Երկնքի տակ, երկրի վրա - մի Հայրենիք,
Աշխարհի մեջ, աշխարհից դուրս՝ օր դռնփակ,
Մի առավոտ, որ ապրում է տանիքի տակ,
Մի հիշատակ, մի հոգնած տանկ, ու՝ մի տանիք։
Մոռացված դարպասը բացվեց դժոխքի,
որ զմռսված էր ու գոց վաղնջից.
ոսկե երիզներ ուներ ու լույսի շրջանակ.
մենք վստահ էինք,
թե սպասված Նեղ դուռն է փեղկվել երկնքի:
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դո՛ւրս,
Եւ բարբարոսներն արիւններով կը դառնան,
Մեռելներուն ու ոգեվարներուն վրայէն,
Ագռաւներու բազմութիւններ կ՚անցնին վերերէն,
Արիւնոտ բերաններով ու գինովի քրքիջներով…
Ասել, որ աշխարհը խառն է՝ նույնն է, որ ոչինչ չասել:
Այսօր աշխարհը եռացող կաթսայի է նման, որտեղ եփվում, բնականաբար ֆիզիկական փոփոխության է ենթարկվում այն ամենը, ինչը լցվում է այդ կաթսայի մեջ:
Բնականաբար, բումերանգն էլ իր գործն է անում:
Եվ այսպես` գոյություն ունի մի արդյունավետ Ճանապարհ, որ կարող է մեծապես նպաստել մեր գրականության զարգացմանը նոր ժամանակներում: Չի կարելի ասել, թե այս ուղղությունը մեզանում անտեսվել է` բանաստեղծներ Սարգիս Կարեյանը, Հակոբ Մովսեսը, Արմեն Մարտիրոսյանր, Մաքսիմ Ոսկանյանր գնահատելի գործ արել են մեր միջնադարյան գեղարվեստական մտածողության ավանդույթների պահպանման համար: Այս ակնարկում կանդրադառնանք նրանցից մեկին` սքանչելի բանաստեղծ ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ:
Ակնհայտ է, որ աստիճանաբար Ռուսաստանի ազդեցությունը կրճատվում է տարածաշրջանում։ Այդ գործընթացը կշարունակվի, եթե Ռուսաստանը չձեռնարկի այնպիսի ռազմավարական քայլեր, որոնք կբերեն իր դերի և հեղինակության աճին, բայց դա երկարատև գործընթաց է, ուստի այս պահին խոսենք կարճաժամկետի և միջնաժամկետի մասին...