Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինի հեռախոսազանգից հետո Իրանը նախազգուշացրել է թուրքերին

Պուտինի հեռախոսազանգից հետո Իրանը նախազգուշացրել է թուրքերին
23.06.2017 | 08:45

(սկիզբը՝ այստեղ)

Մի երկու խոսք էլ այն մասին, թե ինչ էր եղել մինչև մայիսի 27-ը, հենց այդ օրը և դրանից հետո: Այն ամենը, ինչ կհիշատակեմ, էական նշանակություն է ունեցել: Այսպես, մայիսի 26-ին ԱՄՆ-ի ավիացիայի կողմից Դեյր էզ-Զորի նահանգի Ալ-Մայադին քաղաքավանին հասցված հարվածը, որն ամերիկյան հրամանատարությունը ներկայացրեց իբրև ԻՊ-ի երեք, թե չորս դաշտային հրամանատարների ոչնչացման հանգեցրած գերգործողություն, իրականում, եթե հավատալու լինենք ֆրանսիական France Presse գործակալությանն ու Իրանի և Սիրիայի լրատվամիջոցներին, եղել է... առնվազն 80 ընտանիքի, այդ թվում՝ 33 երեխայի մահվան պատճառ դարձած մի գործողություն: Տարփողել այն, թե, իբր, դրանք եղել են ահաբեկիչների ընտանիքներ, իհարկե «իմաստուն» է ԱՄՆ-ի Պենտագոնի կողմից: Բայց տեսեք, թե ինչ է կատարվում. Իրաքի Մոսուլ քաղաքի խաղաղ բնակչության շրջանում հսկայաքանակ զոհերի մասին ԱՄՆ-ն առհասարակ խոսել չի ուզում, կարծես Մոսուլում ընդհանրապես ոչինչ տեղի չի ունենում, մարտեր չեն ընթանում:

Սիրիայում զինյալներին (ընդգծում եմ՝ զինյալներին, ոչ թե երեխաներին, թեկուզ և զինյալների երեխաներին) իրենց «համոզիչ կետային հարվածների» մասին շարունակ տարփողում են: Հենց վերջերս ռուսական ՌՏՈՒ-ին մեղադրում էին Հալեպում իբր «խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերի» համար կամ էլ Սիրիային մեղադրում էին Խան-Շեյխունում տեղի չունեցած «քիմիական գրոհի» համար: Իհարկե, Սիրիայի ԱԳՆ-ի՝ ՄԱԿ դիմելուց և Ալ-Մայադինի դեմ բացահայտ ֆաշիզմի համար ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային պատասխանատվության ենթարկելու սիրիացիների պահանջից հետո, Պենտագոնի նոր ղեկավար, գեներալ Ջեյմս Մետիսը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանեց, թե, այո, ամերիկացիները սպանել են կանանց ու երեխաների, բայց Իրաքում ու Սիրիայում ԻՊ ահաբեկիչների դեմ մարտական գործողությունների ընթացքում խաղաղ բնակիչների կորուստները անվանեց «տվյալ իրավիճակում կյանքի իրողություն»: Ասես մանկական թոթովանք լինեն գեներալի արտաբերած խոսքերը: Դեյր էզ-Զորի և Ալ-Մայադինի իրադրությունը ակնբախորեն ցույց է տվել, որ ԱՄՆ-ը, ըստ էության, նաև Ռուսաստանի ու Իրանի զինծառայողների «որս» է սկսում: Չէ՞ որ նրանք այդ նահանգում կան և Սիրիայի բանակին ակտիվորեն օգնում են բուն Դեր էզ-Զոր քաղաքի վրա ահաբեկիչների գրոհները զսպելու գործում:


Ավաղ, ԱՄՆ-ը Իրանի և Ռուսաստանի դեմ պատերազմ է սկսել Սիրիայում: ՈՒ թեև մայիսի 17-ին հորդանանա-սիրիական սահմանի շրջանում ԱՄՆ-ի ավիացիան հարվածներն ուղղել էր ոչ թե սիրիական բանակի, ոչ թե իրանական ռազմական խորհրդականների, այլ Սիրիայում կռվող շիական աշխարհազորերից մեկի դեմ, միևնույն է, սա ևս պատերազմի հայտարարում է Իրանին և Ռուսաստանին: Իրադարձությունները ցույց տվեցին, որ «ոչ ամերիկյան» հակաահաբեկչական կոալիցիան այդ մասին գիտե և դիմավորում է կազմուպատրաստ վիճակում: Այսպես, հենց մայիսի 27-ին իրաքյան բանակն ու շիա կամավորականները Արևմտյան Մոսուլում հարձակման անցան ռազմաճակատի ամբողջ երկայնքով: Սիրիական բանակի ստորաբաժանումները, դաշնակից ուժերի աջակցությամբ, հաջողությամբ հատուկ գործողություն ձեռնարկեցին Հոմսի նահանգի հարավ-արևելքում՝ իրենց հսկողության տակ առնելով Ալ-Ալյանիայի շրջանը: Իրաքի Նայնավայի (Նինվեի) նահանգում, Էլ-Բաաջի շրջանում, սիրիական սահմանից ոչ հեռու, Իրաքի և Իրանի ռազմաօդային ուժերի հարվածները ոչնչացրին ԻՊ խմբավորման մոտ երեք տասնյակ ահաբեկչի:


Հետաքրքիր է, որ Իրան-Ռուսաստան դաշինքի հակառակորդները նույնպես անհանգստացել են մայիսի 27-ի Պուտին-Ռոհանի հեռախոսային խոսակցությունից հետո: Այսպես, հայտնի է դարձել, որ ավելի ուշ Պուտինի հետ «կապվել» է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, խոսակցությունն առնչվել է հիմնականում սիրիական թեմային: «Սիրիական ճգնաժամը քննարկելիս ընդգծվել է Սիրիայում խաղաղ գոտիների ստեղծման հուշագրի կիրառման գործնական կողմերի շուտափույթ համաձայնեցման կարևորությունը»,- ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Դա հնարավորություն կտա ամրապնդելու զինադադարի ռեժիմը, մեծացնելու Ժնևի և Աստանայի ձևաչափերով միջսիրիական բանակցությունների արդյունավետությունը: Կողմերը նաև պայմանավորվել են ավելի մեծ ջանքեր գործադրել սիրիական ճգնաժամը տարբեր մակարդակներում հաղթահարելու ուղղությամբ: Բայց, երևում է, ինչ-որ բան Էրդողանին այնքան էլ դուր չի եկել, և նա նորից մեջտեղ է բերել քրդական գործոնը, ավելի ճիշտ, ԱՄՆ-ին ու Իսրայելին քծնող քրդերի գործոնը: Մայիսի 27-ին իրանցի երկու սահմանապահ սպանվել և յոթը վիրավորվել էին Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգի հյուսիս-արևմուտքում, Թուրքիայի հետ սահմանին PJAK-ի («Քրդստանի ազատ կյանքի կուսակցությունը»` ԱՄՆ-ի և Իսրայելի կերակրատաշտից սնվող խմբավորում, գործում է Թուրքիայի տարածքում այն բանից հետո, երբ արտաքսվեց Իրանից-խմբ.) ահաբեկիչների հետ ընդհարման ժամանակ՝ հաղորդում է «Fars News»-ը: Ահաբեկիչների հետ ընդհարումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «ՈՒրումիյե» գնդի իրանցի սահմանապահները շարժվել են սահմանագծի երկայնքով: Իրանի սահմանապահ զորամիավորման գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Քասեմ Ռըզային Թուրքիային նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել այնպիսի գործնական քայլեր, որպեսզի Իրանի հետ սահմանում չկրկնվեն անփույթ հսկողության դեպքերը, կանխվեն հանցագործների կողմից սահմանը խախտելու փորձերը: Գեներալ Քասեմ Ռըզային դատապարտել է ահաբեկչական ակտը և ասել. «Մենք, իհարկե, ջախջախիչ պատասխան կտանք այդ քայլերին... Մենք Թուրքիային պատասխանատու ենք համարում, և այս երկիրը պետք է նկատի առնի այդ ակտը»:


Նախազգուշացում, որ ճիշտ և ճիշտ կրկնում է Պակիստանի հասցեին ավելի վաղ արված զգուշացումը: Ես չեմ կարծում, թե թուրքերը պակիստանցիներից «համարձակ» են. իսկ նրանք դողը սրտներում օգնություն են աղերսում ԱՄՆ-ից, Իսրայելից ու Սաուդյան Արաբիայից: Ինչո՞վ ու ինչպե՞ս թուրքերը կպատասխանեն իրանցի գեներալ Քասեմ Ռըզայիին՝ մենք կհետևենք, նկատի ունենալով, որ Անկարային «շա՜տ դեղին քարտ» է ցույց տրված: Եվ հավելենք. իրավիճակից վախեցել են Էր-Ռիադում: Մայիսի 29-ին «Al Arabiya» համաարաբական հեռուստաալիքը հայտարարեց, թե պատրաստվում է Մոսկվա մեկնելու Սաուդյան Արաբիայի թագաժառանգի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմեդ բին Սալմանը՝ Ռուսաստանի նախագահի հետ «երկկողմ համագործակցության, Սիրիայի ու Իրանի հետ կապված հարցերը քննության առնելու նպատակով»: Սպասվում է համագործակցության վերաբերյալ մի շարք երկկողմ համաձայնագրերի ստորագրում: Ռուսաստանի մայրաքաղաք այցի ավարտից հետո սաուդյան փոխթագաժառանգը կմեկնի Ադրբեջան: Սակայն փաստն այն է, որ Կրեմլը պաշտոնապես չի հայտարարել, թե նման հանդիպում ծրագրված է՝ նշում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: Թեև չեմ ուզում պնդել, թե սաուդցիները վախեցել են Թուրքիային Իրանի նախազգուշացումից: Կամ՝ Պակիստանին: Նրանց վրա լիովին կարող էր ազդեցություն գործել Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի՝ դարձյալ մայիսի 27-ին հնչեցրած կոչը: Նա մատնանշել էր Եմենում ու Բահրեյնում սաուդյան իշխանությունների «ոչ կրոնական վարքագիծը», ընդգծելով, որ, համաձայն Ղուրանի, ստախոսները դատապարտված են մահվան. «Նրանք, ովքեր այդպես են վարվում մուսուլմանների հետ, հիրավի ստախոսներ են և դատապարտված են մահվան»: Գերագույն առաջնորդը նաև ասել էր. «Իսլամական միության խնդիրները կապված են այն բանի հետ, որ մի շարք մուսուլմանական համայնքներում, ինչպիսին սաուդյանն է, անարժան մարդիկ են գտնվում իշխանության ղեկին»: Խամենեիի խոսքերով՝ սաուդցիները միլիոնավոր օրինակներով են Ղուրանը հրատարակում, սակայն նրանց գործողությունները, փաստորեն, հակասում են Ղուրանի էությանը. «Նրանք բարեկամություն են անում անհավատների հետ, նրանց միջոցներ են տրամադրում, որոնք կարող էին օգտագործվել ժողովրդի կյանքը բարելավելու նպատակով»: Սաուդցիները կարծում են, թե իրենք կարող են փողով գնել ԱՄՆ-ի ու Իսրայելի բարեհաճությունը: «Իրականում ոչ մի բարեհաճություն էլ չկա: Իրենք՝ ամերիկացիներն են ասում, որ նրանց (սաուդցիներին- խմբ.) կօգտագործեն որպես «կթու կովի» և ի վերջո, կուղարկեն սպանդանոց»,- հաղորդում է IRNA գործակալությունը: Խամենեին հավելել է, որ Սաուդյան Արաբիայի կառավարիչների տապալման ժամանակը կախված է այն բանից, թե հավատացյալ համայնքներն ինչպես և երբ միջոցներ կձեռնարկեն ստախոսների ու երեսպաշտների դեմ:


Ահա և 2017 թվականի մայիսի 24-29-ի բուռն օրերի հանրագումարը: Մարտահրավերն ընդունված է, կարելի է և այսպես բնութագրել իրավիճակը, և Իրանը չի երկնչել: Ավելին, Ռոհանին, Պուտինի հետ խոսելուց հետո, ինքն է զանգահարել Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին, իսկ թե ինչ է նրան նախազգուշացրել, կարելի է միայն ենթադրել: Բայց իրանական պաշտոնական հաղորդագրությունների այս տողերն անուղղակիորեն խոսում են այն մասին, թե ինչ է նախազգուշացրել. «Նախագահ Ռոհանին ասել է, որ աղանդավորությունը խոշոր չարիքներից մեկն է, որը խախտում է տարածաշրջանային անվտանգությունը, իսկ իսլամական աշխարհը, որը ծվատվում է տարաձայնություններից, քայլեր է ձեռնարկել եղբայրության ուղղությամբ, և այդ ուղղությամբ էլ Իրանը պատրաստ է բանակցություններ վարելու՝ իրական համաձայնության հասնելու նպատակով: Նա մատնանշել է տարածաշրջանում ահաբեկչության խնդիրը և ասել, որ կա մի մեծ խնդիր՝ ահաբեկչություն անունով, որը սպառնում է բոլորի անվտանգությանը, և այդ հարցի միակ լուծումը երկրների համագործակցությունն է»:

Որպեսզի ընթերցողը չտարակուսի, հիշեցնեմ. Իրանի համար վահաբիզմը (սալաֆականությունը) հենց աղանդ է: Բացի այդ, բոլորը պետք է նաև հաշվի նստեն այն բանի հետ, որ մայիսի 29-ին Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին ընդգծել էր, թե, «ի պատասխան տարածաշրջանում իրանատյացության նոր քաղաքականության, Բաղդադը երբեք չի միանա Իրանի դեմ ուղղված որևէ դաշինքի»: Մերձավոր Արևելքի շիաների շանտաժի առումով ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի մարտավարությունը ձախողվում է: Իսկ դա հետագայում խոստանում է իրավիճակի ծայրաստիճան քիչ կանխատեսելի զարգացումներ, ընդհուպ՝ պայթյունավտանգ: Չէ՞ որ հասկանալի է՝ Իրանի հատուկ ծառայություններն ու ԻՀՊԿ-ն հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչությունների ոխը անպայման կհանեն:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ