Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Տեղեկատվական պատերազմ. երբ երկիրը գրավելու համար տանկեր պետք չեն

Տեղեկատվական պատերազմ. երբ երկիրը գրավելու համար տանկեր պետք չեն
19.09.2026 | 18:21

Սկիզբը՝ այստեղ

ԿՈԲ (КОБ- «Концепцияобщественнойбезопасности») կառավարման մասին դասախոսություններ

Մաս 2

Առաջին մասում հասանք հիմնական հարցին՝ եթե աշխարհն աստիճանաբար վերածվում է մեկ փոխկապակցված համակարգի, ապա կարևոր է հասկանալ ոչ միայն ով է կառավարում, այլ առաջին հերթին՝ ինչ միջոցներով է իրականացվում կառավարումը։

Եվ հենց այստեղ դասախոսությունը պատերազմին առաջարկում է նայել ոչ թե զենքի, այլ կառավարման արդյունքի տեսանկյունից։

Դասական պատերազմում ամեն ինչ տեսանելի է՝ բանակ, ճակատ, հարձակում, տարածքի գրավում։

Բայց եթե նույն ռազմավարական արդյունքին հնարավոր է հասնել՝ փոխելով հակառակորդ պետության հասարակության վարքը, նպատակներն ու կառավարման համակարգը, պատերազմն արդեն կարող է ունենալ բոլորովին այլ տեսք։

Պատերազմի ձևը կարող է փոխվել, նպատակը՝ մնալ

Հակառակորդին պարտության մատնելու համար պարտադիր չէ ֆիզիկապես ոչնչացնել նրա բնակչությանը կամ գրավել ամբողջ տարածքը։

Բավական է հասնել նրան, որ նա կորցնի սեփական զարգացման ուղղությունը որոշելու հնարավորությունը։

Այստեղ առաջնային նշանակություն է ստանում տեղեկատվությունը։

Մարդը որոշումներ է ընդունում աշխարհի մասին իր ունեցած պատկերացումների հիման վրա։

Հետևաբար հնարավոր ազդեցության շղթան ստանում է այս տեսքը՝

տեղեկատվություն → աշխարհընկալում → արժեքներ → նպատակներ → որոշումներ → գործողություններ։

Եթե կարողանում ես երկարաժամկետ ազդել այս շղթայի սկզբի վրա, պարտադիր չէ վերջում մարդուն հրահանգել՝ ինչ անել։

Նա կարող է անհրաժեշտ գործողությունն անել ինքնուրույն՝ համոզված լինելով, որ դա իր սեփական ընտրությունն է։

Այստեղ կառավարման խնդիրը փոխվում է։

Պետք չէ անընդհատ կառավարել մարդու յուրաքանչյուր քայլը։

Շատ ավելի արդյունավետ է ձևավորել այն ընտրության դաշտը, որի ներսում նա որոշում է կայացնում։

Պետության դեմ կարող են գործել հենց նրա քաղաքացիները

Եթե հասարակության մեջ աստիճանաբար փոխվում են սեփական պետության, պատմության, արժեքների և ապագայի վերաբերյալ պատկերացումները, կարող է փոխվել նաև հասարակության վերաբերմունքը սեփական համակարգի նկատմամբ։

Այդ դեպքում արտաքին ուժը պարտադիր չէ անձամբ քանդի այդ համակարգը։

Գործողությունների զգալի մասը կարող են կատարել հենց դրա ներսում գտնվող մարդիկ՝ սեփական նպատակներով և սեփական ձեռքերով։

Այս տրամաբանության շրջանակում դասախոսությունը դիտարկում է նաև ԽՍՀՄ փլուզումը։

Խորհրդային բանակը ռազմաճակատում չէր ջախջախվել։

Երկրի տարածքը արտաքին բանակի կողմից չէր նվաճվել։

Միջուկային զինանոցը չէր ոչնչացվել։

Բայց պետությունը դադարեց գոյություն ունենալ։

Հետևաբար կատարվածը հասկանալու համար միայն ռազմական ուժերի հարաբերակցությունը բավարար չէ։ Պետք է ուսումնասիրել նաև համակարգի ներսում ընթացող տեղեկատվական, գաղափարական, տնտեսական և կառավարչական գործընթացները։

Եվ այստեղ արդեն տեղեկատվական պատերազմը շատ ավելի լայն հասկացություն է, քան պարզապես քարոզչությունը։

Խոսքը մարդու այն պատկերացումների ձևավորման մասին է, որոնց միջոցով նա որոշում է՝

ինչն է լավ կամ վատ,

ինչն է հաջողություն,

ինչին պետք է ձգտել,

ինչ ապագա է ցանկանում,

և վերջապես՝ ինչ գործողություն է պատրաստ կատարել այդ ապագային հասնելու համար։

Իսկ այստեղ առաջանում է հաջորդ հարցը

Եթե միլիոնավոր մարդկանց հնարավոր է ուղղորդել ոչ թե անհատական հրամաններով, այլ ընդհանուր տեղեկատվական և գաղափարական միջավայրի միջոցով, ապա պետք է հասկանալ՝

ինչպե՞ս է կառուցված հասարակությունը, որի ներսում այդ կառավարումն իրականացվում է։

Ովքե՞ր են ձևավորում գաղափարները։

Ովքե՞ր են տարածում դրանք։

Ովքե՞ր են որոշումներ ընդունում։

Եվ ովքե՞ր են հիմնականում ապրում արդեն ուրիշների կողմից ձևավորված պատկերացումների շրջանակում։

Այստեղից առաջին դասախոսությունն անցնում է իր հաջորդ թեմային։

«Ամբոխ–էլիտար» հասարակությանը։

Շարունակելի

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ