Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Մասիսները

Մասիսները
17.03.2015 | 10:51

Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ


(սկիզբը` այստեղ)

Մարմարայի ափը: Դարձյալ մտախոհ քայլում ու զրուցում են:
-Էս դատը տեր չունի, Արամ, տեր չունի:
-Բոլորի հետ խոսել եմ: Չգիտեմ, ես էլ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Կարծես թե կատարվողին չեն վստահում, կարծես ինչ-որ անտես, աներևույթ բանից վախենում են… Թե՞ էլի ինչ-որ բանի վրա են դրել հույսները: Գուցե մի բան կա, որ մենք չգիտենք:
-Էսպիսի հարմար պահ էլ չի լինելու: Սուլթանը սկսել է էս դատավարությունները, բայց էս ամենը երկար չի տևի: Մի ամիս, երկու ամիս, կես տարի: Հետո մահավճիռ կկայացվի էդ մարդակերների նկատմամբ, մի մասը կիրականացվի, մի մասը՝ ոչ: Մեկը կփախչի, մյուսը կմնա, կհարմարվի, կապրի… Դուք ի՞նչ եք անելու: Լավ, դատերը մի քանի ամիս անց կավարտվեն, բայց եթե այս ընթացքում ինչ-որ քայլեր չանեք, որ հետո, էդ դատերի ավարտվելուց հետո չնյութականացնեք, բան չի ստացվելու, ձեր խնդիրը չեք լուծելու, Արամ:
-Էսպիսի հանցագործությունները ժամկետ, ուստի անցանելիություն չեն ենթադրում:
-Միանգամայն իրավացի ես: Ճիշտ ու ճիշտ այդպես է: Բայց եթե, օգտվելով իրավիճակից, քո հարցերը, խնդիրները, պահանջները չես լուծում այդ ոճիրների դատապարտման ալիքի բարձրակետին, ալիքն իջնելու է, ամեն ինչ մոռացվելու է, յուրաքանչյուր ազգ ու պետություն ինքն իր խնդիրների լուծմամբ է զբաղվելու ու մոռանալու է հային էլ, Հայաստանն էլ ու մնացած ամեն ինչը: Հիշելու են արդարամիտ ու արդարադատ սուլթանին, որը, արհամարհելով ամեն մի խոչընդոտ, բռնեց, կալանեց, դատի տվեց ու մահվան դատապարտեց իր հավատարիմ հպատակներին կոտորած ու ոչնչացրած մարդակերներին, երևի թե դա Թալեաթը կլինի, Էնվերը, Ջեմալը, մնացածները, որոնց ձեռքերն ու մտքերն արյունոտ են, ու… վերջ:
-Տխուր ու անիրական պատկեր ես ուրվագծում, չեմ կարծում, թե էդպես կլինի: Մենք ախր պահանջներ ունենք: Մենք հողի, արյան, բարոյականության պահանջատեր ենք:
-Իհարկե` եք: ՈՒզո՞ւմ ես կրկին հիշեցնեմ դատախազի խոսքերը: «Օսմանյան օրենսդրության, օսմանցու խղճին անհարիր այնպիսի հանցագործություններ են տեղի ունեցել, որոնք երբևէ չեն կարող ընդունվել սուլթանության և մեծն խալիֆայության կողմից: Օսմանյան օրենքները, որոնց թարգմանն եմ ես այսօր, երբեք չեն կարող հանդուրժել ու ներել այդ բոլորը: Օսմանյան տարածքում անպատիժ մնացած հանցագործությունները պատժվելու են օսմանյան օրենքի համապատասխան հոդվածներով: Պիտի հատուցվի զոհ գնացած անմեղ մարդկանց արյունը, և արդարություն տենչացող օսմանյան ժողովուրդները ի վերջո պիտի հասնեն դրան: Կոտորածների ու չարաշահումների հետևանքով օսմանների արժանապատվության վրա ընկած արյունոտ հետքերը, օսմանների ճակատը մրոտած սև բծերը կարելի է ջնջել միայն արդարության գրչով: Եվ այս ձևով ջնջելու համար նրանց դեմ հայտարարվում է ջիհադ: Լինի մահմեդական կամ քրիստոնյա, օսմանցու թափած արյունը անհատույց չի մնալու»:
-Էսօր գուցե չէ, բայց վաղն անպայման պահանջատեր կլինենք:
-Արամ, սիրելիս, վաղն ուշ է լինելու: Վաղն այլևս էդ պահանջատերերին ոչ ոք էլ բավարարություն չի տալու: Ամեն ինչ էլ անցած-գնացած է լինելու, ու՝ անվերադարձ: Ոչ ոք էլ ոչինչ չի հիշելու: Հետո էլ չեն ուզենալու անել: Կուզենան, եթե իրենց շահն են հետապնդելու: Հիմա մակեդոնացիք ո՞նց են իրենց Ալեքսանդր Մեծի տիրապետությունը վերականգնելու: Իսկ հույնե՞րը: Մոնղոլնե՞րը: Ի՞նչ է՝ իրենց գրաված տարածքների պահանջատերն են դառնալու ու աշխարհից արդարություն, ասել է թե` իրենց բոլոր նախկինում գրաված տարածքնե՞րն են պահանջելու: ՈՒ ստանալո՞ւ են: Էհ, Արամ, Արամ:
-Այդքան մռայլ մի պատկերիր ամենը: Աշխարհն այդքան անմարդկային ու անբարո չէ, որքան դու ես պատկերում:
-Արամ, ո՞ւմ հետ հանդիպեցիր, ո՞ւմ հետ խոսեցիր, ո՞ւմ ցույց տվիր քեզ տվածս փաստաթղթերը:
-Գիտես: Մեկիկ-մեկիկ գիտես: Նաև ամենայն մանրամասնությամբ, թե ինչ ու ինչպես ես ասել: Թե ինչ պատասխաններ ու հավաստիացումներ եմ ստացել: Էլ ինչո՞ւ ես հարցնում:
-Է, արդյո՞ւնքը:
-Դե մի դիմում գրվեց ատյանին:
-Եվ դու դա դիմո՞ւմ ես համարում: Պահա՞նջ:
-Դե, առայժմ այդքանն է հաջողվել:


ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԱՏՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ
Թերթերում կարդացինք «Միություն և առաջադիմություն» կուսակցության Էդիրնեի պատասխանատու քարտուղար Աբդուլ Ղանի բեյի դատավարության մասին: Նրա տված ցուցմունքները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը: Գոյություն ունեցող փաստերն ապացուցում են, որ ինքը մասնակցել է Էդիրնեի հայերի տեղահանությանը: Օրինակ, տեղահանվածների մի մասի գույքը հափշտակելուց հետո, մյուսներինը վաճառել են իրենց մերձավորներին, այն էլ իր արժեքի 2-3 տոկոսով: Մեր կրած կորուստը չափազանց ծանր է…

Տարբեր դատավարություններ: Տարբեր մարդիկ, տարբեր դահլիճներ:
Կադրում՝ դատավորի մուրճի հարվածն ու դատավճիռը
«Միություն և առաջադիմություն» կուսակցությունն ամբողջ երկրի կառավարումը իր ձեռքը վերցնելուց հետո երկիրը ներքաշել է համաշխարհային պատերազմի մեջ, կատարել տեղահանություններ, կոտորածներ և կողոպուտ:
Երբ Կաստամունուի վալի Ռեշիդ փաշան, ըմբոստանալով տեղահանության դեմ, պնդել է` «Ես ձեռքերս արյան մեջ չեմ թաթախի», իսկույն հեռացվել է պաշտոնից՝ նույն Կաստամունուի պատասխանատու քարտուղար Հասան էֆենդիի նախաձեռնությամբ և առաջարկով, իսկ նրա տեղը նշանակվել է Աթըֆ բեյը, որը և եռանդագին իրագործել է տեղահանությունը և պատճառ դարձել ողբերգական իրադարձությունների:
Այս նույն ձևով էլ Միդհատ բեյը, գնալով Ստամբուլ, ըմբոստության համար հեռացնել է տվել պաշտոնից Բալուի մութեսարիֆի տեղակալ Ալի Իլմի բեյին: Իսկ Բալուի տեղահանության ընթացքում պատասխանատու քարտուղար դոկտոր Միդհատ բեյը ժողովրդին հորդորել է՝ ասելով, որ «հայերին չենք ուզում», և նրա հրահանգով ու ներգործությամբ իրականացվել է Բալուի տեղահանությունը: Բոլոր ապացույցներն ու փաստերը լիովին հաստատում են, որ կոտորածները անմիջականորեն իրականացվել են «Միություն և առաջադիմություն» կուսակցության ստեղծած «Թեշքիլաթը մահսուսեի» կողմից, իսկ պատասխանատու քարտուղարներն իրենց մասնակցությամբ նպաստել ու հեշտացրել են այդ գործը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՄՈՒՐՃԻ ՀԱՐՎԱԾ

Բաբերդում բռնագաղթը ղեկավարելու համար ուղարկված էր Նեջաթի էֆենդին՝ իր տրամադրության տակ ունենալով 30-40 հոգի: Բաբերդում հացի գործարանի աշխատակից, իսկ ապա առևտրական դարձած Հասան օղլու Էոմերը դատարանում վկայություն տվեց, «Բաբերդի աշխատանքային վաշտի սպաներից երկրորդ տեղակալ Քեֆալի օղլու Քեածիֆը … և Էլխազի օղլու Սաբիտը ու մի շարք անծանոթ անձինք քարավան առ քարավան հայերին թշվառ վիճակում տարագրեցին, և տարագրողները երկու ժամից վերադարձան: Նույնիսկ քարավաններում եղած հայերի երեխաներին էլ հետները բերել էին… Այդ մանուկները 1-5 տարեկան էին: Ճանապարհին տարագրված հայերի մոտ եղած իրերն ու դրամները կողոպտելուց հետո նրանց սպանել են»:
Մի այլ վկա՝ Ալի էֆենդին, ցուցմունք տվեց. «Մեկ գիշերվա ընթացքում, առանց նախազգուշացնելու, կայմակամ Նուսրեթ բեյի հրամանով՝ ոստիկաններով ու ժանդարմներով, գոռում-գոչյունով, առավոտ վաղ, առանց մարդկային որևէ զգացմունքի, բոլորին տարագրել են… Եվ Բաբերդի հայերին (15 օրում) ուղարկել էին տարագիր քարավանները: Նրանց ուղեկցում էին ժանդարմներ, զինվորներ, բաշիբոզուկներ, և Ալի էֆենդին լսել է, որ նրանց ճանապարհին սպանել են: Նրանց մի մասի սպանված լինելու մասին ինքը լիակատար համոզված է: Նուսրեթ բեյը շուրջ 150 փոքրիկ աղջիկ ու տղա որբերի լցրել է Բին Բաշի խան կոչված վայրը և թուրք ժողովրդին տեղյակ պահել, որ գնան իրենց հավանած տղաներին ու աղջիկներին ընտրեն ու գնեն: Հետագայում նույն ինքը՝ Նուսրեթ բեյը, իսլամների մոտ գտնվող հայ որբերին հավաքել տվեց ու տարագրեց»:
(շարունակելի)

Դիտվել է՝ 155585

Մեկնաբանություններ