ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, ՌԴ-ն իր կողմից մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու Երևանի մտադրությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

MADE IN TURKEY (մաս 30-րդ)

 MADE IN TURKEY (մաս 30-րդ)
30.11.2024 | 18:07

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 29-ՐԴ

(կամ` լսի՛ր Ձայնը)

«Ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում»

(Հակոբոս 1։13-15)

Արդեն որերերդ անգամ ստիպված եմ կրկնելու դարձվածքի վերածված նույն «պարզաբանումը»` շարունակությունը մի փոքր այլ կլիներ, եթե…

Ա՜խ, այդ «եթե»-ները:

Չնայած, եթե ամեն ինչ ենթարկվեր «բիրտ հողից»` Շիրազի բնութագրումն է, աշխարհ բերվածի քմայքին, ապա…

Հենց այստեղ «Իրատեսի» վերլուծաբան, լուսահոգի Կարմեն Դավթյանը վստահաբար կձայներ` ստո՛պ:

Կա՛նգ առ, որովհետև իրականում ո՛չ «եթե» կա, և ո՛չ էլ`«ապա», զի ճշմարտությունը մեկն է` անքննելի են գործերն Աստծո:

Ինչպես ասում էր ավետարանիչը` առանց Աստծո գիտության

«… ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի» (Ղուկաս, 21, 18):

Հետևապես, առանց Աստծո գիտության` տիկնիկավարների թելադրած ժեստերի, բառերի, և դրանց թվային նշանակությունների բարդ զուգակցումների լեզվով «հաղորդակցվող» կաբալիստ այր ու կինը` լծված նույն պետականաքանդ գործին, որոնց տարերքն է նշանների սիմվոլիզմը, Երիքովի բարձր ու անառիկ պարիսպների նման կխորտակվեին երևանյան «հաղթարշավի» հենց առաջին օրը` 2018-ի ապրիլ 13-յան ուրբաթ:

Գերագույն «մեղքն» էլ չէր հասցնի «մարգարեանալ».

«Մեր քաղաք մտնելու ուղիղ 10-րդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական կտա»:

Առանց Աստծո գիտության, քայլող «երևելի» տգետին, որ մի մե՜ծ զրո է ցանկացած ասպարեզում, բացարձակ զուրկ է կարմիր գծերից, չունի ո՛չ միայն ազգային, այլև սովորական մարդկային արժանապատվություն, որպես ճակատագրի դաժան ծաղր, չէին «տնկի» մայրաքաղաքի սրտում:

Հայաստանն էլ կձերբազատվեր ոչ թե զրոյական, այլ մինուս անվերջություն IQ-ով վարչապետի տնազ ունենալու դժբախտությունից:

Իսկ վենետիկներից` «տգիտության դեմ ագրեսիվ արշավ» ծավալելու որոշումով, չէր սպառնա հանրահայտ «ճանապարհորդ» տիկինն ու օրակարգ չէր թելադրի:

Ավելին, սրանք Արցախն ու 6-7 հազար լույս ջահելների` թուրքի զոհասեղան հանելուց հետո, մեր իսկ տանը չէին հանդգնի ամեն ինչ «կերտել» իրենց ուզածով` սեփական տխեղծ պատկերի նմանությամբ, ու, ինչպես սկզբից ևեթ հայտարարվել էր` «առ ոչինչ» դարձնել մեր բոլոր զոհողություններն ու տառապանքները, վասն հայրենիքի ընկածների թանկ արյունը, մեր հույսերն ու ակնկալիքները:

Մեզ էլ չէին կարողանա անհրաժեշտ պահին տարածաշրջանային եռացող կաթսա նետվելիք ապրանք դարձնել, որտեղ բախվում են ո՛չ միայն լոկալ, այլ նաև գլոբալ աշխարհաքաղաքական շահեր, որ ծնում են ողբերգական հետևանքներ ենթադրող վտանգավոր վերադասավորումներ:

Այնուամենայնիվ, ինչու՞ Աստված չխնայեց մի ողջ ազգի ու հակադրեց` «եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն», Տերունական աղոթքի սահմանած խնդրանքին, չփրկեց ամբոխացածների միտքն ու հոգին պլլած գայթակղությունից, որ է՛ր չարի նյութածը:

2020-ի սեպտեմբերի 27-ից ի վեր հնչող այս հարցի սպառիչ պատասխանն ավելի քան 1700 տարի առաջ տվել է Հակոբոս առաքյալն իր ընդհանրական թղթում․

«Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի: Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից: Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում» (Հակոբոս 1։13-15):

Ճշմարտություն, ինչի ականատեսն ու անմիջական մասնակիցը բազմիցս ենք եղել մեր հազարամյակների պատմության ընթացքում:

ՈՒ այս էլ քանի՜ դար մեր ներսը, մեր արածներն ու չարածները քննելու փոխարեն, մե՛նք…

Որովհետև սեփական անձն արդարացնող պատճառների փնտրտուքում, ցանկացածին, անգամ քեզ ստեղծողին, մեղավոր կարգելն ավելի հեշտ է:

Դյուրին է սեփական ընտրությամբ կատարած մեղսավոր քայլերն ու արարքներն Աստծուն վերագրելը:

Սակայն մի պահ նայենք իրականության աչքերին ու խոստովանենք` ինքնակամ ընտրեցինք արյան ու կորուստների ողբերգական ճանապարհը:

Ի վերջո, կա՛ ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ:

Կա ծավալած գործողությունների և դրսևորած վարքի պատճառահետևանքային փոխադարձ կապ:

Ցանկացած գործընթաց կամ վիճակ պարտադիր դառնում է մեկ այլ իրադարձության սկիզբը, որի արմատները հարկավ անցյալում են:

Ասել է` պատճառն է մասամբ պատասխանատու արդյունքի համար, և ձեռքբերումը` դրական, թե բացասական, ուղղակիորեն պայմանավորված է նախնական համոզմունք-դիրքորոշմամբ:

Վտանգավորն այն է, որ հաճախ արդյունքը դառնում է բազում այլ հետևանքների շարժառիթ, որոնք միս ու արյուն կստանան հետո, որովհետև դեռևս ապագայում են:

Ինչը և կատարվեց Հայաստանում, թողնելով անցյալից ապագա ձգվող կորուստների արյունածոր հետք:

Մեր անկումը սկսվեց 2018-ի մարտի 31-ի չարաբաստիկ այն օրը, երբ մի խումբ անլվա բոմժեր, ժամը 12-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում միացան թափառական Չալոյին, ու հա՜յդե Երևան:

ՈՒղիղ 13 օր տևած (իսկապես էլ թվերի լավ հաշվարկված սատանայական սիմվոլիկա) քայլարշավից հետո եղավ այն, ինչ և պետք է լիներ` մեր իսկ ընտրությամբ ու աջակցությամբ:

Այնուամենայնիվ, ինչու՞ Աստված թույլ տվեց, որ չարը գայթակղեցնի ու գցի փորձությունների մեջ, երբ հնարավոր էր սերիական մարդասպանին ի սկզբանե խեղդել բնում` առաջին իսկ քայլից, ու կանխել վարչապետության ձգտող մեղքի հաղթարշավը:

Պատասխանն ամփոփված է մեզ տրված ազատ կամքի շրջագծում:

Դեռևս 2008-ի մարտի 1-ին, 10 զոհերից հետո, Աստված բացեց մեր աչքերն ու կանխեց ավերը:

Նաև` զրուցեց մեզ հետ:

Ձայնը լսել էր պետք:

ՈՒնկեր ունեինք, բայց ականջալուր չեղանք:

ՈՒղիղ տասը տարի անց փողոցներում դագաղներ պտտեցնելն ու դիվային ոռնոց-բառաչանքներով անիծյալի մեղսակիցներ դառնալը, մայթերին մորթվող անմեղ գառների մայունին խառնված խորովածի ծուխը երկինք բարձրացնելը, որ էր` մատուցվող զոհ ու ակամա երկրպագություն` մեզ դժբախտություն, կորուստներ ու բազմահազար մահեր բերող ճիվաղին, մեր ընտրությունն էր ու արձագանքը… Տիրոջ կանչին:

«Չխաբվեք, Աստված չի ծաղրվում: Որովհետև ինչ-որ մարդը սերմանում է, նույնը և կհնձի» (Գաղատացիներին 6, 7-8):

Հնձեցինք:

ՈՒ այն էլ ի՜նչ «հունձք» ունեցանք:

Դիվային այդ ծիսակատարությունն անտարակույս համարժեք անդրադարձ` երկնային պատասխան էր ունենալու:

Ինչին և առերեսվեցինք:

Անիծյալի «բերվելուց» հետո երկրի բացված երակներից դուրս ժայթքեց մեր այնքա՜ն թանկ ու թարմ արյունը:

Հետո եղավ բարոյականության տոտալ անկում, մշակութային-քաղաքական-տնտեսական էլիտաների անպատվաբեր մետամորֆոզ, պրոֆեսիոնալ պնակալեզների դասի ձևավորում, անցյալի, պատմության հանրահայտ փաստերի ուրացում, երկրի պաշտպանական ողջ համակարգի փոշիացում, եկեղեցու մերժում, հրաժարում մեր հավերժության սիմվոլից` Արարատից:

Թվարկվածները վկաներն են ողբերգական իրողության`լիբերալ-ֆաշիստների ռեժիմը մեզ տանում է դեպի վիլայեթացում, ու թե կանգ չառնենք, ապա (դարձյալ «եթե» ու «ապա») կրկին աղ ու հացով ենք դիմավորելու թուրքի «յաթաղանը»:

Աշխարհի կարգն է`չես գնահատում-պահպանում քոնը, կծառայես ուրիշին:

Հավատանք և հուսանք, սակայն, որ այնուամենայնիվ, չարը պարտվելու է:

Թվային ու նշանային ջադուական սիմվոլիզմից անդին կա նաև Բարձրյալի իշխանություն և Նա հստակ սահման է գծում Հուդայի փոխարկված յուրաքանչյուր Կայենի դեմ:

Չարը պարտվելու է, դաժանորեն պատժվելու:

Թողած հետագիծը, սակայն, արյունոտ է: Անմեղ կյանքեր խժռելով, արյուն լակելով է պարտվում, հանրությանը մեղսակից դարձնելով իր դիվային խրախճանքին:

Որքա՞ն կտևի խնջույքը ժանտախտի պահին:

Թերևս, մեր որոշելիքն է:

Տերն ընտրության իրավունք և կամքի ազատություն է տվել իր իսկ ստեղծածին:

Միայն ապաշխարությամբ և Աստծո առաջ խոնարհումով զգաստացած մեր միտքն ու բազուկը կփրկեն ազգն ու հայրենիքը «մարդամթերման» գործի առաջամարտիկ անիծյալի թրքաբույր ապագայից:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 11725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ