Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» վարույթ է հարուցել Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ. 2

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» վարույթ է հարուցել Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ. 2
11.06.2025 | 11:04

Սկիզբը՝ այստեղ

Ամա՜ն

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը», ինչպես արդեն նշել ենք նախորդիվ, 2025թ. հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին N 08/2025/Վ/Վ որոշումը՝ «հիմք ընդունելով դեպքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները»:

Հիշյալ որոշման ընդունումը հենց այս կերպ՝ ԶԼՄ- ներում առկա հրապարակումների հիմքով է պայմանավորել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը», որը դեռ ս. թ. մայիսի 31- ին հարցում է ստացել Հայաստանի քաղաքացիներից մեկից: Վերջինս Հայաստանի Սահմանադրության 42- րդ և 51- րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6- րդ հոդվածի հիմքով խնդրել է տրամադրել տեղեկություններ, թե հանձնաժողովն ինչո՞ւ վարույթ չի հարուցել «Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ, չի կատարել վերջինիս խոսույթների շարքի կանխարգելում»:

2.Վարույթի հիմք հանդիսացող միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ուսումնասիրությունն ի՞նչ արդյունք է տվել:

3.Նիկոլի խոսքի հետևյալ դրվագները՝ «համբալ» արտահայտությունը, «վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը, «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքն ինչի՞ն է նպաստել`

Ա. Ամեն ինչին:

Բ. ՀՀ նսեմացմանը:

Գ. Իր կերպարի հերոսացմանը։

Ընդգծելով վտանգավորությունը, որ Նիկոլի ասածները խրախուսվում են ՔՊ- ի կողմից և շարունակվում են կուսակիցների կողմից, հանձնաժողովին հարց է ուղղվել նաև, թե, հետևաբար, նույն ուսումնասիրություններն, արդյոք, կատարվե՞լ են, օրինակ, Արսեն Թորոսյանի մասով:

4.Ինչո՞ւ ԿԿՀ կանխարգելում չի իրականացնում այս հարցերում, մի՞ թե ՔՊ կուսակցության անդամների նման հանձնաժողովին էլ է հաճելի…

5․ «Արդյոք քեռակնոջ զոմփ- դոմփ գործողության խրախուսող» ինքներդ ձեզ չեք համարում` ձեր իսկ փաստացի անգործությամբ։

6.Ե՞րբ հանդես կգաք դատապարտմամբ, մասնավորապես, դարի կուսակցության։

Ծանոթանալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից քաղաքացու վերոնշյալ հարցմանը տրված պատասխանին, դժվար չէ նկատել, որ հայտնելով զուտ այն մասին, որ հանձնաժողովը ԶԼՄ- ներում առկա հրապարակումները հիմք ընդունելով, «2025 թվականի հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին N 08/2025/Վ/Վ որոշումը», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտմամբ չի պատասխանել հիշյալ հարցմամբ ներկայացված հարցերի հիմնական մասին՝ հարցման 1- ին կետի 2- րդ մասին՝ չի կատարել Նիկոլի խոսույթների շարքի կանխարգելում, 3- րդ, 4- րդ, 5- րդ և 6- րդ կետերին:

Վերոնշյալ փաստն արդեն իսկ հուշում է, թե հանձնաժողովի նախաձեռնած վարույթաթատրոնը, որին, անշուշտ, ուշադրությամբ հետևելու ենք, ինչ ավարտ կամ արդյունք է ունենալու: Եվ եթե վարույթի արդյունքում հանձնաժողովի կողմից ընդունվելիք որոշումը չհամապատասխանի Նիկոլի, Արսեն Թորոսյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտմանը, ահա, հենց այդ ժամանակ էլ կսկսենք «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մշակումը շա՜տ յուրովի և հետևողականորեն:

Նիկոլի ասած դոմփելը, որն, ըստ վիբրատորչիկ Ալեն Սիմոնյանի, հայհոյանք, սեռական բնույթի գործողություն չէ (առայժմ հիմք ենք ընդունում Ալենի ասածը, մինչև լեզվական ուսումնասիրությունները կպարզեն իրականությունը), կսկսվի հանձնաժողովի՝ իրականությունից չբխող որոշման դեպքում: Այնժամ ոմանք կհասկանան, թե ինչ է նշանակում PRESSA…

Հավելենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» ևս մեկ վարույթ է նախաձեռնել Նիկոլի՝ քահանայի քեռակնոջ մասին գրառման վերաբերյալ. այս մասին հունիսի 6- ին լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը, ըստ որի, «Չորեքշաբթի (հունիսի 4- ին.- Ա. Հ.) ստացվել է դիմումը մի քանի առևերույթ խախտումներով, մեկով՝ մայիսի 30- ի առավոտյան արված գրառման թեմայով (քահանայի քեռակնոջ մասին Նիկոլի ֆեսբուքյան գրառումը.- Ա. Հ.) արդեն վարույթ նախաձեռնվել է, մյուսների թեմայով քննարկուման փուլում ենք, երկուշաբթի կորոշենք»:

Նիկոլի մյուս արտահայտությունները, որոնք նկատի ունի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը, «Ազգային ժողով» կոչվածում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հնչեցրած «համբալ», «վեր ընկի տեղդ», «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտեություններն են: Գալստյանը պարզաբանել է վարույթի քննման ընթացակարգը. 90- օրյա ժամկետում հանձնաժողովը պետք է քննի Նիկոլի արտահայտությունները և վիրավորանքի և վարքագծի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ որոշում հրապարակի։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ