ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2

Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
03.05.2025 | 10:35

Սկիզբը՝ այստեղ

Մութ ժամը եկե՞լ էԻ՞նչ է սպասվում աշխարհին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահից հետո

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը հուզեց ոչ միայն կաթոլիկ հավատացյալներին, այլև շատ այլոց, ովքեր հիշում են առաջին իռլանդացի սրբի՝ սուրբ Մաղաքիայի մարգարեությունը, որը կանխատեսում է Կաթոլիկ եկեղեցու վերջը և, հնարավոր է, ամբողջ քաղաքակրթության կործանումը:

Սուրբ Մաղաքիայի «Մարգարեություններ պապերի մասին»- ը լատիներեն 112 կարճ արտահայտություններ են, որոնք նկարագրում են Հռոմի պապերին (ինչպես նաև մի քանի հակապապերին)՝ սկսած Ցելեստին 2- րդից (ընտրվել է 1143թ.), մինչև «Վերջը» (մարգարեության մեջ նշված է լատ. «Finis» բառով): Ցուցակում վերջին պապի մահը, ըստ մարգարեության, նշանակում է գլոբալ աղետի սկիզբ, վախի, կործանման, դատաստանի ժամանակ:

«Մարգարեություններ պապերի մասին»- ը առաջին անգամ հրատարակվել է 1595թ. բենեդիկտյան Առնոլդ դե Վիոնի կողմից ((Arnold de Wyon)) իր «Կենաց ծառը» գրքում, սուրբ Մաղաքիայի մահվանից ավելի քան 400 տարի անց:

Ըստ մարգարեության ամենատարածված մեկնաբանության, Հռոմի պապ Բենեդիկտոս 16- րդը (գահակալել է 2005թ. ապրիլից) կապված է մարգարեության լատիներեն «De Gloria Olivae» («Փառք Օլիվիային») արտահայտության հետ և նախավերջին Հռոմի պապն է:

Նշա՞ն, թե Պատահականություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21- ին, կյանքի 88- րդ տարում ՝ Զատկի հաջորդ օրը: Սուրբ Հարությունից ժամեր հետո՝ պապի մահ: Եվ անմիջապես կենդանացել է հիշողությունը խորհրդավոր մարգարեության, որը կապվում է նրա հետ։

Եվ հիմա՝ գլխավորը. Համարվում է, որ ըստ սուրբ Մաղաքիայի մարգարեության, որը ենթադրաբար գրվել է 12- րդ դարում, Պետրոս հռոմեացի պապը լինելու է Կաթոլիկ եկեղեցու վերջին ղեկավարն աշխարհի վերջից առաջ: Մի շարք մեկնաբանների կողմից համարվում է, թե մարգարեությունում հիշատակված Պետրոս հռոմեացին Ֆրանցիսկոս պապն էր: Եվ հիմա, երբ Հռոմի պապը մահացել է, մարգարեությունը կիրականանա՞…

Որն է Մաղաքիայի մարգարեությունը, և ինչի մասին է խոսում այն

Մաղաքիայի մարգարեությունը նկարագրում է 112 հռոմեական հովվապետերին, որոնք հետևելու էին Ցելեստին 2- րդին (հայերենում նաև՝ Սելեստին 2- րդ, Կելեստինոս 2- րդ. նրա հովվապետությունը սկսվել է 1143 թվականին, սուրբ Մաղաքիայի մահվանից 5 տարի առաջ): Ըստ մարգարեության, 112- րդ հովվապետը՝ «Պետրոս հռոմեացի» անվամբ, Կաթոլիկ եկեղեցու վերջին ղեկավարն է լինելու:

Մարգարեության մեջ 112 հովվապետերից յուրաքանչյուրին վերագրված է կարճ խորհրդանշական անուն։ Հարկ է նկատի ունենալ, որ Ֆրանցիսկոս պապը թեև Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266- րդ պապն էր, սակայն հաշվարկված ոչ թե Ցելեստին 2- րդից, այլ Կաթոլիկ եկեղեցու հովվապետության սկզբից: Ըստ մարգարեության, վերջին հալածանքների ժամանակ Սուրբ Հռոմեական եկեղեցու հովվապետը Պետրոս հռոմեացին է լինելու:

Հենց այս վերջին պապը, ըստ մարգարեության մեկնաբանության, ականատես կլինի Կաթոլիկ եկեղեցու և բուն աշխարհի վերջին, և Վերջինը՝ 112- րդը, նա էր, ում սուրբ Մաղաքիան կոչել է Պետրոս հռոմեացի։ Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կապ ունի Պետրոս հռոմեացի անվանումն ապրիլի 21- ին մահացած Հռոմի Ֆրանցիսկոս պապի անվան հետ, չէ՞ որ, ակնհայտ է, բոլորովին տարբեր անուններ են: Ֆրանցիսկոս պապին Պետրոս Հռոմեացու հետ նույնականացնողներն այս հարցին հետևյալ պատասխանն են տվել.

«Պետրոս Հռոմեացին» («Petrus Romanus») լատիներենից թարգմանաբար նշանակում է «հռոմեական ամրոց»: Աշխարհում Ֆրանցիսկոսն ուներ Խորխե Մարիո Բերգոլիո անունը, սա է պապի աշխարհիկ անուն- ազգանունը: Նրա ազգանունը կարող է ծագել գերմանական «berg» բառից, որը թարգմանությամբ նշանակում է լեռ կամ ժայռ, իսկ Պետրոս անունը հին հունարենում նշանակում է քար: Ֆրանսերենից «բերգեր» բառը թարգմանվում է որպես «հովիվ», որը նույնպես հիշատակվում է մարգարեության մեջ: Որքանով կարելի է քարը, լեռը կամ ժայռը նույնացնել կամ կապել ամրոցի հետ, Բերգոլիոն կարելի է համարել բերգեր (հովիվ) և «հովիվ» բառով կապել մահացած Ֆրանցիսկոս պապի հետ, թողնենք ընթերցողների դատողությանը:

Հարկ է նկատել, որ Կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես չի ճանաչում «Պապերի մասին մարգարեություն»- ը, բայց և չի մերժում այն ամբողջությամբ։ Այնուամենայնիվ, սուրբ Մաղաքիայի մարգարեությունը տասնամյակներ շարունակ հուզում է հավատացյալների և հետազոտողների միտքը:

Ըստ առկա հրապարակումների, սուրբ Մաղաքիան զարմանալի ճշտությամբ կանխագուշակել է Բենեդիկտոս 16- րդի անսպասելի հրաժարումը պաշտոնից։ Եվ երբ 2013- ին գահ բարձրացավ Խորխե Մարիո Բերգոլիոն՝ Ֆրանցիսկոս I- ինը, մարգարեության նկատմամբ հետաքրքրությունը նոր թափով բռնկվեց։ Ի վերջո, մարգարեությունը ուղղակիորեն չի խոսում աշխարհի վերջի մասին, բայց խոստանում է «յոթ բլուրների վրայի քաղաքի ավերում», որը, ինչպես ենթադրվում է, ամենայն հավանականությամբ, Հռոմն է:

Մինչ Վատիկանը պատրաստվում է նոր Պապի ընտրությանը, աշխարհով մեկ տարբեր հարցեր են ծագում. ի՞նչ կլինի աշխարհի հետ… Հաջորդ պապը կլինի՞… Գրում են, որ եթե սուրբ Մաղաքիայի մարգարեությունը ճիշտ է, ապա ոչ: Իսկ եթե սուրբ Մաղաքիայի մարգարեությունը ճիշտ է, բայց դրան տրվող մեկնաբանություններն են սխալ…

Բայց Նեռը դեռ ասպարեզ չի եկել, Հռոմի Ֆրանցիսկոս պապն էլ 112- րդ քահանայապետը չէր

«Սուրբ Հռոմեական եկեղեցու ծայրահեղ հալածանքների ժամանակ նա (Պետրոս Հռոմեացին.- Ա.Հ.) իր ոչխարներին արածեցնելու է բազմաթիվ աղետների մեջ, որից հետո յոթ բլուրների վրա գտնվող քաղաքը կկործանվի, և սարսափելի Դատավորը կդատի ժողովրդին: Վերջ»,- ըստ առկա հրապարակումների, նշված է «Մարգարեություններ պապերի մասին»- ի շարադրանքում:

Ենթադրվում է, որ 112- րդ քահանայապետը Ֆրանցիսկոս պապն է։

Վերոշարադրյալի կապակցությամբ նախ նկատենք, որ Ֆրանցիսկոս պապի գահակալության ժամանակաշրջանը թեև իսկապես համընկավ բազմաթիվ ու տարաբնույթ աղետների հետ, մասնավորապես, միլիոնավոր կյանքեր խլած կորոնավիրուսային համավարակի, Արցախի նկատմամբ կատարվածի և Ուկրաինական հակամարտության հետ (Ուկրաինայի միջոցով և Ուկրաինայի հետ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի, որը կարող է վերածվել միջուկային սպառազինության կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի), այնուհանդերձ, Ֆրանցիսկոս պապի ընտրվելուց (2013թ. մարտի 13) մինչև նրա մահը (2025թ. ապրիլի 21) թե Հռոմեական եկեղեցու, թե մյուս եկեղեցիների ծայրահեղ հալածանքներ չեն եղել, Նեռը եթե նույնիսկ ծնվել էլ է, ինչպես համարում են ոմանք, դեռ ասպարեզ չի եկել:

Երկրորդ. Ֆրանցիսկոս պապը Ցելեստին 2- րդից (Կելեստինոս 2- րդ) հետո Հռոմի 112- րդ քահանայապետը չէ, այլ 100- րդը, եթե նույնիսկ հաշվարկում ընդգրկենք Ցելեստին 2- րդից հետո անցած ժամանակաշրջանում գահակալած 14 հակապապերին: Դրանում կարելի է համոզվել՝ ծանոթանալով Հռոմի պապերի ու հակապապերի ցանկին ու հաշվարկը սկսել ցուցակի 165- րդ համարից հետո, 166-րդ պապ Ղուկիոս 2- րդից սկսած:

Մարգարեություն և Զատիկ

Համարում են, թե չարագուշակ, պարադոքսալ ու խորհրդանշական զուգադիպություն կա. Ֆրանցիսկոսը մահացել է Զատկի (երբ ողջ քրիստոնեական եկեղեցին տոնում էր Քրիստոսի Հարությունը և հաղթանակը մահվան նկատմամբ) հաջորդ օրը, և դրանով իսկ Հարության ու Կյանքի տոնը վերածվել է մահվան… Ըստ այդմ, եթե Զատիկը նոր կյանք, կյանքի սկիզբ է խորհրդանշում, ապա այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ օրը, հուշում է դրա ավարտի մասին: Մի՞ թե… Չափազանց մեծ նշանակություն չի՞ տրվում Հռոմի պապի պաշտոնին, Հռոմի պապը, ով էլ որ նա լինի, հո Քրիստոսը չէ՞…

Ասում են, որ Կաթոլիկ եկեղեցին իր ժամանակակից պատմության մեջ տագնապալի ժամանակաշրջան է ապրում։ Դրան կարելի է համաձայնել՝ հիշելով 2024թ. Փարիզի ամառային օլիմպիադայում տեղի ունեցած աստվածանարգությունը, սատանայապաշտական յուրօրինակ ծեսը և ԼԳԲՏ քարոզչությունը, անձամբ Ֆրանցիսկոս պապի վերաբերմունքը ԼԳԲՏ- ների նկատմամբ…

Սսում են նաև, որ հովվապետի մահը 88 տարեկան հասակում թեև մի կողմից սպասելի իրադարձություն է, սակայն մյուս կողմից՝ հին մարգարեության հետ զուգադիպությունը, ցուցակում նրա համարը, խորհրդանշական անունը և այն, որ ամեն ինչ տեղի է ունեցել Զատկից անմիջապես հետո, գրեթե ապոկալիպտիկ է թվում: Մենք արդեն համոզվեցինք, թե հին մարգարեության հետ զուգադիպությունը որքանով կարելի է զուգադիպություն համարել, տեսանք նաև, որ ցուցակում նա Ցելեստին 2- րդից հետո 112- րդ պապը չէր, և այն կարծիքն արտահայտեցինք, որ Զատկի հաջորդ օրը նրա մահվանը մեծ նշանակություն պետք չէ տալ և այն պետք է համարել պարզապես զուգադիպություն:

Նրանց համար, ովքեր հավատում են Մաղաքիայի մարգարեությանը, Ֆրանցիսկոսը պարզապես մեկ այլ հովվապետ չէր: Այսպիսի կարծիք էլ կա. եթե Կաթոլիկ եկեղեցին շարունակի գոյություն ունենալ, բայց դադարի լինել նույնը, այդ դեպքում գուցե վերջը վերաբերում է ոչ թե քաղաքակրթությանը, այլ միայն կաթոլիկ աշխարհի՞ն…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ