исполняли русские офицеры-армяне в той войне, помимо служения Вере, Царю и Отечеству? Объясним, однако – уничтожить турецкую гадину, вершившую в Западной Армении и Киликии Геноцид армян… А сегодня «Забелины» за примитивное бабло по-собачт служат и выслуживаются перед наследниками геноцидников, продолжающих армянам живьём рубить или резать головы. Забелин, вы в курсе, кого ваш президент Ильхам Алиев провозглашает «Героями Азербайджана»? Подонков, отрубающих головы спящему армянскому офицеру на курсах НАТО в Венгрии, несчастным 18-летним пацанам. Редакция «КП» - а вы в курсе этого?
В мае 1918 г. Нждэ прикрывает отступление армянских войск из Карсской области, ведя бой при Аладже; при этом ему удалось вывезти из Ани материалы раскопок русского профессора Н. Я. Марра. В декабре 1918 г. Нждэ подавил восстание турков в Веди. В 1919 г. он служил уже в армянской армии и участвовал в разных битвах. В августе 1919 г. военный министр Армении приказом № 3 присваивает Нждэ звание капитана. Вам понятно, господа из «КП» и лично эфенди-джянаб Забелин?

Подавлены, пусть и безжалостно, были вооружённые выступления местных турок, с тыла бивших русских в 1918-м и пытавшихся помочь наступлению османцев против Армении в 1919-м. Уверен – действия Нждэ и его подразделений были полностью оправданными и соответствовали степени угроз населению нашей страны, нашей государственности. И ни один русский или гражданин России иной национальности не имеет права за это высказывать что-либо осуждающее. Извините – с немецкими фашистскими оккупантами тоже никто не цацкался, как нам всем хорошо известно. Далее. 4 сентября 1919 г. Нждэ был направлен со своим отрядом в Зангезур (область Сюник). В октябре 33-летний Нждэ был назначен на должности командующего южно-восточным фронтом Зангезура. По собственному выражению Нждэ: «Затем я посвятил себя делу физической защиты подвергнутых опасности армян Капана и Аревика, отражая периодические нападения мусаватистского Азербайджана и турецких пашей Нури и Халила». В декабре 1919 г. Нждэ в Гехвадзоре подавляет сопротивление в 32 тюркских сёлах, которые стали бедствием для Капана и прилегающих районов. Наступление мусаватистов было остановлено армянской стороной в начале ноября под Горисом. Весной 1920 г. правительство Армении присваивает Нждэ звание полковника. В марте 1920 г. армяно-азербайджанская война возобновилась по всему протяжению спорных областей (так тогда именовали Зангезур, Арцах-Карабах, Нахиджеван). 28 апреля Баку был занят XI Красной Армией, и там была провозглашена Советская власть; в начале июля XI Красная Армия вторглась в Зангезур, и в середине месяца между ней и армянскими силами начались бои. 10 августа 1920 г. было заключено соглашениe между Советской Россией и Республикой Армения, по которому спорные области занимались Красной Армией. Опасаясь, что Зангезур после этого может перейти под контроль так называемого «Советского Азербайджана», Нждэ не признал этого соглашения и отказался уходить из Зангезура.


В начале сентября Капан был занят красными, а Нждэ со своим отрядом был оттеснён в Хуступкские горы (окрестности Мегри, древний Аревик), где он укрепился, воспользовавшись неприступностью местности. Положение его было трудным, Нждэ разослал несколько воззваний, в которых упрекал капанцев в измене. Однако в начале октября 1920 г. в Зангезуре началось массовое восстание против Советской власти, которое Нждэ тотчас возглавил. К 21 ноября две бригады 11-й Красной Армии и несколько союзных ей турецких батальонов (всего 1 200 турок) были разгромлены восставшими. 25 декабря 1920 г. съезд, состоявшийся в Татевском монастыре, провозгласил «Автономную Сюникскую республику» (которая была парламентской демократической республикой), которую фактически возглавил Нждэ, принявший древний армянский титул Спарапета (главнокомандующего). Руководство «Советской Армении» объявило награду за голову «главы зангезурской контрреволюции» «авантюриста Нждэ». Февральское восстание в Армении оттянуло на себя силы красных, на некоторое время дав Зангезуру передышку; весной, с поражением Февральского восстания, в Зангезур отступили силы повстанцев. К тому времени Нждэ распространил свою власть на часть Нагорного Карабаха, соединившись с действовавшими там армянскими повстанцами.26 апреля 1921 г. на II Татевском съезде, в работе которого принимали участие 95 делегатов от 64 сёл, была провозглашена Республика Горная Армения, а Нждэ возглавил её в качестве премьер-министра, военного министра и министра иностранных дел.


1 июня 1921 г. на состоявшемся в Горисе совместном заседании «комитета освобождения Родины» и Республики Горная Армения, Горная Армения переименовывается в Республику Армения, как продолжение Первой Республики; её премьером был назначен премьер последней Симон Врацян, а Нждэ был назначен военным министром. По свидетельству самого Нждэ, единственным ошибкой в те дни было объявление Лернаhайястана Арменией, что произошло против его воли. В июле 1921 г. после официального опубликования в прессе решения Революционного комитета Армении оставить Сюник в составе Армении и заручившись гарантиями руководства Советской Армении относительно сохранения Сюника в составе Армении, Нждэ со своими соратниками перешёл через реку Аракс в Иран... Эта действительно героическая эпопея была вызвана лишь одним – незаконными передачами армянских земель в состав вновь искусственно созданного «Азербайджана». И то, что в конце XX века армянский народ был вынужден вновь с оружием в руках защищать жизнь и безопасность армян Арцаха, что сегодня в Нахиджеване – полная деарменизация области – всё это результат того, что в 20-е годы XX века кто-то «советизировал» Армению под сенью флажков кемалистов, мусаватистов и т.д. Забелин, о «жестоких этнических чистках» азербайджанцев – кавказских татар разглагольствуете? Дайте оценку завершено «зачищенному» от армян Нахиджевану, где даже могильные плиты – хачкары уже в дувхтысячных годах ваши хозяева бульдозерами уничтожали! В ООН знают, как это называется – ЭТНОЦИД, господа Забелин и редакция «КП». А чтобы вы не сомневались в том, что такое Нахиджеван для армян, посоветуем вам прочесть в энциклопедическом словаре Брокгауза и Евфрона, ещё времён царских, и понять, почему же это «местные армяне и персы» всем показывали могилу Ноя и указывали дорогу к Ноевому ковчегу…


Не зная подробностей жизни и борьбы Нждэ – какое право имеют «забелины» что-то вообще вякать? Хочет ли Забелин и другие «забелины», которых наняли турки и азербайджанцы, знать, почему было восстание против большевиков? Потому что трудно согласиться, когда приехавшие с турками (!) большевики-армяне буквально топорами живьём разрубают твоих боевых товарищей. Потому что трудно согласиться с тем, что тысячами арестовывают и расстреливают как «врагов народа» или «врагов пролетариата» людей, благодаря самоотверженному героизму которых Армения вообще была сохранена… Во всяком случае, не современным поколениям судить тех, кто, как Нждэ, не принял «советской власти» и воевал с ней. Впрочем – это же смотря кто и какому народу служит! Извините, наймиты турок и азaербайджанцев, будь вы в Москве или не в Москве – Нждэ, по крайней мере, в 1912-21 гг. воевал и защищал СВОЙ НАРОД, а не османцев или кавказских татар. И были на 100% проводниками БОЖЬЕЙ ВОЛИ, ибо нет для мужчины-военного более священной обязанности, чем защищать Родину и народ от Геноцида…

Դիտվել է՝ 3234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ