ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 5

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 5
18.09.2025 | 10:52

Սկիզբը՝ այստեղ

Ռուս- ուկրաինական հակամարտությունը սրելու, խաղաղության հույսերը թաղելու հետևում Զելենսկու և, հնարավոր է, դարձյալ Արևմուտքի գլոբալիստների ականջներն են

Նախորդիվ արտահայտված մեր այն համոզմունքը, որ Ուկրաինայի կողմից ձեռք բերված ԱԹՍ- ների միջոցով Լեհաստանի օդային տարածքի զանգվածային խախտումը ՌԴ- ի դեմ նախապես ծրագրված, որոշակի նպատակներ հետապնդող ու բավական վտանգավոր սադրանքի սոսկ մի մասն է, շատ արագ իր հաստատումը գտավ: Բայց մինչ դրան անդրադառնալը, նշենք, որ Լեհաստանը հարայ-հրոց բարձրացնելով, արդեն հայտարարել է իր տարածքում ՆԱՏՕ- ի զորքեր տեղակայելու թույլտվության մասին, իսկ Ռուսաստանն արձագանքել է Լեհաստանի վերոնշյալ քայլին:

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան մեկնաբանելով երկրում ՆԱՏՕ- ի զորքերի տեղակայման վերաբերյալ Լեհաստանի համաձայնությունը, ասել է, որ Ռուսաստանը զարմացած չէ Լեհաստանում ՆԱՏՕ- ի զորքերի տեղակայումից ու միշտ պատրաստ է նման զարգացումների։ Նա նշել է, որ դաշինքի զորքերն արդեն տեղակայվում են դաշինքի անդամ երկրներում՝ ինչ-որ տեղ լռելյայն, իսկ ինչ- որ տեղ՝ պաշտոնապես։

Լեհաստանը, սակայն, չի բավարարվում միայն իր տարածքում ՆԱՏՕ- ի զորքերի տեղակայմամբ և, ինչպես հայտնի դարձավ երեկ, հայտարարել է նաև, որ բաց է օտարերկրյա միջուկային զենքի տեղակայման համար: Լեհաստանում, ի դեպ, արդեն հայտնվել են ֆրանսիական երեք «Rafale» կործանիչներ, որոնք ունակ են միջուկային զենք կրել։

Լեհաստանը պետք է հնարավորություն ունենա իր տարածքում օտարերկրյա միջուկային զենք տեղակայել. այս մասին, Lenta.Ru- ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին:

Երկրի նախկին նախագահ Անջեյ Դուդան ավելի վաղ հայտարարել էր, որ Լեհաստանը պետք է հնարավոր «ռուսական սպառնալիքից» պաշտպանություն փնտրի Ֆրանսիայի «միջուկային հովանոցի» միջոցով և հասնի ամերիկյան միջուկային զենքի հասանելիությանը:

Լեհաստանում ԱԹՍ-ի հետ կապված միջադեպը ձեռնտու էր Ուկրաինայի դաշնակիցներին.

Վարշավային և Կիևին ձեռնտու է Լեհաստանի տարածքի օդային տարածքի խախտմամբ սադրանքը, ԱԹՍ- ների հետ կապված միջադեպը ծրագրված ակցիա է. այս մասին, Ura.ru- ի տեղեկացմամբ , հայտնել է Կիևի վարչակարգի հանցագործությունների հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ Ռազմական փորձագետները միջադեպը կապում են ՆԱՏՕ- ի երկրներին Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման մեջ ներքաշելու Կիևի փորձերի հետ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգտագործում է Լեհաստանում դրոնների հետ կապված միջադեպը՝ նպատակ ունենալով ՆԱՏՕ- ի երկրներին ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ. «Московский комсомолецվ- իփոխանցմամբ , այս կարծիքն է հայտնել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինենը։

«Ամենայն հավանականությամբ, մենք ականատես կլինենք, թե ինչպես Զելենսկին, օգտագործելով գրավված ռուսական անօդաչու թռչող սարքերը, կփորձի ՆԱՏՕ- ն ուղղակիորեն ներքաշել հակամարտության մեջ»,- ենթադրել է պրոֆեսորը և հավելել, որ ավելի քան մեկ տարի է, ինչ Զելենսկու կողմից նման փորձերի մասին նախազգուշացումներ են հնչում։

Ավելի վաղ Զելենսկին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ էր արել պատասխանել Լեհաստանում ԱԹՍ- ների հետ կապված միջադեպին: Բնականաբար, հարց է առաջանում՝ դա միայն Զելենսկո՞ւ ցանկությունն է, թե նաև ՆԱՏՕ- ի կամ Արևմուտքի… Այս առումով ուշագրավ կարծիք էթ հայտնել լեհական «Mysl Polska» պարբերականը:

Ինչպես գրել է «Mysl Polska»- ը, Լեհաստանին անհրաժեշտ է դիմակայել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշելու արևմտյան էլիտաների փորձերին և նպաստել Ուկրաինայում խաղաղության շուտափույթ հաստատմանը:

«Ուկրաինան ինքնուրույն միջազգային սուբյեկտ չէ, ուստի Լեհաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը Կիևի ինքնուրույն ցանկությունը չեն, այլ արտահայտում են արևմտյան իսթեբլիշմենթի դեռևս ազդեցիկ հատվածի շահերը, որը պատասխանատու է ներկայիս հակամարտության համար,- «РИА Новости»– իփոխանցմամբ , նշված է հրապարակման մեջ։- Ուկրաինական ճգնաժամի շրջանակներում Լեհաստանը նույնպես միայն կատարում է Արևմուտքի հրամանները»:

Եվ, ահա, տոն տալով Ուկրաինայի իրականցրած սադրանքին, որը, շատ հնարավոր է, իրականացվել է նրա հետևում կանգնած ՆԱՏՕ- ի, Արևմուտքի կամ արևմտյան որոշ պետությունների հետ նախնական պայմանավորվածությամբ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի մտցնելու անհրաժեշտության մասին, ինչը նշանակում է խփել Ուկրաինայի օդային տարածքի ոչ թռիչքային գոտում հայտնված ռուսական հրթիռները, ԱԹՍ- ները և ռազմական ինքնաթիռները: Հենց դա էլ կնշանակի ՆԱՏՕ- ի, Արևմուտքի ուղղակի ներգրավումը հակամարտության մեջ և Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Նման որոշում, սակայն, Վարշավան կարող է կայացնել միայն իր դաշնակիցների հետ։

Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ այս գաղափարն արդեն քննարկվել է մեկ տարի առաջ, երբ ԱՄՆ- ի նախագահը Ջո Բայդենն էր:

«Տեխնիկապես մենք՝ ՆԱՏՕ- ն և ԵՄ- ն, ի վիճակի կլինեինք դա անել, բայց դա որոշում է, որը Լեհաստանը կարող է կայացնել ոչ թե միայնակ, այլ միայն դաշնակիցների հետ համատեղ»,- հայտարարել է Սիկորսկին գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ