Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

4.Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 2018-ին

4.Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 2018-ին
10.01.2018 | 12:50

(Նախորդ մասը)


Գիտություն
Տիեզերքի ու կյանքի գաղտնիքները: 2018-ը կարող է բացահայտել որոշ գաղտնիքներ, բայց հավանական բացահայտումները չեն լինի ամպրոպ անամպ երկնքում, ավելի շուտ` կպսակեն տասնամյակների հետազոտությունները: Օրինակ` գրավիտացիոն ալիքների, որ առաջին անգամ գտել են 2015-ին, հետո 2 տարում` ևս 4 անգամ, որ ստեղծեց նոր աստղագիտություն: Հիմա, երբ գիտնականները գիտեն ի՞նչ ու որտե՞ղ որոնել, նրանք կսկսեն լսել իրար բախվող սև անցքերի, ձևավորվող աստղերի ու պայթող լուսատուների գրավիտացիոն «աղմուկը»: Այդ ձայնաշարն արդեն 2018-ին կարող է ինտեգրել տիեզերքը, որ մենք մինչև այսօր գիտեինք միայն էլեկտրամագնիսական ալիքներով, նոր գյուտերի հետ: Եվս մեկ զարգացող ոլորտ է ԴՆԹ-ի ուսումնասիրությունը, ավելի ստույգ` ԴՆԹ-ի փոփոխությունների մեր կարողությունը: Crispr Cas 9 տեխնոլոգիայի մշակումները սկսվել են 2005-ին, բայց միայն վերջերս գենետիկ copy paste սկզբունքի կիրառումը դուրս եկավ փորձարարական լաբորատորիաներից և հասավ հիվանդանոցներ, որտեղ բուժվում են եզակի հիվանդությունները, կամ դաշտեր, որտեղ աճեցվում են գենետիկ ձևափոխված օրգանիզմներ: Խոսքը վիթխարի ներուժով գործիքի մասին է: Օրինակ, Բոստոնում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մեթոդն օգտագործում են` ստեղծելու առավել դիմացկուն սոյա, որ չունի արտաքին գեներ (այսինքն` տեխնիկապես գենային ձևափոխված արտադրանք չէ), նրանց սեփական ԴՆԹ-ն «տրոհվում է»` անհրաժեշտ արդյունքն ստանալու համար: Գուցե 2018-ին մենք ականատես դառնանք այդ արդյունքների անհավանական «պայթյունի», իսկ զուգահեռ կբախվենք գենետիկ խմբագրումների կանոնակարգման անհրաժեշտության վերաբերյալ բանավեճերին քաղաքական մակարդակում:


Կլիմա
2018-ին կլիմայի փոփոխությունները կդրսևորվեն գլխավորապես երկու տեսակի հետևանքներով` աշխարհագրական ու մարդասիրական: Աշխարհագրականի էպիկենտրոնը կդառնա Արկտիկան, որ շարունակում է ջերմանալ երկու անգամ արագ մոլորակի մնացած հատվածներից: 2017-ի տարեվերջը հստակ նախազգուշացում էր` մայր ցամաքի ջերմաստիճանը զիջում է միայն 2016-ի ռեկորդային ցուցանիշներին, Արկտիկայում օվկիանոսի որոշ մասերում ջերմաստիճանը միջին ցուցանիշներից բարձրացել է 4 աստիճանով, իսկ Ալյասկայի ու Սիբիրի հավերժական սառույցները շարունակում են հալվել, որ լուրջ խնդիրներ է հարուցում տների ու ինֆրակառույցների համար: Դիտարկումների սկզբից (1979), որ թույլ են տալիս վերահսկել այդ տվյալները, Արկտիկայում նոյեմբերին ծովային սառույցի տարածումն ամենացածրն է: Դա հիմնարար ցուցանիշ է, որովհետև բարակ ու վատ ձևավորված ծովային սառույցը շատ ավելի խոցելի է ամռանը: Իսկ ծովային սառույցի տեղաշարժն ու Գրենլանդիայի հալոցքը կարող են փոխել օվկիանոսային հոսանքները և մթնոլորտի շրջանառությունը, որ կհարուցի եղանակային պայմանների մեծ փոփոխություններ Եվրոպայում ու ԱՄՆ-ում:
Հաշվի առեք նաև կլիմատիկ փախստականների թեման: ՄԱԿ-ի գնահատականով` 2009-ից ամեն վայրկյան մեկ մարդ հարկադրված է բնակավայր փոխել կլիմատիկ պայմանների պատճառով: Այդ ռիթմով Իտալիայի ամբողջ բնակչությունը 2 տարում կտեղափոխվի: Ի՞նչ անել: Ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դենիս Գաբորի խոսքերը ձևափոխելով` մենք չենք կարող գուշակել ապագան, բայց կարող ենք ձեռք բերել: Հիմա մենք ու մեր կառավարությունները պետք է այնպիսի ապագա ստեղծենք Երկրի համար, որ հնարավորինս լավ պահպանենք ապագա սերունդների համար:
La Repubblica, Իտալիա


Շարունակությունը` հաջորդիվ
Հ.Գ. Բարի մտադրություններով սալարկված է դժոխքի ճանապարհը` ասում էր Դանտեն: ԴՆԹ-ի փոփոխությունը երկսայրի սուր է, որ հայտնի չէ` ուր կտանի: Բժշկության մեջ փրկություն է, սննդի մեջ` գուցե թույն: Դեռ ոչ ոք հնարավորություն չի ունեցել ուսումնասիրել` ի՞նչ հետևանքներ կունենա գենափոխված սնունդը մարդու համար: Իսկ եղանակային փոփոխությունները, որի հետևանքն է գուցե նաև մեր տաք ձմեռը, հուսանք, որ կարգավորվում են ոչ միայն Արկտիկայում ու Գրենդլանդիայում, այլև շատ ավելի հուսալի ու կայուն մի տեղ, որտեղ հալոցքը սպառնալիք չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ