ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Իսկ ի՞նչն է ավելի կարևոր. «նախիջևաննե՞րը», թե՞ Արցախի հարավի անվտանգությունը

Իսկ ի՞նչն է ավելի կարևոր. «նախիջևաննե՞րը», թե՞ Արցախի հարավի անվտանգությունը
09.06.2017 | 06:19

(սկիզբը՝ այստեղ)

Ի դեպ, եթե որևէ մեկը հետևում է հայաստանյան իրադարձություններին և հայրենական լրատվամիջոցների հրապարակումներին, ապա հաստատ ուշադրություն դարձրած կլինի այն փաստին, որ մայիսի 23-24-ին Երևանում տեղի է ունեցել նաև մի տարօրինակ միջազգային խորհրդաժողով՝ «Անցման վերջը. Հայաստանը 25 տարեկան է: Ի՞նչ անել» խորագրով, որը կազմակերպել էր ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայկական հետազոտությունների ինստիտուտը: Լրագրողներն առանձնակի ուշադրություն էին նվիրել, օրինակ, հայտնի հայռուսատյաց, փոխարենը գերթուրքասեր, ԱՄՆ-ի քաղաքացի, պատմաբան, Միչիգանի համալսարանի քաղաքական և սոցիալական պատմության պրոֆեսոր Ռոնալդ Սյունիի սադրանքին: Օրինակ, Զառա Գևորգյանը ազգի դավաճան «Սյունիի սադրանք» էր համարել միայն այն, որ այդ վիժվածքը, հավանաբար թուրք-հրեական փողերի դիմաց, Գարեգին Նժդեհին «ֆաշիստ» էր անվանել, իսկ Երևանում կանգնեցված նրա արձանը՝ «խայտառակ երևույթ»: Իսկ իմ կարծիքով, Սյունիի սադրանքը, դեռ հենց սկզբից, այն էր, որ (բացահայտորեն «վերևից իջեցված» սիոնիստական-թուրքական պատվերով) ասաց, թե «Ռուսաստանը գաղութացնում է Հայաստանը» և այլն: Կամ այն, որ նա առհասարակ Հայաստան էր եկել և Հայաստանում երկիրը (անուղղակիորեն, իբր «անեկդոտ պատմելով») անվանում էր «թրիքի կույտ» ու «աղտեղություն»: Այնպես որ, իրականում «Սյունիի սադրանքն» այն էր, որ ինչ-որ երևանցի ոչնչություն ԱՄՆ-ի անձնագրով այդ ազգի դավաճանին հրավիրել էր Հայաստան: Թող սա «բարգավաճի համաշխարհային ժողովրդավարության անդաստանում» և շարունակի ծծել սիոնիստական-թուրքական փողերը, թող աշխատի հանուն այն բանի, որ խեղաթյուրվի ճշմարիտ պատմությունը, թե ովքեր են կուլիսներում կազմակերպել Հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում ու Միջագետքում, ովքեր են հետո «խորհուրդներ տվել» երիտթուրքերի կառավարության սալոնիկյան հրեա մասոններին, թող շարունակի ստել:

ՈՒղղակի հիշեք, հայրենակիցներ, որ թուրքին կամ սիոնիստին ծառայություն մատուցող դավաճան հայը թուրքից էլ վատն է:
Այսինքն, ինչպես տեսնում ենք, մայիսի վերջին, և այն էլ մայիսի 28-ի մեր ազգային տոնի՝ Առաջին հանրապետության օրվա նախօրեին, Արևմուտքն ու երևանցի նրա խամաճիկները զանգվածային քարոզչական-զոմբիացման գրոհ էին ձեռնարկել: Երևի՝ պլանային: Մայիսի 23-24-ին՝ «կալիֆոռնիական» խորհրդաժողովը Երևանում, մայիսի 25-ին՝ «Րաֆֆու կենտրոնի» սեմինարը, թեև փոխադարձ կապը կժխտեն թե՛ «կալիֆոռնիական» խորհրդաժողովի կազմակերպիչները, թե՛ «Րաֆֆու կենտրոնի» ղեկավարությունն ու ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես բոլոր ժխտողներին արտաքուստ հաճույքով կհավատամ, սակայն ներքուստ կմնամ իմ կարծիքին: Եվ ահա թե ինչու:


Վերադառնանք «Երևանում եվրապատգամավոր Դևիդ ՄաքԱլիստերի գործոնին», քանի որ դա գործոն է, եթե հանրապետության նախագահը ջանք չէր խնայում նրան հավատացնելու, որ Հայաստանի համար առանձնակի արժեք են ներկայացնում Եվրամիության հետ կապերը, և որ Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ «գործընկերային համագործակցությամբ հնարավոր բոլոր ճյուղերում»: Դե, նման, չէ, ոչ դիվանագիտական, այլ քծնողական կեցվածքից հետո ի՞նչ էր մնում ՄաքԱլիստերին, եթե ոչ թելադրել Հայաստանի նախագահին այն ամենը, ինչ թելադրում է Արևմուտքը արդեն վաղուց: Այն «խոշոր բարեփոխումները», որոնց մեջ, և այն էլ բավական վաղուց, ԵՄ-ը մտցրել է նաև այնպիսի գերեվրաստանդարտ նորություն, ինչպիսիք են, այսպես կոչված, ԼԳԲՏ հանրության անդամների իրավունքների պաշտպանությունն ու «ամուսնությունները», պատանեկան իրավաբանությունը և այլն, և այլն: Հիշո՞ւմ եք, վերջերս Երևանում բրիտանական դեսպանությունը իր ներքին «պետհեղաշրջումը» ակնբախորեն ցուցադրեց մեզ՝ դրոշակաձողերի վրա բարձրացնելով (և այն էլ որտե՞ղ, Բաղրամյան պողոտայում՝ նախագահի նստավայրի և Ազգային ժողովի հարևանությամբ) ԼԳԲՏ-ի իր հովանավորյալների «գունագեղ դրոշակ»-լաթերը: Ընդ որում՝ ՄաքԱլիստերի խոսքերով ասած, Հայաստանն է «ակնկալում փաստաթուղթն ստորագրել մինչև դեկտեմբեր»: Իսկ Արևմուտքը կսպասի մինչև Հայաստանը կապահովի «բոլոր անհրաժեշտ արարողակարգերի պահպանումը», այսինքն՝ թե՛ «խոշոր բարեփոխումների», թե՛ այս, թե՛ այն...


Ահա թե ինչ եմ ուզում հիշեցնել. 2017 թվականի մարտի 21-ին Հայաստանն ու ԵՄ-ը նախաստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության վերաբերյալ համաձայնագիրը»: Այն նույն «Ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի» նոր տարբերակը, որը Հայաստանը պարտավորվում էր ստորագրել 2013 թ. նոյեմբերին՝ «ԵՄ արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովում: Մենք հաստատ գիտենք՝ դա այն նույն բանն էր, որ պետական հեղաշրջումից հետո ստորագրեց նեոբանդերական ՈՒկրաինան, այն նույն բանը, որը երեք տարում փլուզման հանգեցրեց ՈՒկրաինայի տնտեսությունը և ոչ միայն: Բառ առ բառ, ընդհուպ մինչև, այսպես ասած, «օվկիանոսների վերաբերմամբ» պարտավորությունները, թեև պիտի հասկանալի լիներ, որ ծովային ելքեր չունեցող Հայաստանը Եվրամիության գոնե այս անհեթեթ պահանջները լիովին կարող էր նույնիսկ չուսումնասիրել: Այն ժամանակ՝ 2013-ի ամռանը, չեխ փորձագետ, Արևելքի ու Արևմուտքի կապերի եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լեռները ուղիղ ու հստակ նախազգուշացնում էր. ԵՄ-ն Արցախ-ԼՂՀ-ն ճանաչել և ճանաչում է իբրև Ադրբեջանի մաս, և եթե Հայաստանը մտնի ԵՄ-ի հետ ասոցացման մեջ, ապա ԵՄ-ը Հայաստանին կպարտավորեցնի ասոցացված երկրների նկատմամբ ընդհանուր քաղաքականության շրջանակներում մաքսային հսկողություն սահմանել Հայաստանի արտաքին սահմանների երկայնքով: Նշանակում է՝ նաև Արցախ-ԼՂՀ-ի հետ սահմանի:


Շատ լավ եմ հիշում, թե ինչպես էին 2013-14 թթ. Երևանի արևմտամետ շրջանակները բուռն կերպով ժխտում այն, ինչ հռչակում էր եվրոպացի փորձագետը, իբր՝ ի՞նչ եք ասում, նման բան չկա՜: Արևմուտքը, ախր, այնքա՜ն հոգատար է Հայաստանի ու հայերի հանդեպ... Այսպես ուրեմն, եկեք խորամուխ լինենք, թե ինչ ասաց 2017-ի մայիսին Երևանում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄաքԱլիստերը՝ անդրադառնալով արցախյան խնդրին ու դրա կարգավորման հեռանկարներին: Նախ հասկանանք. նրա խոսքերը պետք է դիտարկել ԵՄ-ի և Հայաստանի միջև նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության վերաբերյալ համաձայնագրի» ստորագրման գործընթացի և «բոլոր անհրաժեշտ արարողակարգերի պահպանման» մասին մտքի տեսանկյունից: «Ստատուս քվոն Ղարաբաղում այլևս չի կարող պահպանվել: Այդ դիմակայությունը ռազմական լուծում չունի: Հարկավոր է միջազգային իրավունքի շրջանակներում գործադրել բոլոր ջանքերը: ԵՄ-ը պաշտպանում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր դիվանագիտական ջանքերը»,- հայտարարեց նա Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Հիշեցնեմ նաև, որ ավելի վաղ Արցախում ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին խոսել էին և շարունակում են խոսել ԱՄՆ-ի որոշ քաղաքացիներ, ինչպիսիք են Ջեյմս ՈՒոռլիքը կամ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի ամերիկացի պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը: Ամեն ինչ պարզ է, եթե մի կողմ նետենք բարեվայելչության դիվանագիտական շղարշը եվրախորհրդարանականի խոսքից: Այդ հենց ԱՄՆ-ին է պետք ստատուս քվոյի կտրուկ ու շուտափույթ փոփոխությունը, որպեսզի հնարավոր լինի արագ անցնել այն խոստումների կատարմանը, որ տրվել են Թուրքիա-Ադրբեջանին. Արցախ-ԼՂՀ-ի պաշտպանության բանակի դուրսբերում անվտանգության գոտու տարածքներից, այնուհետև՝ հակամարտության գոտում «միջազգային զորախմբի» շուտափույթ տեղաբաշխում, այնուհետև՝ հարկադրաբար տեղահանված ադրբեջանցի փախստականների վերադարձի ապահովում և այլն, և այլն:

Վերջին հաշվով, Հյուսիսային Իրանի սահմանագլխին ապահովել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը «օրինական հիմունքներով», որպես վերջնական արդյունք ստորագրված նաև Արցախ-ԼՂՀ-ի կողմից: Այսինքն, «Դեյտոնյան փաստաթղթերի» պատճենում, որը հանգեցրեց Բալկաններում այնպիսի պետական կազմավորման փաստական մահվան, ինչպիսին էր Բոսնիայի Սերբական Հանրապետությունը: Առիթներ եղել են այս մասին մի երկու անգամ նախազգուշացնելու հայ ընթերցողներին, հիշեցնեմ մեկ անգամ ևս. հենց ես էի կազմել հայկական կողմի հնարավոր առարկությունները «Դեյտոնի» տարբերակների առնչությամբ, որ ԱՄՆ-ը պատրաստվում էր Արցախ-ԼՂՀ-ին պարտադրել դեռ 2007-2010 թթ.: Այնպես որ, սրանք հեքիաթներ չեն:


Հիշեցնեմ նաև Ջեյմս ՈՒոռլիքի խոսքերը, որ առիթ ունեցել եմ մեջբերելու և, հավանաբար, առիթներ դեռ էլի կլինեն. ԿՀՎ-ի աշխատակից ամերիկացին ուղղակիորեն ասում է, թե հայկական կողմն ինչ է հարկադրված անելու՝ ԱՄՆ-ի ճնշմամբ: Խոսքերը վերցված են 2016 թ. հոկտեմբերին նրա տված հարցազրույցներից մեկից. «Գրավյալ հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Բանակցությունների տարրերից է նաև փախստականների ու բռնագաղթածների վերադարձը իրենց հողեր, տարածքում խաղաղարարների տեղաբաշխումը: Այս ամենը քննարկման առարկա կլինի: Ապագա կարգավիճակի որոշման հարցն առաջադրել է հենց նախագահ Իլհամ Ալիևը, և մենք դա ողջունում ենք»: Իսկ Ալիևը ոչինչ առաջ չի քաշել, նա կրկնել է «Ադրբեջանի կազմում» Արցախի «ինքնավարության» ձանձրացրած «թեզիսը»: Այն, ինչ մենք ամբողջ ազգով վաղուց մերժել ենք՝ դեռ նախկին ԽՍՀՄ-ի ժամանակներում:
Այս ամենից հետո վերադառնանք «Րաֆֆու կենտրոնում» կայացած սեմինարին ու հարց տանք արդեն բոլորին, այդ թվում՝ ընթերցողներին՝ ստատուս քվոյի այդ ի՞նչ փոփոխության մասին են այդքան խիստ անհանգստանում, և ինչո՞ւ էին մտքերի փոխանակության ժամանակ սեմինարի կազմակերպիչները նորից խոսում «ռուսական զորքերի», սրա-նրա մասին: Իսկ երբ նրանց պատասխանում ես, որ ԵԱՀԿ ՄԽ մանդատով բոլոր երեք համանախագահ երկրներն ուղղակի իրավունք չունեն միակողմանի կարգով որևէ զորախումբ ստեղծելու արցախյան հակամարտության գոտու համար, և որ միստր Բրայզան վաղուց, շատ վաղուց խոստովանել է, այդ թվում՝ նաև անձամբ ինձ, որ ԱՄՆ-ը Իրանի հետ սահմանների մոտ տեսնում է բացառապես ՆԱՏՕ-ի զորախմբեր (իբր այն երկրներից, որոնք «առնչություն չունեն հակամարտությանը»), հանկարծ իմ ընկեր, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասում է. «Իսկ դա ի՞նչ նշանակություն ունի»: Գիտե՞ք, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի քաղաքական դաշտի գործող վերնախավերում արդեն լուրջ հիվանդություն է արմատներ արձակել և խորանում: Չէ՞ որ ԵԱՀԿ ՄԽ ո՛չ մանդատը, ո՛չ ձևաչափը դեռ ոչ ոք չի վերանայել, ուրեմն ինչո՞ւ է նորից հնչում «ռուսական զորքերի» մասին կեղծ թեզը Երևանի անառողջ շրջանակներում: Ստացվում է, որ «ստատուս քվոյի փոփոխություն» մտքով ինչ-որ մեկն ուզում է Հայաստանի և Արցախ-ԼՂՀ-ի հասարակությանը ատելություն պարտադրել «ռուսական զորքերի» նկատմամբ, երևի նպատակ ունենալով հասնելու այն բանին, որ մենք, իբրև երկնային արքայի անմիտ ծառաներ, կամավոր փողոց դուրս գանք ու գոռանք. «Կեցցեն ամերիկացիները, կեցցե ՆԱՏՕ-ն»: Նրանք, ովքեր Երևանում որոշ անձանց հանձնարարում են նման միջոցառումներ կազմակերպել այդպիսի «կուլիսային» նպատակներով, որտեղ էլ նստած լինեն՝ Երևանի օտարերկրյա դեսպանատներում, ամեն կարգի «սպիտակտներում» ու «բուկինգհեմյանպալատներում», «դաունինգսթրիթներում», Հայաստանի իշխանական կառույցներում, թե ինչ-որ երկրում, ներեցեք, դրանք ուղղակի կլինիկական հիվանդներ են:
Իսկ չէ՞ որ այս ամենն սկսվում է հենց այն բանից, որ Հայաստանում կան հասկացությունների ու բնորոշումների նենգափոխմանը չհակառակվող մարդիկ, ովքեր վերցնում ու, մեղմ ասած, արտատարածաշրջանային երկրների և ուժերի ներկայացուցիչների հետ սկսում են կրկնել մի անմտություն, որը հենց նրանք էլ «եփում են» ամեն կարգի «Ռենդ քորփորեյշըններում», «Ստրաթֆորներում» և այդ տիպի այլ կազմակերպություններում: Եվ հենց դրա համար էլ հանկարծ «Րաֆֆու կենտրոնի» սեմինարում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանի ելույթում տեղ է գտնում այն միտքը, թե, պատկերացնո՞ւմ եք, Արցախում ստատուս քվոն սկիզբ է առնում այն ժամանակներից, երբ Ռուսաստանը Իրանից խլեց «ադրբեջանական խանությունները»:

Դե, քանի որ կոպիտ սխալներ են թույլ տրվում, ընդ որում՝ միտումնավոր, սկզբից ի վեր, ապա ինչո՞ւ 2017-ի մայիսին չխոսել «ադրբեջանական խանությունների» մասին. հիշեցնեմ պատմական ստույգ փաստերը. 1) մինչև 1918 թվականը և Իրանից իրական Ազեր-Բագանը (Ատրպատականը) պոկելու երկարաժամկետ հեռանկարի ստեղծման անգլիացիների նախադեպը, «Ադրբեջան» բառն առհասարակ և երբեք չի եղել Անդրկովկասի քարտեզի վրա, 2) մինչև 1936 թվականը և խորհրդային երկրորդ սահմանադրության ընդունումը, անգամ խորհրդային օրենքներով չի եղել ոչ մի «ադրբեջանական ժողովուրդ», եղել են «թուրքեր», «թուրքերեն» և այլն: Իսկ Իրանից, այն ժամանակվա Պարսկաստանից, ռուսաց բանակի խլած խանությունները, համապատասխանաբար, իրանական էին, ծայրահեղ դեպքում՝ պարսկական, բայց ոչ երբեք ադրբեջանական: Դրանք սոսկ վարչատարածքային միավորներ էին Պարսկաստանի կազմում և ոչ թե առանձին անկախ պետություններ, եթե նայելու լինենք քաղաքական-իրավական և պատմական տեսանկյուններից:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ