Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Լրագրողի խոհեր-3

Լրագրողի խոհեր-3
25.09.2026 | 14:29

Սկիզբը՝ այստեղ

(Պրովինցիան, ավելի ճիշտ` ծայրագավառը՝ լրագրողի աչքերով)

Պրովինցիայի պատմության մեջ եղել են հիշարժան, «պատմական ժամանակահատվածներ» և իրավիճակներ, որոնք տարիների հեռվից այնքա՜ն ծիծաղելի են թվում, այնքա՜ն զավեշտալի, ինչու չէ այնքա՜ն ամոթալի...։ Իսկը մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի գրչին հարիր` արժանահիշատակ։
«Նորաթուխ», «նոր տեսակի» պրովինցիալկաների հաղթարշավի տարիների մասին է խոսքս։
Մի օր քնեցինք, արթնացանք, ու... Քաղաքում «ծեգելահան» անսովոր իրարանցում էր` «փնտրվում էին կնիկներ»...։
«Վերևներից» գիշերը պաշտոնական շտապ կարգադրություն էր իջեցվել, որ պաշտոնատար օղակների ղեկավարների տեղակալները անպայման պիտի կանայք լինեն` միայն բանվոր դասակարգի «ծոցից ելած»։
Դուք պատկերացնո՞ւմ եք։
Կուսշրջկոմի երրորդ քարտուղար, քաղսովետի նախագահի տեղակալ, կարի արտադրական միավորման դիրեկտոր, դպրոցների դիրեկտորների դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալներ սերված «Եղի՛ր պատրաստ», «Միշտ պատրա՛ստ» հոկտեմբերիկա-պիոներա-կոմերիտա-կուսակցական լենինյան շեփորահարների մշտարթուն նվիրյալներից։
Մեկ բառով` համատարած «կնիկակրատիա» էր։
Եվ նրանցից, որ «չէին տեսել պատին, տեսան իրենց ճակատին», ոչ միայն պրովինցիալկաների որակապես նոր խմբաքանակ ու տեսականի ձևավորվեց, այլև դրանց տևական ու բազմացող հաղթարշավը սկսվեց ծայրագավառում։ Պրովինցիան հերթական անգամ աշխուժացավ, արթնացավ խոր քնից։
Իրենք իրենցից զարմացած, իրենցից գոհ, մի քիչ տեսքի ու շնորհքի եկած «ուհիները» կամ «տիկինները» ավելի շատ «ընկեր» էին հիշեցնում։ Նրանք, որոնք գիշեր֊ցերեկ դուրս չէին գալիս կանանց գեղեցկության սրահներից ու հագուստի առևտրի պահեստներից ջանալով տարբերվել, առանձնանալ շարքային կանանցից, հանրային միջոցառումների և հանդիպումների ժամանակ ավելի շատ կցկտուր արտահայտվող, շփոթահար, շշկլված «աքլաշուշաններ» էին հիշեցնում (աքլաշուշան Թիֆլիսի բարբառում` ինքն իրենով հիացած, դատարկամիտ, թեթևամիտ կնիկ), քան պաշտոնյա։
Մեկ այլ ուշագրավ «տեսարժան վայր» էին հիշեցնում նրանց աշխատասենյակները, վերջիններիս աչքն ու ականջը` վերադասի հեռախոսազանգերին ու հրահանգներին։
Նրանց արդեն տեսքից ընկած, «ժամանակավրեպ» մնացուկները և վերջիններիս մասին ծիծաղելի, զավեշտալի, ինչու չէ բոլոր իմաստներով «տեղում չլինելու» ամոթալի պատմությունները մինչ օրս քմծիծաղով են հիշվում։
«Ուրախ», «զվարթ» ժամանակներ էին. «Բա գիտե՞ս», «Բա իմացա՞ր»...։

(շարունակելի)

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ